«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 հոկտեմբերի 2007 թ. |
թիվ 316-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) կանոնակարգ 2-ի 41-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկի Ն31 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները:».
2) կանոնակարգ 2-ի 43-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկի Ն32 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները:».
3) կանոնակարգ 2-ի 45-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկի Ն41 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները:».
4) կանոնակարգ 2-ի 46-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բանկի Ն42 նորմատիվի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում այն վարկերի գումարները, որոնք ամբողջությամբ ապահովված են Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում՝ Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների թողարկած արժեթղթերով, ԲԲԲ-(Բաա3) և ԲԲԲ-(Բաա3)-ից բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների կողմից տվյալ բանկում պահվող ավանդներով, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքով: Ընդ որում, այդ վարկերը և վերջիններիս ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև վարկերի տրամադրման ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ բանկին տրամադրված վարկերի կամ փոխատվությունների պահանջի իրավունքի, տվյալ բանկում ներդրված ավանդների՝ մինչև մարումը ընկած ժամկետները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 10 Երևան |