ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 հուլիսի 2006 թ. |
N 453-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 276-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2006 թվականի հուլիսի 10-ի թիվ 30 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 20-ի «Արման Ներսիսյան» (լիցենզիա` թիվ 226) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 276-Ա որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ լրացումները`
1.1. որոշման վերնագիրը «ԼԻՑԵՆԶԻԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ «ԱՐՄԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ` ԹԻՎ 226/1) ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ» բառերով.
1.2. որոշումը լրացնել 11 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«11 . «Արման Ներսիսյան» (լիցենզիա` թիվ 226) արտարժույթի փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար «Արման Ներսիսյան» արտարժույթի փոխանակման կետի թիվ 226/1 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Արման Ներսիսյան» (լիցենզիա` թիվ 226/1) արտարժույթի փոխանակման կետին (հասցեն` քաղաք Երևան, Մաշտոցի 17, բնակարան 14) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|