«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2006 թվականի N 1380-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել 6,000,000.0 հազ. դրամով,
բ) ծախսերի գումարն ավելացնել 6,000.000,0 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում և N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 2, 3, 4 և 5 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
4. «Շիրակ» օդանավակայանում հիմնանորոգման աշխատանքների և օդանավակայանի լուսատեխնիկական համակարգի ձեռքբերման, տեղայնացման (նախագծման), տեղադրման, կարգաբերման ու գործարկման աշխատանքների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 1,700,000.0 հազ. դրամ, որից` օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքների համար` 1,200,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով) և օդանավակայանի լուսատեխնիկական համակարգի ձեռքբերման, տեղայնացման (նախագծման), տեղադրման, կարգաբերման և գործարկման աշխատանքների իրականացման համար` 500,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
(4-րդ կետը խմբ. 16.11.06 N 1653-Ն)
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 4-րդ կետին համապատասխան հատկացվելիք գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համար բացված արտաբյուջետային հաշվին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված ուղղություններով օգտագործելու համար:
(5-րդ կետը լրաց. 16.11.06 N 1653-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված 2007 թվականի երկրորդ եռամսյակում ներկայացնել առաջարկություն 2007 թվականին «Շիրակ» օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքների ավարտման համար Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից մինչև 500,000.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ:
(6-րդ կետը լրաց. 16.11.06 N 1653-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Եկամտատեսակը | Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
տարի | |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |
6,000,000.0 |
այդ թվում` |
|
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
6,000,000.0 |
այդ թվում` |
|
1. Հարկային եկամուտներ |
6,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը | Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
6,000,000.0 | ||
այդ թվում` |
|||
02 |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
4,000,000.0 | |
այդ թվում` |
|||
01 |
Ռազմական կարիքներ |
4,000,000.0 | |
14 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
2,000,000.0 | |
այդ թվում` |
|||
06 |
Այլ ծրագրեր |
2,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
6,000,000.0 |
այդ թվում` |
|
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
6,000,000.0 |
այդ թվում` |
|
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ |
6,000,000.0 |
այդ թվում` |
|
Այլ ծախսեր |
6,000,000.0 |
այդ թվում` |
|
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
6,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Խումբը | Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) |
տարի | |||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
6,000,000.0 | ||
այդ թվում` |
|||
02 |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
4,000,000.0 | |
այդ թվում` |
|||
01 |
Ռազմական կարիքներ |
4,000,000.0 | |
այդ թվում` |
|||
01. Ռազմական կարիքների բավարարում |
4,000,000.0 | ||
ՀՀ պաշտպանության նախարարություն |
4,000,000.0 | ||
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | |||
14 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
2,000,000.0 | |
այդ թվում` |
|||
06 |
Այլ ծրագրեր |
2,000,000.0 | |
այդ թվում` |
|||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
2,000,000.0 | ||
ՀՀ կառավարություն |
2,000,000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |