«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2006 թվականի N 1202-Ա
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Արփա» կինոթատրոնի շենքը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (այսուհետ` նվիրառու)` եկեղեցի կառուցելու պայմանով:
2. Սահմանել, որ նվիրառուն պարտավոր է գնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Սևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած հողատարածքի սահմանների ճշգրտումն ու ներկայացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` երկամսյա ժամկետում իրականացնել նշված գույքի և հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և նվիրառուի կողմից հողատարածքի համար սահմանված արժեքի վճարումից հետո նվիրառուի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր:
5. Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են նվիրառուի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 26 |
![loading...](/static/img/loader.gif)