Գլխավոր տեղեկություն
Номер
N 35
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.02.14/2(100)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.01.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.01.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.01.2000
Дата вступления в силу
24.02.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 հունվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2000 թվականի N 35
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՈՌՈԳՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԳՈՏԻԱԿԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 154 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 1999-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2000 թվականին մատակարարվող մեկ խոր. մ ոռոգման ջրի համար 6 դրամ 74 լումա հաշվարկային միջին արժեքի դիմաց միջին սակագինը սահմանել 3 դրամ 40 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը), այդ թվում` ըստ գոտիների`

ա) առաջին սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 20 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

բ) երկրորդ սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 70 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

գ) Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, մատակարարվող 1 խոր. մ ոռոգման ջրի համար` 6 դրամ 74 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»:

(1-ին կետը խմբ. 12.06.00 N 302) 

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի ծախսային մասում Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգերի ընթացիկ շահագործման ֆինանսական ճեղքվածքը փակելու նպատակով նախատեսել 5033,0 մլն դրամ սուբսիդիա.

բ) նշված սուբսիդիան տրամադրել` ապահովելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագրավորված ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման ցուցանիշը, ոռոգման ջրի կորուստների նորմատիվային մակարդակը, ոռոգման ջրի մատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի չափաքանակը, նախատեսված սուբսիդիայի և ջրտուքի հարաբերակցությունը.

գ) Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության նախորդ տարիներից կուտակված աշխատավարձի 328,4 մլն դրամ պարտքի մարումը նախատեսել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի «Նախորդ տարիների պարտքերի մարում» հոդվածով:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 1994-1996 թվականներին սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման համար այլ կազմակերպություններից վերցված 195,8 մլն դրամ փոխառու պարտքերը 2001-2002 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին վճարելու շուրջ բանակցություններ վարել համապատասխան պարտատեր կազմակերպությունների հետ:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`

ա) կարևորել շահագործման ժամկետը լրացած գործող պոմպակայանների, մեքենասարքավորումների աստիճանական նորացման խնդիրները, ներկայացնել առաջարկություն 2001 թվականից սկսած այդ խնդիրների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ, դրանց թվում օգտագործելով Համաշխարհային բանկի, այլ ֆինանսական արտաքին աղբյուրների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հնարավորությունները, իսկ հնարավորության դեպքում նշված խնդրին անդրադառնալ 2000 թվականին.

բ) Համաշխարհային բանկի հետ վարել բանակցություններ նրա կողմից տրամադրվող վարկերի հաշվին Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգում 2000 թվականի ընթացքում համակարգչային համակարգի, ռադիոկապի ներդրման և պոմպակայանների մղման խողովակաշարի վրա ջրաչափական սարքավորումների տեղադրման ծրագրերի ֆինանսավորման շուրջ:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրեր` 2001-2005 թվականների ընթացքում ոռոգման համակարգերի տեխնիկական վերազինման, մեխանիկական եղանակով ջրամատակարարումն առավելագույն չափով ինքնահոսի փոխադրման, նոր ջրամբարների կառուցման, գործող ոռոգման համակարգերի վերակառուցման և նորացման համար.

բ) Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման` Համաշխարհային բանկի վարկի ծրագրով նախատեսված ջրաչափական հին կառուցվածքների վերականգնման, նորերի կառուցման և կահավորման աշխատանքների կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը, իսկ ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման և ոռոգման ջրի կորուստների վերաբերյալ յուրաքանչյուր ամիս տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն.

գ) 1999 թվականի ոռոգման ժամանակաշրջանում մատակարարված ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրման, ծրագրային ցուցանիշների կատարման, դեբիտորական նոր պարտքերի առաջացման ծախսերի, այդ թվում` էլեկտրաէներգիայի գերածախս թույլ չտալու համար տարեվերջին կամ 2000 թվականի ոռոգման շրջանի սկզբին Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ քննարկել նշված հարցերը.

դ) 1998-1999 թվականներին նախատեսվածից ավելի ծախսված էլեկտրաէներգիայի չափաքանակի իսկությունը պարզաբանելու համար կատարել ուսումնասիրություններ, անհրաժեշտության դեպքում անցկացնել աուդիտ, հայտնաբերել գերածախսի պատճառները և մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության` այդ նպատակով ստեղծելով հանձնաժողով` կազմված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներից, և 2003 թվականից սկսած նախատեսել ճշտված պարտքերի մարումները:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.06.2000, N 302 12.06.2000, N 35
23.02.2000, N 88 23.02.2000, N 35
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան