«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մարտի 2007 թ. |
N 04-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 9-ի «Օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և կապիտալ ներդրումների իրականացման մասին» ձև թիվ 2-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 132-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում` «կապիտալ ներդրումներ» բառերը փոխարինել «շինարարություն» բառով` համապատասխան հոլովաձևերով:
2. Որոշման հավելված 1-ով հաստատված մեթոդական ցուցումների.
1) Որոշման ամբողջ տեքստում` «նախագծահետախուզական» բառը փոխարինել «ճարտարապետական, շինարարական նախագծման և կառուցվածքավորման (կոնստրուկտորավորման)» բառերով,
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի գումարները շինարարության և հիմնական միջոցների գործարկման ծախսերի կազմում չեն ներառվում»:
3. Որոշման հավելված 1-ով հաստատված հաշվետվության ձևի.
1) 1-ին, 3-րդ, 4-րդ աղյուսակներում, ինչպես նաև «Տեղեկանք 1-ին բաժնի վերաբերյալ» աղյուսակում «(փաստացի գներով` հազար դրամ)» բառերը փոխարինել «(փաստացի գներով` հազար դրամ` առանց ԱԱՀ)» բառերով,
2) «Տեղեկանք 1-ին բաժնի վերաբերյալ» աղյուսակի 7, 8, 9 և 10 սյունակները հանել,
3) 3-րդ աղյուսակի «արտադրական ոլորտի» և «ոչ արտադրական ոլորտի» բառերը փոխարինել համապատասխանաբար` «արտադրական նշանակության» և «ոչ արտադրական նշանակության» բառերով,
4) 4-րդ աղյուսակի 401 տողի ե) ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Նախագահ |
Ս. Մնացականյան |