«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 հուլիսի 2006 թ. N 354-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՄԱՐՇԱԼ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ, ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ ԵՎ ԺԱՆ ԳԱՌԶՈՒԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Մարշալ Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին, Հակոբ Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին և Ժան Գառզուի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամների դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը՝ համաձայն հավելված 1-ի, հավելված 2-ի և հավելված 3-ի (կցվում են):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
|
| |
| |
| |
| |
| |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|