Գլխավոր տեղեկություն
Номер
N 1531-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (18.11.2006-29.08.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.17/59(514) Հոդ.1203
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.10.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2006
Дата вступления в силу
18.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1531-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն: 

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատողների թվի և պահպանման ծախսերի սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան տեղակայման վայրի վերաբերյալ.

բ) հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան կանոնադրությունը, կառուցվածքն ու հաստիքացուցակը, ինչպես նաև ապահովել մաքսատան տեխնիկական վերազինումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2015, N 886-Ն 29.08.2015, N 1531-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան