«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2000 թվականի N 879
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 387 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Աճուրդի ժամանակ վաճառքի գինը չի կարող իջեցվել մեկնարկային գնի 50 տոկոսից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |