«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2007 թվականի N 191-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի նիստի N 19 արձանագրային որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
2 0 0 7 - 2 0 1 1 Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը | Պատասխանատու կատարողը |
Համակատարողը | Կատարման ժամկետը | Անհրաժեշտ գումարը (հազ. դրամ) |
Ֆինանսավոր- ման աղբյուրը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
1. | Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի օրենսդրանորմատիվային դաշտի կատարելագործում | |||||
1.1. | «Բուսական աշխարհի մոնիթորինգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
- | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
1.2. | «Կենդանական աշխարհի մոնիթորինգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
- | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
1.3. | «Հողերի մոնիթորինգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2008 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
- | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր |
1.4. | Մակերևութային ջրերի ֆոնային աղտոտվածության ազդեցության հետևանքների գնահատման մեթոդիկայի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր |
1.5. | Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի տվյալների և տեղեկատվության միջգերատեսչական փոխանակման կարգի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | ՀՀ առողջապահության նախարարություն | 2008 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր |
1.6. | Շրջակա միջավայրի վիճակի, նրա վրա ներգործության և պատասխան ազդեցության լիարժեք արտացոլման նպատակով շրջակա միջավայրի և բնական պաշարների մոնիթորինգի էկոլոգիական ինդիկատորների ցանկի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
1.7. | Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի տվյալների հավաքման և վերլուծության միասնական մեթոդների մշակում և ներդրում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008-2009 թթ. ընթացքում | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
1.8. | Հողերի քիմիական աղտոտվածության որոշման մեթոդիկայի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
2. | Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգ | |||||
2.1. |
Օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտացանցի արդիականացում, մոնիթորինգային տվյալների ներկայացուցչության ապահովման` ● ծրագրային փաթեթի մշակում ● ծրագրի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ 2009-2011 թթ. |
- * |
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր այլ ֆինանսավոր-ման աղբյուրներ | |
2.2. |
Օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտացանցի ընդլայնման` Երևան, Գյումրի, Կապան, Գավառ, Քաջարան, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Վանաձոր քաղաքներում օդային ավազանի աղտոտվածության մոնիթորինգի նոր դիտակայանների կառուցման և ● ծրագրային փաթեթի մշակում
● ծրագրի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ 2009-2011 թթ. | - * |
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր այլ ֆինանսավոր- ման աղբյուրներ | |
2.3. | Երևան քաղաքի տարածքում և մթնոլորտն աղտոտող խոշոր կազմակերպությունների աղբյուրների ջահի տակ պասիվ նմուշառիչների միջոցով հիմնական աղտոտիչների մոնիթորինգի իրականացման ծրագրի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
2.4. | Օդային ավազանի և ջրային օբյեկտների աղտոտվածության վիճակի մոնիթորինգի դիտացանցի վերազինման ծրագրի իրականացում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007-2008 թթ. ընթացքում | 191450,0 | ՀՀ պետական բյուջե ծրագրային ֆինանսա- վորում | |
2.5. |
Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտման բաղադրիչի բացահայտման ու գնահատման և «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի մարմիններին համապատասխան տվյալների ներկայացման նպատակով դիտարկումների 1-ին մակարդակի 1 կայանի ստեղծման` ● ծրագրային փաթեթի մշակում
● ծրագրի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007 թ. մարտի 2-րդ տասնօրյակ 2009-2011 թթ. |
- * |
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր ՀՀ պետական բյուջե միջազգային ֆինանսա-վորում** | |
2.6. | Մթնոլորտի աղտոտման անբարենպաստ օդերևութաբանական պայմանների ազդարարման համակարգի ստեղծման ծրագրի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
3. | Մակերևութային ջրերի աղտոտվածության մոնիթորինգ | |||||
3.1. | Մակերևութային ջրային ռեսուրսների (այդ թվում` անդրսահմանային), աղտոտվածության որոշման դիտակետերի ճշգրտման, գույքագրման և անձնագրավորման` պետական ջրային կադաստրը և մոնիթորինգի պետական ծրագիրն արդիականացնելու նպատակով մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի դիտացանցի արդիականացման, մոնիթորինգային տվյալների ներկայացուցչության ապահովման`
● ծրագրային փաթեթի մշակում
● ծրագրի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ 2009-2011 թթ. | - * |
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր այլ ֆինանսավոր- ման աղբյուրներ | |
3.2. | Բնական ջրահոսքերում (մակերևութային) բնապահպանական թողքերի նկատմամբ մոնիթորինգի կազմակերպման և ջրային էկոհամակարգերում ջրի որակի բնապահպանական հատկանիշների նկատմամբ մոնիթորինգի կազմակերպման ծրագրի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
4. | Մթնոլորտային տեղումների աղտոտվածության մոնիթորինգ | |||||
4.1. | Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային տեղումների քիմիական աղտոտվածության մոնիթորինգի համակարգի ստեղծման ծրագրային փաթեթի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
5. | Հողերի մոնիթորինգ | |||||
5.1. |
Հայաստանի Հանրապետությունում հողերի քիմիական աղտոտվածության մոնիթորինգի համակարգի ստեղծման` ● ծրագրային փաթեթի մշակում
● ծրագրի իրականացում (շարունակական) |
ՀՀ բնապահպանության նախարարություն | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ առողջապահության նախարարություն |
|
- * |
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր այլ ֆինանսա- վորման աղբյուրներ |
5.2 |
Հողերի մոնիթորինգի իրականացման ծրագրային փաթեթի մշակում (ըստ առաջնայնության` հողերի նպատակային նշանակության համապատասխան` ● գյուղատնտեսական նշանակության հողամասերի մոնիթորինգի իրականացում յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ● ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասերի մոնիթորինգի իրականացում յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ ● մոնիթորինգի իրականացման առաջ- նային ինդիկատորների որոշում և գնահատման սանդղակի մշակում ● տեղեկատվական բանկի ձևավորում ● գյուղատնտեսական նշանակության հողերի դեգրադացիայի աստիճանի որոշում ● հողամասերն օտարելիս մոնիթորինգի պարտադիր իրականացում) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2008 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ |
- |
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր |
6. | Կենսաբազմազանության մոնիթորինգ | |||||
6.1. | Կենսաբազմազանության մոնիթորինգի համար չափորոշիչների որոշում` ա) բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) և դրանց պահպանական գոտու բ) վտանգված և խոցելի տեսակների և էկոհամակարգերի գ) արդյունագործական գյուղատնտեսական և սոցիալական նշանակություն ունեցող կենսառեսուրսների |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Երևանի պետական համալսարան ՀՀ գիտությունների Հայաստանի ագրարային պետական համալսարան համաձայնությամբ) |
2008-2010 թթ. ընթացքում | * | միջազգային ֆինանսա-վորում** |
6.2. | Կենսաբազմազանության մոնիթորինգի տվյալների բազայի ստեղծում` երկրատեղեկատվական համակարգի ներդրմամբ | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2010-2011 թթ. ընթացքում | * | միջազգային ֆինանսա-վորում** | |
6.3. | ԲՀՊՏ-ներում և դենդրոպարկերում` ա) ցամաքային և ջրային բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառում և գույքագրում բ) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Երևանի պետական |
2008-2011 թթ. ընթացքում | * | միջազգային ֆինանսա-վորում** |
6.4. | Անտառներում (ԲՀՊՏ-ներից դուրս)` ա) անտառային կենսաբազմազանության հաշվառում և գույքագրում բ) անտառային կողմնարդյունքի պաշարների հաշվառում գ) որսակենդանիների պաշարների հաշվառում դ) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ գիտությունների Երևանի պետական Հայաստանի ագրարային |
2010-2011 թթ. ընթացքում | * | միջազգային ֆինանսա-վորում** |
6.5. | Արոտավայրերում և խոտհարքներում` ա) բուսական համակեցությունների տեսակային կազմի և պաշարների հաշվառում բ) լայն կիրառում ունեցող բուսական տեսակների պաշարների հաշվառում գ) որսակենդանիների պաշարների հաշվառում դ) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ գիտությունների Երևանի պետական Հայաստանի ագրարային |
2007-2010 թթ. ընթացքում |
* | միջազգային ֆինանսա-վորում** |
6.6. |
Ջրային տարածքներում (ԲՀՊՏ–ներից դուրս)` |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ գիտությունների Երևանի պետական համալսարան |
2007-2010 թթ ընթացքում | * | միջազգային ֆինանսա-վորում** |
6.7. | Կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման համար հզորությունների ստեղծում` ա) համապատասխան կառույցների կադրերով համալրում բ) անհրաժեշտ նյութատեխնիկական բազաների համալրում, այդ թվում` համակարգչային տեխնիկա, ամենագնաց փոխադրամիջոցներ, հեռադիտակներ, լուսանկարչական և տեսանկարչական ապարատներ, գլոբալ տեղանշման համակարգ, ռետինե նավակներ, որսագործիքներ և այլն գ) մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար կադրերի պատրաստում և վերապատրաստում (դասընթացների կազմակերպում) |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Երևանի պետական համալսարան Հայաստանի ագրարային պետական համալսարան(համաձայնությամբ) |
2010-2011թթ. ընթացքում | * | միջազգային ֆինանսա-վորում** | |
6.8. | Հայաստանի Հանրապետության գետերի ձկնային կենսաբազմազանության գույքագրում և իրավիճակի գնահատում` ● ծրագրի մշակում ● ծրագրի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007 թ. մարտի 2-րդ տասնօրյակ 2009-2011 թթ. |
- * |
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր այլ ֆինանսա- վորման աղբյուրներ | |
7. | Թափոնների հեռացման վայրերում շրջակա միջավայրի (օդ, հող, ջուր) մոնիթորինգ | |||||
7.1. | Թափոնների հեռացման վայրերում շրջակա միջավայրի օբյեկտներում (օդ, հող, ջուր) վտանգավոր նյութերի` ծանր մետաղների, քլորօրգանական թունաքիմիկատների, պոլիքլորացված բիֆենիլների մնացորդային քանակությունների մոնիթորինգի իրականացման ծրագրային փաթեթի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
8. | Ընդերքի մոնիթորինգի իրականացում. Էնդոգեն պրոցեսների մոնիթորինգ | |||||
8.1. |
● ՄԱԿ-ի UNOOSA կազմակերպության աջակցությամբ տիեզերական մոնիթորինգի կենտրոնի ստեղծում` տարերային աղետների կառավարման, ինչպես նաև քարտեզագրման միջոցով զանազան բնապահպանական կիրառական խնդիրներ լուծելու նպատակով ● տիեզերական մոնիթորինգի տվյալների օգտագործում Հայաստանի Հանրապետության և հարակից տարածքների երկրաբանական ակտիվ բեկվածքների, ինչպես նաև երկրորդային սեյսմիկ վտանգ ներկայացնող երևույթների (սողանք, սելավ, քարաթափ) քարտեզագրման համար` երկրաշարժերի երկարաժամկետ կանխատեսման և սեյսմիկ վտանգի նվազեցման նպատակով ● երկրաֆիզիկական դաշտային աշխատանքների կազմակերպում ՀՀ տարածքի երկրաբանական հիմնական ակտիվ բեկվածքների մանրակրկիտ քարտեզագրման համար ● ինֆրաձայնային մոնիթորինգի կազմակերպում երկրաշարժերի կարճաժամկետ նախանշաններն անջատելու նպատակով |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | 2007-2011թթ. ընթացքում | * | միջազգային ֆինանսա-վորում** | |
9. | Ընդերքի մոնիթորինգի իրականացում. Ստորերկրյա ջրերի մոնիթորինգ | |||||
9.1. | Հայաստանի Հանրապետության տարածքում ստորերկրյա ջրերի ու էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների մոնիթորինգի ծրագրի մշակում` ջրային ռեսուրսների (ստորերկրյա ջրերի մասով) պետական հաշվառման, պահպանության, կառավարման, դրանց վրա բացասական ներգործության կանխման նպատակով | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
9.2. | Հայաստանի Հանրապետության 19 սողանքային տարածքում մոնիթորինգի կազմակերպման և իրականացման ծրագրի մշակում | ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2007 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր |
10. | Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի աշխատանքների համակարգում և կանոնակարգում | |||||
10.1. | Պետական մոնիթորինգի աշխատանքների համակարգման, պետական միասնական քաղաքականության մշակման, պետական տարեկան, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի և պետական պատվերի մշակման աշխատանքներին մասնակցելու համար միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում | ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2007 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր |
10.2. | Շրջակա միջավայրի և նրա բաղադրիչների վրա աղտոտվածության ներգործության գնահատման` ժամանակակից մեթոդների ուսումնասիրման, մոնիթորինգային տվյալների շարքերի վերլուծության, արխիվների թվայնացման, աղտոտիչների ցրման և էքսպոզիցիաների մոդելավորման, ազդեցության էֆեկտների գնահատման, աղտոտման հետևանքների ֆինանսատնտեսական գնահատման ծրագրի մշակում | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2008 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր | |
10.3. | Արարատյան դաշտում շրջակա միջավայրի (այդ թվում` հողերի, ջրի, տեղումների, օդի) աղտոտվածության ռեժիմային դիտարկումների իրականացում` մոնիթորինգի ստացիոնար կայանի հիմնում, գյուղատնտեսական մշակաբույսերի վրա վնասակար ներգործության հետևանքների բացահայտում և գնահատում` ծրագրային փաթեթի մշակում ծրագրի իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
2007 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ 2009-2011 թթ. |
-* | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր այլ ֆինանսավոր-ման աղբյուրներ |
10.4. | Անտառների և անտառային հողերի վիճակի և դրանց վրա բացասական ներգործությունների ու հետևանքների մոնիթորինգի իրականացման, մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության ծրագրային փաթեթի մշակում | ՀՀ գյուղատնտեսության նախարարության |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2007 թ. հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ | - | ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր |
11. | Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի չափագիտական ապահովվածություն | |||||
11.1. |
● Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի չափագիտական վերազինում ● Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի դիտակետերում ու լաբորատորիաներում օգտագործվող չափման միջոցների ստուգաչա- փում և վկայագրում ● Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգում ներդրվող չափողական տեխնիկայի, այդ թվում` չափման միջոցների, սարքավո- րումների տեսակի հաստատում և ՀՀ չափման միջոցների պետական գրանցամատյանում գրանցում` համաձայն գործող օրենսդրության ● Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում` Չափագիտության ազգա- յին ինստիտուտի կողմից |
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
|
2007-2011 թթ. (շարունակական) | ֆինանսավոր-ման առկայության դեպքում | |
12. | Հասարակության իրազեկության բարձրացում | |||||
12.1. |
● Հասարակության իրազեկում շրջակա միջավայրի վերաբերյալ պետական նշանակության տեղեկատվությամբ` ● ազգային, նախարարական զեկույցների ● ԶԼՄ-ների ● տարբեր մակարդակներում` դպրոցական, ուսանողական, վերապատրաստման ուսուցողական դասընթացների միջոցով ● կրթության տարբեր մակարդակներում ուսուցողական, այդ թվում` նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2007-2011 թթ. (շարունակական) | ||
12.2. |
Շրջակա միջավայրի ● մշակում
● իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2009 թ. |
-
|
ՀՀ պետական բյուջե պահպանման ծախսեր այլ ֆինանսավոր-ման աղբյուրներ |
*Միջոցառումների ծրագրի 2.1-ին, 2.2-րդ, 2.5-րդ, 3.1-ին, 5.1-ին, 6.1-6.8-րդ, 8.1-ին, 10.3-րդ, 11.1-ին և 12.2-րդ միջոցառումների կատարման պայմանները (ժամկետները և ֆինանսավորման գնահատականները) լրացուցիչ կքննարկվեն ֆինանսական միջոցների առկայության պայմաններում:
** Միջազգային ֆինանսավորմամբ իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման հարցը լրացուցիչ կքննարկվի այդ ծրագրերի սահմաններում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.02.2008, N 128-Ն | 03.04.2008, N 191-Ն | |
30.08.2007, N 985-Ն | 20.09.2007, N 191-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|