«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1640-Ա
ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ N 109 ԵՎ N 138 ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (Հ/Հ 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 60 900.0 հազ. դրամի՝ Երևանի N 109 և N 138 դպրոցներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը՝ որպես ֆինանսական օգնություն՝ կաթսայատան և ջեռուցման համակարգի կառուցման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 21 |