Գլխավոր տեղեկություն
Номер
N 1389-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.02.2006-11.07.2006)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.09.2005
Дата вступления в силу
09.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 oգոստոսի 2005 թվականի N 1389-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը, մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ, լուծել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր ստեղծելու և ընտրողների ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի տպագրելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի ապահովման հարցը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը սահմանել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի վարման և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի վարման հետ կապված նախապատրաստական աշխատանքներն իրականացնել այն հաշվարկով, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մինչև 2006 թվականի մարտի 1-ը տեղադրվի «Ինտերնետ» համակարգչային-տեղեկատվական ցանցում:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) համապատասխան կազմակերպությունների հետ քննարկել և եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների անձնագրային ծառայությունների միջև համակարգչային ցանցն արդիականացնելու նպատակով համապատասխան կապուղիներ տրամադրելու վերաբերյալ.

բ) քննարկել և մեկամսյա ժամկետում սահմանել ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու կարգը:

(4-րդ կետը փոփ. 27.10.05 N 1803-Ա)

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրերի, համապատասխան աշխատանքային տարածքներ տրամադրելու վերաբերյալ (Երևան քաղաքում յուրաքանչյուր հանձնաժողովին առնվազն մեկ աշխատասենյակ` մշտական հիմունքներով, իսկ ընտրությունների ժամանակահատվածում` ևս երկու` ժամանակավոր, մարզերում առնվազն երեք աշխատասենյակ` մշտական հիմունքներով):

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին`

ա) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին աշխատանքային տարածքներ տրամադրելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հատկացված տարածքների վերանորոգման և աշխատասենյակների կահավորման վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ու համապատասխան կազմակերպությունների հետ համատեղ քննարկել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջև համակարգչային ցանց ստեղծելու նպատակով համապատասխան կապուղիներ տրամադրելու վերաբերյալ.

գ) համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների միջև համակարգչային ցանցի ստեղծման աշխատանքները:

6.1. Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար առաջին մասնագիտական դասընթացներն անցկացնում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:

(6.1 կետը լրաց. 09.02.06 N 145-Ա)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` շահագրգիռ մարմինների հետ համատեղ`

ա) մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի վարման և ընտրողների ցուցակներն ըստ ընտրական տեղամասերի տպագրելու և ընտրողներին ծանուցելու համար մեկ ընտրողի հաշվարկով անհրաժեշտ ծախսը.

բ) սույն որոշման 1-ին և 3-րդ կետերի, 4-րդ կետի «բ», 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջների կատարումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2005 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կատարվելիք ծախսերի վերաբերյալ.

դ) սույն որոշման 6-րդ կետի «գ» և 7-րդ կետի «բ» ենթակետերով նախատեսված ֆինանսական միջոցները ներառել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 31
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.06.2006, N 931-Ա 11.07.2006, N 1389-Ա
09.02.2006, N 145-Ա 26.02.2006, N 1389-Ա
27.10.2005, N 1803-Ա 09.11.2005, N 1389-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան