«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2006 թվականի N 1016-Ա
«ՆՅՈՒ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԲԻԶՆԵՍ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 26-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«ՆՅՈՒ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԲԻԶՆԵՍ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն)՝ քաղ. Երևան, Հանրապետության 62, բն. 73) տալ հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիա՝ 3 տարի գործողության ժամկետով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 24 |