ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 դեկտեմբերի 2006 թ. |
թիվ 736-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱՀԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 06/11/206-13 գրությունը, համաձայն որի բրոքերը դիմել է ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 476-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման և ապահովագրական գործունեություն իրականացնողի կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգի» 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 56 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի մարտի 4-ին տրամադրված ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության իրականացման ԱՄԳ թիվ 0008 լիցենզիան՝ իր դիմումի համաձայն:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մամուլի քարտուղարին՝ «ՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ քաղաքացիական պայմանագրեր կնքած ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և մամուլում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՍԱՀԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|