Գլխավոր տեղեկություն
Номер
N 247-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.03.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.03.2006
Дата вступления в силу
12.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 մարտի 2006 թվականի N 247-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի 34-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշմամբ, ինչպես նաև Երևան քաղաքում բնակություն հաստատած տեղաբնակ անօթևան և փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության`

ա) «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից` Երևանի Հրաչյա Աճառյան N 20 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը (Ավան թաղային համայնք)` 2144.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 8958.8 հազ. դրամ սկզբնական արժեքով.

բ) «Երևանի պետական էլեկտրատեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից` Երևանի Թբիլիսյան խճուղու N 5 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը (Արաբկիր թաղային համայնք)` 4990 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 14715.7 հազ. դրամ սկզբնական արժեքով.

գ) «Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից` Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը (Էրեբունի թաղային համայնք)` 3500 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 14497.0 հազ. դրամ սկզբնական արժեքով:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հանրակացարանային մասնաշենքերը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և ՝Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հանրակացարանային մասնաշենքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ` սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հանրակացարանային մասնաշենքերում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց, որպես բնակֆոնդ, սահմանված կարգով, անհատույց սեփականաշնորհել զբաղեցրած տարածքները.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հանրակացարանային մասնաշենքերը (բացի սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված տարածքներից) նվիրաբերել Երևանի համապատասխան համայնքներին՝ որպես բնակֆոնդ` հանրակացարաններում բնակվող անօթևան բնակիչներին սահմանված կարգով անհատույց սեփականաշնորհելու պայմանով.

գ) Երևանի Արաբկիր, Ավան և Էրեբունի թաղային համայնքների ղեկավարների հետ համատեղ` երկամսյա ժամկետում ապահովել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով համապատասխան համայնքների միջոցների հաշվին:

5. Սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված հանրակացարանային մասնաշենքերում ազատ մակերեսների առկայության դեպքում դրանց 10 տոկոսը, որպես բնակֆոնդ, ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` ուսումնական հաստատությունների բնակարանի կարիք ունեցող աշխատողներին տրամադրելու համար:

6. Երևանի քաղաքապետին՝ եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված շենքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանների ճշտումը և անհատույց սեփականության իրավունքով օտարելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մարտի 9
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան