«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2228-Ն
ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների` մարդու կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառելու աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա`
2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումների վրա, երբ դրանք տեղադրվում են տրանսպորտային միջոցներում կամ տրանսպորտային միջոցների վրա, կամ կազմում են տրանսպորտային միջոցի միավոր: 3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների վրա` ա) ռադիոսիրողների կողմից ստեղծված (մոդիֆիկացված) և օգտագործվող ոչ սերիական (մասսայական) արտադրության ռադիոսարքավորումների, բ) ռադիոընդունիչների և ալեհավաքների, որոնք նախատեսված են ձայնի և հեռուստատեսային հաղորդումների ընդունման համար, գ) օդային երթևեկության կառավարման և դրա համար նախատեսված սարքավորումների և համակարգերի, դ) ազգային անվտանգության ապահովման, պետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համար նախատեսված սարքավորումների: 4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին (այսուհետ` սարքավորումներ) ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց շուկա մուտք գործելուն, մակնշմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության հավաստման ընթացակարգերը: 5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «ե», «զ», «ը» և «թ» (բացառությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8525 20 910 ծածկագրին համապատասխան բջջային հեռախոսների` ներառյալ ավտոմեքենաներում տեղադրվողները) ենթակետերում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման: (5-րդ կետը խմբ. 06.04.06 N 498-Ն, 19.10.06 N 1456-Ն)
6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները` ա) սարքավորում` ցանկացած սարքավորում, որը հանդիսանում է ռադիոսարքավորում կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում, կամ էլ ցանկացած սարքավորում, որը պարունակում է ռադիոսարքավորման կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորման մաս: Սարքավորումներն ըստ կատեգորիաների դասակարգվում են որպես ապարատներ, համակարգեր և կայանքներ. բ) հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում` սարքավորում կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն). գ) ռադիոսարքավորում` ռադիոալիքների արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթը. դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ 9 ԿՀց-ից մինչև 3000 ԳՀց հաճախականությամբ, որոնք տարածվում են տիեզերքում առանց որևէ արհեստական ուղղորդման. ե) փոխկապակցման կետ (ինտերֆեյս)` ցանցի վերջնակետ կամ եթերային փոխկապակցման կետ, կամ դրանց զուգակցություն, որոնք բնութագրվում են. 1) ցանցի վերջնակետը ֆիզիկական միացման կետ է, որտեղ օգտագործողին տրամադրվում է հասանելիություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին, 2) եթերային փոխկապակցման կետը հատկորոշում է ռադիոհաղորդակցության ուղին ռադիոսարքավորումների միջև. զ) սարքավորման դաս` դաս, որը նույնացնում է սարքավորումների որոշակի տեսակներ, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով համարվում են նույնանման, ինչպես նաև այն փոխկապակցման կետերը, որոնց համար այդ սարքավորումները նախատեսված են: Մեկ սարքավորումը կարող է պատկանել մեկից ավելի սարքավորումների դասերի. է) շահագործման փաստաթուղթ` փաստաթուղթ, որը պարունակում է սարքավորման նկարագրությունը և սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանության մասին տեղեկություններ. ը) վնասակար միջամտություն` միջամտություն, որը վտանգում կամ խանգարում է ռադիոնավագնացության ծառայությանը կամ անվտանգության ապահովման այլ ծառայությունների գործառույթների իրականացմանը, կամ էլ նվազեցնում է ռադիոհաղորդակցության որևէ ծառայության գործառույթի որակը:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է սարքավորումների իրացումն առանց համապատասխանության պարտադիր հավաստման: 8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով և համապատասխանության նշանի մակնշմամբ: 9. Ցուցահանդեսների, շնորհանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին չբավարարող սարքավորումների ցուցադրությունը չի արգելվում, եթե առկա է հստակ տեսանելի ցուցանակ առ այն, որ այդ սարքավորումները չեն կարող շուկա մուտք գործել կամ շահագործման մեջ դրվել նախքան սահմանված կարգով համապատասխանության հավաստումը:
10. Սարքավորումների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն` ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի դրույթներին և «Կենցաղային պայմաններում լայն սպառման ապրանքների կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների թույլատրելի մակարդակների» N 2-III-11/ 001-96/ միջպետական սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին. բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը, ներառյալ համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի դրույթներին: 11. Վնասակար միջամտությունից խուսափելու նպատակով և վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի և ուղեծրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու համար սարքավորումները պետք է համապատասխանեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխումների աղյուսակով սահմանված նորմերին: 12. Սարքավորումների, ցանցի ֆիզիկական բաղադրիչների կամ դրա գործառույթների առանց վնասելու օգտագործումը, ինչպես նաև ցանցային ռեսուրսների օգտագործումը չպետք է առաջացնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որակի անընդունելի փոփոխություններ: 13. Սարքավորումներին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին: 14. Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց շահագործման եղանակները, տեղադրման, փոխադրման, պահման, օգտահանման (ոչնչացման), հավաքակցման (մոնտաժման), գործարկման և կարգավորման մասին տեղեկությունները, որոնք ապահովում են շահագործման պայմաններում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանությունը: Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին: 15. Առանձին դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորումն իրականացնող մարմնի կողմից կարող են սահմանվել հետևյալ լրացուցիչ պահանջները` ա) ցանցի միջոցով միևնույն դասին կամ տեսակին կամ այլ դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների փոխգործակցությանը (համատեղելիությանը) և համապատասխան փոխկապակցման կետերին միանալու ունակությանը ներկայացվող պահանջները. բ) օգտագործողի կամ բաժանորդի անհատական տվյալների և անձնական կյանքին վերաբերող այլ տեղեկությունների պաշտպանվածությունը կանխարգելող հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները. գ) անբարեխիղճ օգտագործումից կամ չարաշահումներից զերծ մնալու և շտապ կանչի ծառայություններին հասանելիությունը երաշխավորող որոշակի հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները. դ) հաշմանդամ օգտագործողների կողմից սարքավորումների օգտագործումն ընձեռելու հատկություններով դրանց օժտված լինելու վերաբերյալ պահանջները:
16. Սարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում և (կամ) շահագործման փաստաթղթերում: Սարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց, զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում և համապատասխանի ԳՕՍՏ Ռ 51287 և ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին: 17. Սարքավորումների մակնշումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` ա) սարքավորման պայմանական անվանումը, մակնիշը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան), դասը (անհրաժեշտության դեպքում) և ծածկագիրը. բ) արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային կամ ֆիրմային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը. գ) անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը, հոսանքի տեսակի պայմանական նշանը, փոփոխական հոսանքի դեպքում` հաճախությունները, անվանական հոսանքը և սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը. դ) արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին) և գործարանային համարը. ե) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (անհրաժեշտության դեպքում). զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են սարքավորումները (առկայության դեպքում):
17. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանության հավաստումը կարող է համատեղվել ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև անվտանգության այլ պահանջներին համապատասխանության հավաստման գործընթացի հետ, եթե անվտանգության այլ պահանջներ սահմանված են առանձին տեխնիկական կանոնակարգերով: 18. Տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 1ս-7ս սերտիֆիկացման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ: Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սերտիֆիկացված սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա կարող են նշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը սահմանելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված ձևի համապատասխանության նշան: 19. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներին համապատասխան, բացառությամբ 7-ս սխեմայի, երբ սերտիֆիկացվում է եզակի ներմուծված արտադրատեսակ: Եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները՝ թանկարժեք, ապա սերտիֆիկացման մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ սերտիֆիկացման փորձարկումները համատեղելու մասին` սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ: 20. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության հավաստմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով: 21. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան պետք է փորձարկումները կատարի սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ: 22. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ պետք է կնքի համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման պայմանագիր, եթե սերտիֆիկացումն իրականացվել է 2ս, 3ս, 4ս և 5u սխեմաներից որևէ մեկով: 23. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված սերտիֆիկացման սխեմայի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարուց ոչ ավելի: Սերտիֆիկացման սխեմաներին համապատասխան սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է` 1ս սխեմայի դեպքում` 6 ամիս, 2ս և 6ս սխեմաների դեպքում` 12 ամիս, 3ս սխեմայի դեպքում` 24 ամիս, 4ս, 5ս և 7ս սխեմաների դեպքում` 36 ամիս: 24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող այլ տեխնիկական կանոնակարգերով, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 150-Ն որոշմամբ հաստատված ցածր լարման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով, սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները: 25. Սերտիֆիկացման մարմինը, «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ: 26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
27. Սարքավորումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
28. Սույն տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին սարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IX. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.07.2023, N 1200-Ն | 16.01.2024, N 2228-Ն | |
02.04.2015, N 356-Ն | 15.10.2015, N 2228-Ն | |
24.05.2007, N 736-Ն | 19.07.2007, N 2228-Ն | |
19.10.2006, N 1456-Ն | 09.11.2006, N 2228-Ն | |
06.04.2006, N 498-Ն | 18.07.2006, N 2228-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|