Գլխավոր տեղեկություն
Номер
N 664-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2007-01.01.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2007.01.15/2(242) Հոդ.7
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
07.11.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
14.11.2006
Дата вступления в силу
01.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2008

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006422

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 նոյեմբերի 2006 թ.

N 664-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 31-Ը ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման կարգը» կանոնակարգ 31-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ
Ա. Ջավադյան


2006 թ. նոյեմբերի 14
Երևան


Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի նոյեմբերի 7-ի
թիվ 664-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3 1

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովագրական ընկերության և վերաապահովագրական ընկերության (այսուհետ՝ ապահովագրող) կողմից ձևավորվող ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման հիմնական սկզբունքները և հաշվարկման կանոնները:

2.  Ապահովագրողն ապահովագրության պայմանագրերով կամ վկայագրերով (այսուհետ` պայմանագիր) ստանձնած պարտավորությունների (ապահովագրական հատուցումների և ապահովագրական գումարների վճարման) կատարման նպատակով ձևավորում է ապահովագրական պահուստներ (այսուհետ՝ պահուստ)՝ համաձայն «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կանոնակարգի:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

3.1. Չվաստակված ապահովագրավճարների պահուստ (այսուհետ` ՉԱՊ)`   բոլոր ապահովագրության պայմանագրերի ռիսկային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարների այն մասը, որը չի վաստակվել ապահովագրողի կողմից հաշվետու ժամանակաշրջանում:

3.2. Պահանջների (վնասների) պահուստ (այսուհետ՝ ՊՊ)՝ ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) և տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի (ՏՉՊՊ) հանրագումար:

3.3. Ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ (այսուհետ` ՆՉՊՊ)` միջոցներ, որոնք նախատեսված են հաշվետու ժամանակաշրջանից հետո ծածկելու համար բոլոր այն վնասները (հատուցումները) և դրանց կարգավորման ծախսերը, որոնք կարող են ծագել տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով, որոնց մասին մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը տեղեկացվել է ապահովագրողին, սակայն դրանք չեն կարգավորվել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը:

3.4. Տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (այսուհետ` ՏՉՊՊ)` միջոցներ, որոնք նախատեսված են ծածկելու համար բոլոր այն վնասները (հատուցումները) և դրանց կարգավորման ծախսերը, որոնք կարող են ծագել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով, որոնց մասին, սակայն, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովագրողը չի տեղեկացվել:

3.5. Մաթեմատիկական պահուստ (այսուհետ՝ ՄՊ)` կյանքի ապահովագրության պայմանագրերի կուտակային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարների հանրագումար՝ հաշվի առնելով նաև երաշխավորված եկամտաբերության մակարդակը:

3.6. Բոնուսների և զեղչերի պահուստ (այսուհետ` ԲԶՊ)՝ ներառում է ապահովագրության պայմանագրերից բխող ապահովադրի նկատմամբ պարտավորությունները՝ կապված ապահովագրողի շահույթում ապահովադրի մասնակցության (բոնուս) և ապահովագրավճարների մասնակի նվազեցման (զեղչ) հետ:

3.7. Հավասարակշռման պահուստ (այսուհետ` ՀՊ)՝ միջոցներ, որոնք նախատեսված են ապահովագրողի վնասների միջին ցուցանիշներից վնասի փաստացի ցուցանիշների հաճախականության և ծավալների էական տատանումները ժամանակի մեջ հավասարեցնելու համար:

3.8. Ապահովագրավճար` ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարը:

3.9. Չվաստակած ապահովագրավճար` ապահովագրության պայմանագրով նախատեսված ռիսկային բնույթ ունեցող մասի դիմաց նախատեսված ապահովագրավճարի այն մասը, որը ապահովագրողի կողմից դեռևս չի վաստակվել, և որը վերաբերում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակահատվածին:

3.10. Վաստակված ապահովագրավճար` հաշվեգրած ապահովագրավճարի (նվազեցրած օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) և չվաստակված ապահովագրավճարների պահուստի մեծության փոփոխության տարբերությունը:

3.11. Եկամտաբերության նորմա՝ կյանքի ապահովագրության պայմանագրերով նախատեսված` ապահովագրավճարների դիմաց եկամտի տոկոսային գործակից:

3.12. Կարգավորման ծախսեր՝ ապահովագրության պայմանագրից բխող պահանջն ուսումնասիրելու և վճարումն իրականացնելու հետ կապված ծախսեր, այդ  թվում՝ պահանջի հետաքննության, վնասների գնահատման և վճարումը կատարելու ծախսեր,  իրավաբանական, դատական և պահանջի կատարման հետ կապված այլ ծախսեր:

3.13. Հաշվետու ժամանակաշրջան` այն ժամանակաշրջանն է, որի համար ներկայացվում է հաշվետվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստի հետևյալ տեսակները`

ա) չվաստակված ապահովագրավճարների պահուստ (ՉԱՊ),

բ) ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստ (ՆՉՊՊ),

գ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (ՏՉՊՊ),

դ) հավասարակշռման պահուստ (ՀՊ),

ե) բոնուսների և զեղչերի պահուստ (ԲԶՊ):

5.  Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրողը ձևավորում է պահուստի հետևյալ տեսակները`

ա) մաթեմատիկական պահուստ (ՄՊ),

բ) չվաստակված ապահովագրավճարների պահուստ (ՉԱՊ),

գ) ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս  չկարգավորված պահանջների պահուստ (ՆՉՊՊ),

դ) տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստ (ՏՉՊՊ),

ե) բոնուսների և զեղչերի պահուստ (ԲԶՊ):

6.  Ապահովագրողն առնվազն յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ (ընթացիկ հաշվարկ) հաշվարկում է սույն կանոնակարգում նշված պահուստները (բացառությամբ ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի) սույն կանոնակարգի 46-րդ կետի համաձայն՝ ապահովագրողի կողմից սահմանված ներքին կանոնակարգին համապատասխան: Ընդ որում, պահուստները հաշվարկվում են նաև հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ (տարեկան հաշվարկ), ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերով սահմանված ապահովագրական պայուսակի փոխանցման օրվա դրությամբ:

7. ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի հաշվարկը կատարվում է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ին` հաջորդող տարվա համար (տարեկան հաշվարկ):

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8.  Պահուստը ձևավորվում և հաշվարկվում է ապահովագրության յուրաքանչյուր տեսակի (դասի) համար՝ առանձին:

9. Պահուստները հաշվարկվում են յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով՝ առանձին (բացառությամբ՝ ՀՊ-ի և ՏՉՊՊ-ի): Պահուստի հաշվարկման վիճակագրական մեթոդներ կարող են կիրառվել, եթե դրանք տալիս են  գրեթե նույն արդյունքը, ինչ անհատական հաշվարկի դեպքում:

10. Կյանքի և ոչ կյանքի ապահովագրություն ներառող խառը պայմանագրերի գծով ապահովագրողը կյանքի ապահովագրության և ոչ կյանքի ապահովագրության մասերի համար ձևավորում է առանձին պահուստներ:

11. Կյանքի խառը ապահովագրության պայմանագրերի գծով ապահովագրողը ձևավորում է առանձին պահուստներ կուտակային ապահովագրության մասով (ՄՊ, ԲԶՊ) և ոչ կուտակային ապահովագրության մասով (ՉԱՊ, ՆՉՊՊ, ՏՉՊՊ, ԲԶՊ):

12. Ապահովագրողն իր մոտ` հինգ տարի ժամկետով, պահպանում է պահուստների հաշվարկներն այնպես, որ հնարավոր լինի դիտարկել դրանց հաշվարկման տարրերն ըստ ապահովագրության առանձին տեսակների (դասերի), և եթե պահուստը հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով, ապա՝ նաև ըստ յուրաքանչյուր պայմանագրի:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՉՎԱՍՏԱԿՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՉԱՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

13. Ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով ՉԱՊ-ը յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված չվաստակված ապահովագրավճարների հանրագումարն է: Ապահովագրողի ընդհանուր ՉԱՊ-ը առանձին ապահովագրության տեսակներով (դասերով) հաշվարկված ՉԱՊ-երի հանրագումարն է:

14. Չվաստակված ապահովագրավճարը հաշվարկվում  է հետևյալ բանաձևով`

 ՉԱi = (Աi-ՎԱi)*ՉՕi/ՊՕi ,

որտեղ`

ՉԱi -  i-րդ ապահովագրության պայմանագրի չվաստակված ապահովագրավճարի չափն է,

Աi - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի չափն է,

ՎԱi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցվելիք ապահովագրավճարի չափն է,

ՉՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով չլրացած օրերի քանակն է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո,

ՊՕi - i-րդ ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետն է` օրերով:

15. Այն դեպքում, երբ ռիսկի (ապահովագրական գումարի) չափը փոփոխվող է ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում, ապա դա պետք է հաշվի առնվի ՉԱՊ-ի հաշվարկման մեթոդի մեջ:

Եթե ՉԱՊ-ը ձևավորվում է տվյալ ապահովադրի հետ ապահովագրության օբյեկտի գծով առաջին անգամ կնքված ապահովագրության պայմանագրի գծով, և այդ պայմանագրի գծով ապահովագրողի կողմից պայմանագրի կնքման պահին գանձման ենթակա է զեղչված ապահովագրավճարը, ապա ՉԱՊ-ի ձևավորման համար հիմք է հանդիսանում ապահովագրավճարը՝ առանց զեղչի նվազեցման:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՆՉՊՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

16. ՆՉՊՊ-ի հաշվարկման սկզբունքներն են`

16.1. ՆՉՊՊ-ի մեծությունը պետք է հիմնված լինի պահանջները կարգավորելու համար ապահովագրողի կողմից վճարվելիք գումարների (հատուցումների) և կարգավորման (ներառյալ՝ գնահատման) ծախսերի  նախնական հաշվարկի վրա (ներառյալ՝ հուսալի համարվող վերաապահովագրողին փոխանցված մասը), որը պետք է լինի ողջամիտ և հիմնավոր:

16.2. ՆՉՊՊ-ի չափը պետք է բավարարի մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված բոլոր պահանջների և դրանց կարգավորման ծախսերի վճարման համար:

16.3. ՆՉՊՊ-ի հաշվարկը պետք է ներառի նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջում չկարգավորված, սակայն նախորդ ժամանակաշրջանի վերջում ձևավորված ՆՉՊՊ-ն:

17. ՆՉՊՊ-ի հաշվարկը կատարվում է երկու մեթոդով`

17.1. «դեպք առ դեպք» գնահատում` մինչև հաշվետու ժամանակահատվածի ավարտը տեղի ունեցած, սակայն չկարգավորված պահանջների առանձին-առանձին գնահատում` ներառյալ պահանջների հատուցման կարգավորման ծախսերը,

17.2. «միավոր պահանջի հատուցման միջին չափի» գնահատում, որը կարող է օգտագործվել ապահովագրության այն տեսակների (դասերի) համար, որտեղ պահանջների` հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների միջին ամսական քանակը հիսուն և ավելի է, և պահանջների հատուցումների չափերն այդ ամիսների ընթացքում էականորեն չեն տատանվել:

18. «Դեպք առ դեպք» գնահատման ժամանակ ՆՉՊՊդեպք-ի հաշվարկում պահանջի գումարը հաշվարկվում է ապահովագրողի նախնական գնահատված մեծությամբ:

19. Այն դեպքում,  երբ ներկայացվել է պահանջ, սակայն դրա չափի մասին ապահովագրողին դեռևս ոչինչ հայտնի չէ, ապա ՆՉՊՊ-ն ձևավորվում է ապահովագրական գումարի չափով:

20. Միավոր պահանջի հատուցման միջին չափի գնահատման մեթոդով ՆՉՊՊ-ի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ`
 

 ՆՉՊՊմիջ=(Քչկարգդեպք)* Պմիջ,

Պմիջ=ՊՉ/ՊՔ,

 

որտեղ`

ՆՉՊՊմիջ - ապահովագրության տվյալ տեսակի  (դասի) գծով ապահովագրողին ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստն է` հաշվարկված միավոր պահանջի հատուցման միջին չափի գնահատման մեթոդով.

Քչկարգ - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով մինչև հաշվետու ժամանակահատվածի վերջը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների քանակն է.

Քդեպք - ապահովագրության տվյալ տեսակի գծով մինչև հաշվետու ժամանակահատվածի վերջը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների քանակն է, որոնք գնահատվել են «դեպք առ դեպք» մեթոդով.

Պմիջ - ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով պահանջի միջին չափն է հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների կտրվածքով.

ՊՉ - տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով տեղի ունեցած պահանջների (հատուցված և չկարգավորված) չափն է հաշվետու ամսում և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում.

ՊՔ - ապահովագրության տվյալ տեսակի  (դասի) գծով տեղի ունեցած պահանջների (հատուցված և չկարգավորված) քանակն է հաշվետու ամսում և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում:

21. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՆՉՊՊ-ն «դեպք առ դեպք» մեթոդով յուրաքանչյուր ապահովագրության պայմանագրի գծով հաշվարկված ՆՉՊՊդեպք-ի և «միավոր պահանջի հատուցման միջին չափի» մեթոդով գնահատված ՆՉՊՊմիջ-ի հանրագումարն է: Ապահովագրողի ընդհանուր ՆՉՊՊ-ն ապահովագրության առանձին տեսակներով (դասերով) հաշվարկված ՆՉՊՊ-ների հանրագումարն է:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ, ՍԱԿԱՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ԴԵՌԵՎՍ ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ՏՉՊՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

22. ՏՉՊՊ-ի հաշվարկման սկզբունքներն են`

22.1. ՏՉՊՊ-ի չափը նախատեսվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չտեղեկացված պահանջների վճարման բավարարման համար:

22.2. ՏՉՊՊ-ի հաշվարկում պետք է ներառվեն պահանջների կարգավորման (ներառյալ` գնահատման) ծախսերը:

22.3. Ապահովագրողի ընդհանուր ՏՉՊՊ-ի մեծությունը ապահովագրության առանձին տեսակներով (դասերով) հաշվարկված ՏՉՊՊ-ների հանրագումարն է:

23. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՏՉՊՊ-ն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն`

 

ՏՉՊՊ=Գտ*(Հտտ),

 

որտեղ`

ՏՉՊՊ - տեղի ունեցած, սակայն ապահովագրողին չներկայացված պահանջների պահուստն է` ձևավորված պատահարների համար, որոնք տեղի են ունեցել մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը, սակայն այդ ժամանակաշրջանում չեն տեղեկացվել ապահովագրողին.

Գտ - տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՏՉՊՊ-ի գործակիցն է.

Հտ - հաշվետու ժամանակաշրջանում կարգավորված (փաստացի վճարված և ապահովագրության պայմանագրերի գծով կրեդիտորական պարտավորությունների) և կարգավորման ծախսերի մեծությունն է.

Պտ - հաշվարկման օրվա դրությամբ՝ ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների պահուստն է (ՆՉՊՊ).

կ - հաշվետու տարին է:

 

24. Երեք և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողները տ-ն հաշվարկում են հետևյալ բանաձևով`

 

Գտ=(ատտտ-2)/3,

իսկ ատ, ատ-1 և  ատ-2 որոշվում են հետևյալ կերպ`
 

ատ = Գտտ-1,

ատ-1= գտ-1տ-2,

ատ-2տ-2տ-3,


     որտեղ`

բտ-3- «տ-3» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-3» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

բտ-2- «տ-2» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է  «տ-2» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

բտ-1- «տ-1» տարում ներկայացված պահանջների ծավալն է, որը հավասար է «տ-1» տարում վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումարին.

գտ-2 - «տ-2» տարում ներկայացված, սակայն «տ-3»-ում տեղի ունեցած, պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է.

գտ-1 - «տ-1» տարում ներկայացված, սակայն «տ-2»-ում տեղի ունեցած, պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է.

գտ-  «տ» տարում ներկայացված, սակայն «տ-1»-ում տեղի ունեցած պահանջների (վճարված ապահովագրական հատուցումների և դեկտեմբերի 31-ի դրությամբ ՆՉՊՊ-ի հանրագումար) ծավալն է:

25. Մինչև երկու տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար տ=0.1:

26. Երկուսից մինչև երեք տարի գործունեություն ծավալած ապահովագրողը գտ-ն հաշվարկում է հետևյալ բանաձևով`

Գտ=(ատտ)/2:

27. Այն դեպքում, եթե հաշվարկված տ գործակիցը փոքր է 0.1-ից, ապա հաշվարկներում օգտագործվում է տ=0.1 գործակիցը:

28. ՏՉՊՊ-ի չափը ապահովագրական պայուսակի փոխանցման դեպքում հաշվարկելու համար պետք է Գտ-ն բազմապատկել (Հտ + Պտ) հանրագումարով, որտեղ Հտ-ն հաշվետու տարում հունվարի 1-ից մինչև պայուսակի փոխանցման օրը փաստացի կատարված հատուցումների ծավալն ու կարգավորման ծախսերն են, իսկ Պտ-ն` հաշվարկման օրվա դրությամբ` ներկայացված, սակայն չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) և ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների չափը:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ (ՄՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

29. Ապահովագրողը կյանքի ապահովագրության յուրաքանչյուր պայմանագրի կուտակային մասի չափով պարտավոր է ձևավորել մաթեմատիկական պահուստ:

30. Մեկ պայմանագրի գծով ՄՊ-ի մեծությունը առնվազն պետք է հավասար լինի ապահովագրության պայմանագրի կուտակային մասի դիմաց փաստացի մուտք եղած ապահովագրավճարների չափին` հանած տվյալ ապահովագրության պայմանագրի գծով վճարված ապահովագրական գումարները և տվյալ ապահովադրին որպես փոխառություն տրված գումարները: Եթե կյանքի ապահովագրության որևէ պայմանագրի գծով ձևավորված պահուստի մեծությունը բացասական է, ապա հաշվետվություններում  այն հավասարեցվում է զրոյի:

31. Մեկ պայմանագրի գծով ՄՊ-ի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

որտեղ՝

ՄՊi= (ՄՊiնախ + Ահi -ԱԳi -Фi) + n

j=1
(ՄՊiնախ +Ահij -ԱԳij ij)*ԵՆij,

 

ՄՊi- i-րդ ապահովագրության պայմանագրի գծով մաթեմատիկական ապահովագրության պահուստի մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.

ՄՊiնախ - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով կյանքի ապահովագրության պահուստի մեծությունն է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.

Ահi - հաշվետու ժամանակաշրջանում ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարների չափն է.

ԵՆij - i-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ներդրումների հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրվա եկամտաբերության գործակիցն է.

ԱԳi - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով վճարված ապահովագրական գումարների մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում.

Փi - i-րդ ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադրին տրամադրված փոխառությունների գծով ապահովագրողի պահանջների մեծության փոփոխությունն է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.

j - հաշվետու ժամանակաշրջանի օրն է.

n - հաշվետու ժամանակաշրջանի օրերի քանակն է.

Ահij - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով հաշվետու ժամանակաշրջանի
սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարների գումարն է.

ԱԳij - i-րդ ապահովագրության պայմանագրի գծով հաշվետու ժամանակաշրջանի
սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի j-րդ օրը ապահովադրին վճարված ապահովագրական գումարների մեծությունն է.

Փij - i-րդ ապահովագրության պայմանագրի կողմ հանդիսացող ապահովադրին տրամադրված փոխառությունների գծով ապահովագրողի պահանջների մեծության փոփոխությունն է հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև հաշվետվու ժամանակաշրջանի j-րդ օրը:

 

32. ՄՊ-ի մեծությունը կարող է նվազեցվել օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  IX

 

ԲՈՆՈՒՍՆԵՐԻ ԵՎ ԶԵՂՉԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ (ԲԶՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

33. ԲԶՊ-ն հաշվարկվում է բոլոր այն պայմանագրերի գծով, որոնք նախատեսում են պայմանագրում նշված պայմանների ի հայտ գալու դեպքում կատարել վճարումներ ապահովադրին ապահովագրողի շահույթից (բոնուս) և ապահովագրավճարների մասնակի նվազեցում (զեղչ):

34. Բոնուսները և զեղչերը  չեն ներառում ՄՊ-ում եկամտաբերության նորմայի հիման վրա հաշվարկված շահույթից կատարվող վճարումները:

35. ԲԶՊ-ն հաշվարկվում է յուրաքանչյուր պայմանագրի գծով՝ առանձին: Ապահովագրողի   ընդհանուր  ԲԶՊ-ն առանձին պայմանագրերով ձևավորված ԲԶՊ-ների հանրագումարն է:

36. Մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԲԶՊi = (1-ՉՕi/ՊՕi)*Վi,

 

որտեղ`

ԲԶՊi - մեկ պայմանագրի գծով ԲԶՊ-ի չափն է.

ՊՕi - պայմանագրի գործողության ժամանակն է` օրերով.

ՉՕi - պայմանագրի գործողության ավարտին մնացած ժամանակն է` օրերով.

Վi - որպես բոնուս կամ զեղչ վճարման ենթակա գումարն է:

 

37. ԲԶՊ-ն կարող է նվազեցվել օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

 

Գ Լ ՈՒ Խ  X

 

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ (ՀՊ) ՀԱՇՎԱՐԿ

 

38. ՀՊ-ն պետք է հաշվարկվի յուրաքանչյուր ապահովագրության տեսակի (դասի) համար՝ առանձին: Ապահովագրողի ընդհանուր ՀՊ-ն ապահովագրության առանձին տեսակների (դասերի) համար հաշվարկված ՀՊ-ների հանրագումարն է:

39. ՀՊ-ն ձևավորում են այն ապահովագրողները, որոնք տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով գործունեություն են ծավալել առնվազն երեք տարի:

40. Ապահովագրողը ձևավորում է հավասարակշռման պահուստ, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը`

ա) վերլուծվող ժամանակահատվածում վնասաբերության ցուցանիշի միջինից ստանդարտ շեղումը 5% և ավելի է,

բ) եթե վերլուծվող ժամանակահատվածում առկա է առնվազն մեկ տարի, որում փաստացի հատուցումները գերազանցել են տվյալ տարում վաստակած ապահովագրավճարների ծավալի 100% -ը:

Մինչև տասնհինգ տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար վերլուծվող ժամանակահատված է համարվում նրա գործունեության ամբողջ ժամանակահատվածը, իսկ տասնհինգ և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար` նրա գործունեության  վերջին տասնհինգ տարիները:

41. Տվյալ տարում վնասաբերության ցուցանիշը ապահովագրության տվյալ տեսակի (դասի) գծով հաշվարկվում  է հետևյալ բանաձևով`

 

ՎՆտ= (Հտ - ՀՎտ)/ԱՎտ,

 

որտեղ՝

ՎՆտ - վնասաբերության ցուցանիշն է տվյալ տարում.

Հտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով կարգավորված (կատարված ապահովագրական հատուցումները (վճարված ապահովագրական գումարները) և կրեդիտորական պարտավորությունները) պահանջներն են.

ՀՎտ - տվյալ տարվա ընթացքում օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի կողմից կատարված ապահովագրական հատուցումներն են (վճարված ապահովագրական գումարները).

ԱՎտ - տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով վաստակված ապահովագրավճարների ծավալն է՝ նվազեցրած օրենքի և նորմատիվ իրավական ակտերի համաձայն հուսալի համարվող վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:

42. Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ապահովագրողը համեմատում է հաշվետու տարում վնասաբերության ցուցանիշը վերլուծվող ժամանակահատվածի վնասաբերության միջին տարեկան ցուցանիշի հետ: Եթե հաշվետու տարում վնասաբերության փաստացի ցուցանիշը փոքր է վերլուծվող ժամանակահատվածի միջին վնասաբերության ցուցանիշից, ապա այդ տարբերության չափով  հատկացումներ են կատարվում ՀՊ-ին: Եթե հաշվետու տարում վնասաբերության ցուցանիշը մեծ է վելուծվող ժամանակահատվածի միջինից, ապա ՀՊ-ից կարող են միջոցներ հատկացվել հաշվետու տարվա միջինից ցածր վնասը ծածկելու համար:

43. Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ՀՊ=ՀՊն+ՎԱտ*(ՎՆ-ՎՆՓ),

 

որտեղ`

ՀՊ - հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՊ-ի մնացորդի չափն է տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով.

ՀՊն - հաշվետու տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ՀՊ-ի մնացորդն է.

ՎԱտ - հաշվետու տարվա ընթացքում վաստակված ապահովագրավճարների գումարն է` տվյալ ապահովագրության տեսակի (դասի) պայմանագրերի գծով.

ՎՆ - հաշվետու տարվան նախորդող տարիների վնասաբերության ցուցանիշի միջին թվաբանականն է.

ՎՆՓ - վնասաբերության փաստացի ցուցանիշն է հաշվետու տարում.

տ  - հաշվետու տարին է:

 

44. Տվյալ ապահովագրության տեսակի (դասի) գծով ձևավորված ՀՊ-ի մեծությունը չի կարող գերազանցել հաշվետու օրվա դրությամբ այդ ապահովագրության տեսակի (դասի) գծով ընդհանուր ապահովագրական գումարի մեծությունը:

45. Եթե ՀՊ-ի հաշվարկային մեծությունը բացասական է, ապա հաշվետվություններում այն հավասարեցվում է զրոյի:

 

Գ Լ ՈՒ Խ  XI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ապահովագրողը  սույն  կանոնակարգի դրույթներին համապատասխան հաստատում է հաստատի ապահովագրական պահուստների ձևավորման ներքին կանոնակարգ՝ յուրաքանչյուր պահուստի գծով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.10.2007, թիվ 312-Ն 01.01.2008, N 664-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան