Գլխավոր տեղեկություն
Номер
N 120-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.28/13(537) Հոդ.270
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.02.2007
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.02.2007
Дата вступления в силу
10.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2007 թվականի N 120-Ն

 ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին օտարել գերմանական AXISA անշարժ գույքի գործակալության կողմից գնահատված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության` Բեռլինի Ռայնիկենդորֆ շրջանի Հերսդորֆ թաղամասի Հիլլմաննշտրասե 5 հասցեում գտնվող շենքը` 457.000 եվրո շուկայական արժեքով` ուղղակի վաճառքի միջոցով` պայմանով, որ Գերմանիայի հայոց առաջնորդարանի և Գերմանիայի հայ գործարարների միության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլինի Շառլոթենբուրգ շրջանի Նուսսբաումալլե N 4 հասցեում գտնվող շենքն առուվաճառքի պայմանագրի հիման վրա սեփականության իրավունքով հանձնվի Հայաստանի Հանրապետությանը։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության` Բեռլինի Ռայնիկենդորֆ շրջանի Հերսդորֆ թաղամասի Հիլլմաննշտրասե 5 հասցեում գտնվող շենքի վաճառքից գոյացած գումարներն ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 28-ի N 438-կգ որոշմամբ նախատեսված վարկի 386382 եվրոյի չափով մարմանը, ինչպես նաև 37616 եվրոյի չափով գումարը` գործող պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու համար, իսկ 3914 եվրո սեփականատերերին` իրենց կողմից կատարված այլ ծախսերի համար: Վարկի մարումից հետո մնացած գումարի մնացորդը` 29088 եվրոյի չափով ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլինի Շառլոթենբուրգ N 4 հասցեում գտնվող շենքի առուվաճառքի պայմանագրի կնքումը և դրանից ծագող Հայաստանի Հանրապետության գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլինի Շառլոթենբուրգ շրջանի Նուսսբաումալլե N 4 հասցեում գտնվող շենքը հաշվառել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվեկշռում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 8
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան