«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 106-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1322 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Տարածքներ տրամադրելու մասին» N 1322 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմանը կից ցանկում`
ա) չեղյալ ճանաչել 4-րդ, 10-րդ և 11-րդ կետերը.
բ) 1-ին կետի 2-րդ սյունակում «Թենիս Ինֆո» թերթի խմբագրություն» բառերը փոխարինել «Արինա» ՍՊԸ` «Թենիս Ինֆո» թերթի խմբագրություն» բառերով.
գ) 12-րդ կետի 4-րդ սյունակում «109.6» թիվը փոխարինել «151.2» թվով.
դ) 20-րդ կետի 2-րդ սյունակում «Մինասյան» բառը փոխարինել «Մանասյան» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 6 |