Գլխավոր տեղեկություն
Номер
N 400-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (18.04.2007-24.11.2007)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.04.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.2007
Дата вступления в силу
18.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2007 թվականի N 400-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների` 2006 թվականի դեկտեմբեր ամսվա և 2007 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով, ըստ համաձայնագրի, Լինսի հիմնադրամից ԱՄՆ-ի դոլարով ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության դրամի փոխարկելու ժամանակ ԱՄՆ-ի դոլար-Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքի փաստացի ձևավորված մեծության` Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.2-րդ մասի «բ» կետով սահմանված պահպանման ծախսերի նախահաշվով նախատեսված համանման հաշվարկային մեծությանը զիջելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված այդ ծախսերի գծով ֆինանսական ռեսուրսների առաջացող պակասուրդը փոխհատուցելու նպատակով «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկներին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել մինչև 15,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով), այդ թվում` 2007 թվականի առաջին կիսամյակում` 9,000.0 հազ. դրամ, և 2007 թվականի ինն ամսում` 12,500.0 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 17
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2007, N 1375-Ա 24.11.2007, N 400-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան