«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2006 թվականի N 1386-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի «ա» կետի, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սևանա լճի էկոտոնի սահմաններում լճի ալեկոծման առավելագույն բարձրությունն ընդունել մինչև 1,5 մետր` Սևանա լճի մակարդակի բարձրացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափի նկատմամբ:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|