Գլխավոր տեղեկություն
Номер
N 1841-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.01.17/4(528) Հոդ.54
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.12.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.2006
Дата вступления в силу
18.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 դեկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1841-Ն

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 228-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ու հաստատման գործընթացը` ըստ հաստատված ժամանակացույցի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 23
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1841-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

 

NN
ը/կ
Չափորոշիչները Կատարողը Մշակման ժամկետը
1. Անեսթեզիոլոգիայի ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007 թ.
2. Նարկոլոգիայի ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.
3. Առողջության առաջնային պահպանման ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.
4. Երեխայի առողջության պահպանման ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.
5. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.
6. Ուրոլոգիայի ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.
7. Սրտաբանության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2008 թթ.
8. Հոգեկան առողջության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2007-2009 թթ.
9. Վերականգնողաբանության և ֆիզիոթերապիայի ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2008-2009 թթ.
10. Նյարդաբանության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2008-2009 թթ.
11. Ուռուցքաբանության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2008-2009 թթ.
12. Որովայնային վիրաբուժության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2009-2010 թթ.
13. Նյարդավիրաբուժության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2009-2010 թթ.
14. Արյունաբանության ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2010-2011 թթ.
15. Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ոլորտ ՀՀ առողջապահության նախարարություն 2010-2011 թթ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան