Գլխավոր տեղեկություն
Номер
N 1838-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.11.2005
Дата вступления в силу
15.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հոկտեմբերի 2005 թվականի N 1838-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` դասական աճուրդով`

ա) որպես գույքի առանձին տարրեր` օտարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2005 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ 12922860 դրամ գնահատված արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի.

բ) որպես մետաղի ջարդոն` օտարել կառավարական N 3 շենքի վերանորոգման արդյունքում ապամոնտաժվող ալյումինե պատուհանները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գույքի (կամ դրա մի մասի) ապամոնտաժումից հետո մեկշաբաթյա ժամկետում համապատասխան տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` նշելով ապամոնտաժված պատուհանների թիվն ու դրանց քաշը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը.

բ) սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ գույքը, որպես մեկ գույքային միավոր, աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:

4. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գույքի վաճառքի նպատակով կազմակերպված առաջին աճուրդում չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդ (աճուրդներ)` յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, իսկ հերթական 3-րդ աճուրդում չվաճառված գույքը սահմանված կարգով դուրս գրել:

5. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի մեկ տոննայի վաճառքի գինը սահմանել 1285750 դրամ, իսկ առաջին աճուրդում չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդ (աճուրդներ)` գույքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. նոյեմբերի 3
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի 
հոկտեմբերի 20-ի N 1838-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գուքի անվանումը

Քանակը

Ձեռքբերման տարեթիվը

Գնահատված
արժեքը
/դրամ/

Առաջին
աճուրդի
մեկնարկային
գինը
/դրամ/

1.

Էլետապ 60

2

1984

7 334
800

2.

Բազկաթոռ ԿՐ-1

30

1976

94 900
9 500

3.

Բազկաթոռ ԴՌ պտտվող

7

1978

16 607
1 700

4.

Հատակ փայլեցնելու մեքենա ԿՈՒ-101

5

1979

10 487
1 100

5.

Սառնարան

1

1969

3 721
400

6.

Սառնարան Զիլ

2

1978
3 721
400

7.

Սառնարանային մեքենա

2

1983
2 004 317
200 500

8.

Սառնարան Մարոզկո

1

1982
1 026
200

9.

Հեռուստացույց Գորիզոնտ

1

1939
8 779
900

10.

Հեռուստացույց Ռադուգա

1

1987
903
100

11.

Հակահրդեհային ապարատ

1

1991
406
100

12.

Հատակ լվանալու մեքենա Օմեգա

3

1990
6 799
700

13.

Ձեռքի չորացուցիչ

1

1980
489
100

14.

Տեսամագնիտոֆոն ԵԿԱ-158

1

1989
1 192
200

15.

Տեսամագնիտոֆոն ՎՄ-12

1

1990
678
100

16.

Տատանագրիչ օսցիլոգրաֆ

1

1980
18 136
1 900

17.

Ֆիլտր-ագրեգատ

5

1979
10 720
1 100

18.

Նստարան

3

1975
10 977
1 100

19.

Օդորակիչ ԲԿ-1500

10

1977
22 171
2 300

20.

Օդորակիչ ՄԱՈՐ

2

1990
12 170
1 300

21.

Մագնիտոֆոն ՏԵՄՊ

1

1958
2 162
300

22.

Մոտոպոմպ

1

1958
4 295
500

23.

Օդամզիչ կանգնովի

3

1980
79 083
8 000

24.

Սրճեփ էլեկտրական

1

1988
2 022
300

25.

Ժամացույց` շվեցարական

1

1979
1 568
200

26.

Հոսանքի միացման շիտ

1

1988
37 960
3 800

27.

Հյութասառնարան

1

1988
2 977
300

28.

Ռադիոկայան Ռ-109

1

1958
4 390
500

29.

Ռադիոկայան ՏՈՒ-100

1

1980
2 865
300

30.

Վիբրատոր (տատանակ)

3

1976
1 258
200

31.

Վիպրամիտել

1

1968
386
100

32.

Կինոպրոյեկտոր

1

1977
14 059
1 500

33.

Ծրար հավաքող մեքենա

1

1979
1 677
200

34.

Հեռուստացույց Ռուբին

5

1968
38 835
3 900

35.

Դիապրոյեկտոր Սվիտյազ

1

1980
780
100

36.

ժամացույց

4

1969
44 287
4 500

37.

Թուղթ կարող մեքենա (ստոպլեքս)

3

1969
244
100

38.

Կանչող սարք

1

1977
271
100

39.

Տրանսմեյստեր

1

1985
243
100

40.

Փոշեկուլ Օմեգա

6

1990
2 503
300

41.

Պատճենահանող մեքենա քսերոքս-9500

1

1989
318 280
31 900

42.

Պատճենահանող մեքենա քանոն-8500

2

1992
377 536
37 800

43.

Պատճենահանող մեքենա քսերոքս-9400

1

1981
318 280
31 900

44.

Պատճենահանող մեքենա ՆՐ-1215

1

1990
33 369
3 400

45.

Համակարգիչ 286 DX

1

1989
643
100

46.

Համակարգիչ 486 DX

3

1992
562 369
56 300

47.

Գայլիկոնող հաստոց

1

1968
1 692
200

48.

Խառատային հաստոց

1

1968
1 218
200

49.

Համակարգիչ Պենտիում-111

2

1999
500 134
50 100

50.

Համակարգիչ FPS-2.4

1

2001
771 970
77 200

51.

Ջրային փոշեկուլ Դելոնժե

1

1997
56 275
5 700

52.

Հոսանքի միացման կետ (շիտ)

1

1988
2 097
300

53.

Արբանյակային անտենա

1

1995
96 759
9 700

54.

Համակարգիչ Պենտիում-1

3

1995
1 327 905
132 800

55.

Համակարգիչ Պենտիում-100-ից Պ-166

12

1997
4 883 461
488 400

56.

Տպիչ սարք

5

1998
416 075
41 700

57.

Լապ-Տօպ 486

1

1997
211 683
21 200

58.

UPS-500

3

1995
56 125
5 70

59.

Սարք Back-Pro

12

1995
509 595
51 000

 

Ընդամենը

 
 
12 922 860
1 295 400

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան