«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2002 թվականի N 417
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
2. Մինչև «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների վերակազմակերպումը` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկություններին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին: «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա» պետական ձեռնարկությունների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
4. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունն է մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը և մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումը և արտադրանքի (ապրանքների) իրացումը.
բ) «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արտադրական գործունեության իրականացում, ծառայությունների մատուցում և արտադրանքի (ապրանքների) իրացում, հանրային սննդի կազմակերպում` այնքանով, որքանով այդ գործունեությունը ծառայում ու համապատասխանում է կազմակերպության ստեղծման նպատակին և դրա իրականացմանը.
դ) կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 17-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |