«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2006 թվականի N 100-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան անվճարունակության գործերով կառավարիչներ Արարատ Առաքելյանին` 90.0 հազ. դրամ, Սոֆյա Դավթյանին` 30.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 30.0 հազ. դրամ, Յուրա Բարսեղյանին` 30.0 հազ. դրամ և Սեթ Խաչատրյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանին հատկացնել 240.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
|
Ա. Մարգարյան |
2006 թ. փետրվարի 13 |