«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2001 թվականի N 410
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 340 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի «Բնապահպանության և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» N 340 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «բնապահպանության» բառերը փոխարինել «բնապահպանական» բառով.
բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«բ) օգտակար հանածոների`
մարված պաշարների համար` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին կնքվող պայմանագրով սահմանված պաշարների մարման ենթակա ծավալները,
արդյունահանված պաշարների համար` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման մասին կնքվող պայմանագրով սահմանված պաշարների արդյունահանման ենթակա ծավալները»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |