«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 732-Ա
«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Արգենտինայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության շենքի կառուցման նպատակով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից 0.3 հեկտար մակերեսով հողամասը` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` սահմանելով մեկ քառ. մետրի գինը` 15500 դրամ:
2. Երևանի քաղաքապետին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները, որոնց հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կատարվեն գնորդի միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հունիսի 2 |
Հավելված |
ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2007, N 3-Ա | 17.01.2007, N 732-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|