Գլխավոր տեղեկություն
Номер
N 457-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.09.01/22(231)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
18.07.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.08.2006
Дата вступления в силу
03.08.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 հուլիսի 2006 թ.

N 457-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԶԱՎԵՆ ԱՂԱՆՅԱՆ» ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 620 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հուլիսի 10-ի թիվ 30 արձանագրություն), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Զավեն Աղանյան» (լիցենզիա թիվ 620) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զավեն Աղանյան» արտարժույթի փոխանակման կետին (հասցեն` քաղաք Երևան, Իսահակյան 22, բնակարան 1) հանձնելու պահից։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. օգոստոսի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան