Գլխավոր տեղեկություն
Номер
N 268-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.434
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.03.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.03.2007
Дата вступления в силу
05.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 20 մարտի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2007 թվականի N 268-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետով հաստատված «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները» աղյուսակի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
10. Օպերատիվ-տեխնիկական իրավագիտություն, օտար լեզուներ և թարգմանչական գործ, մանկավարժություն և հոգեբանություն, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդիչ սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտորավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, քիմիա, ֆիզիկա, տնտեսագիտություն, մեքենաշինության տեխնոլոգիա, բժշկական կիբեռնետիկա
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 15
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան