«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
2 ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 1998 թվականի N 222
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, լուծարման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի N 139 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 255 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2.2-րդ կետում «Լերմոնտովի» բառը փոխարինել «Անտառաշենի» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 486 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ`
ա) որոշման 9.5-րդ կետում «5560» և «3670» թվերը համապատասխանաբար փոխարինել «5230» և «3450» թվերով:
բ) որոշման 9.6-րդ կետում «367» թիվը փոխարինել «345» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |