«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1998 թվականի N 19
քաղ. Երևան
ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել վարձակալներին գնել իրենց վարձակալած գույքը (ցանկը կցվում է) «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Գորիսի, Արմավիրի, Սևանի, Ստեփանավանի, Իջևանի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ «փոքր» օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ցանկում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Ց Ա Ն Կ
վարձակալների, որոնց թույլատրվել է գնել իրենց վարձակալած գույքը
_____________________________________________________________________ | |||
Ծածկագիրը, |
Վարձակալած |
Հասցեն |
Վարձակալի անվանումը |
_____________________________________________________________________ | |||
1 |
2 |
3 |
4 |
_____________________________________________________________________ | |||
| |||
97954 5954 |
տարածք և գույք | քաղ. Երևան, Մարտիրոսյան 20 | «Անի-18» ՍՊԸ |
ՀՀ էներգետիկայի նախարարություն | |||
98055 6055 |
գույք | քաղ. Հրազդան | «Նարեկ» ՍՊԸ |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն | |||
97889 5889 |
տարածք | Արարատ, Զոդի բանավան 2 | անհատ ձեռներեց Գ. Սարգսյան |
Երևանի քաղաքապետարան | |||
98014 6014 |
տարածք | քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 2 |
«Օլիմպ-95» ՍՊԸ |
| |||
97777 5777 |
տարածք | քաղ. Գորիս, Մ. Մաշտոցի 14 | անհատ ձեռներեց Ա. Զաքարյան |
97963 5963 |
տարածք | քաղ. Արմավիր, Նորապատի 5-րդ փող., 1 |
անհատ ձեռներեց Ռ. Սարգսյան |
98061 6061 |
տարածք | քաղ. Սևան, Նաիրյան 152 | «Ախթամար» ՍՊԸ |
98076 6076 |
տարածք | քաղ. Ստեփանավան, Կենտրոնական, 122 |
Ս. Մանուկյանի «Ավիատոմս» ԱՁ |
98091 6091 |
տարածք | քաղ. Իջևան, Բլբուլյան 75 | «Հեքիաթ» արտադրական կոոպերատիվ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|