«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1324-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 755-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «2005-2008 թվականների հարկային և մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 755-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` 2005-2008 թվականների հարկային և մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագրի «Գույքահարկ» բաժնի 1-ին կետով նախատեսված միջոցառման կատարման ժամկետը սյունակում «հուլիսի երրորդ տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի երրորդ տասնօրյակ» բառերով:
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաuտատելու մաuին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 118-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման ժամկետը սյունակում «հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|