«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 981-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների 2005 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ հաստատված` ԱՊՀ տարվան նվիրված հիմնական միջոցառումների ծրագրի շրջանակներում 2006 թվականի հունիսի 1-2-ը Ծաղկաձորում կայացած «ԱՊՀ-ն որպես պետությունների համագործակցության նոր կառույց. ձեռքբերումներ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտագործնական գիտաժողովի կազմակերպչական ծախսերի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 2582.1 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր» հոդվածով` 580.0 հազ. դրամ, «Տրանսպորտի ծառայությունների վճար» հոդվածով` 173.7 հազ. դրամ, «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 1828.4 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 18 |