«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 739-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 116 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակների շնորհման կարգում`
ա) 1-ին կետում «մոդելը և չափանիշները» բառերը փոխարինել «մոդելը, չափանիշները և հավակնորդ կազմակերպության գնահատման կարգը» բառերով.
բ) IV բաժնի 23-26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Չափանիշների թվային արժեքները ցույց են տալիս միավորների առավելագույն քանակը, որը կարող է ստանալ կազմակերպությունն ըստ յուրաքանչյուր չափանիշի և միավորների ընդհանուր գումարի:
24. «Հնարավորություններ» խմբի (N 5 ձևի 1-ին աղյուսակի 1-ին կետի «1ա» ենթակետ - 5-րդ կետի «5ե» ենթակետ) յուրաքանչյուր տարրի չափանիշների համար, որոնք գնահատվում են 3 տարվա կտրվածքով, նշանակում են գնահատականներ` միավորների ձևով:
Նշված միավորների հիման վրա 1-5-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշների համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը):
25. «Արդյունքներ» խմբի յուրաքանչյուր ուղղության (N 5 ձևի 1-ին աղյուսակի 6-րդ կետի «6ա» ենթակետ - 9-րդ կետի «9բ» ենթակետ) յուրաքանչյուր տարրի չափանիշների համար, որոնք գնահատվում են 2 տարվա կտրվածքով, նշանակում են գնահատականներ` միավորների ձևով:
Նշված միավորների հիման վրա 6-9-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար որոշվում է ընդհանուր գնահատականը (տարրերի միջին թվաբանականը):
26. Հավակնորդ կազմակերպության գնահատականը որոշվում է յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար` համաձայն սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերին համապատասխան ստացված միավորների ընդհանուր գումարի:
Փորձագետների հանձնախմբի գլխավոր փորձագետը գնահատման արդյունքները ձևակերպում է գրավոր և ներկայացնում մրցանակաբաշխության հանձնաժողովին:».
գ) 4-րդ ձևի`
3-րդ կետի`
առաջին պարբերությունում «(N 5 ձևի 1-ին կետի «ա», «բ» ենթակետեր և այլն)» բառերը փոխարինել «(N 5 ձևի 1-ին աղյուսակի «1ա» և «1բ» ենթակետեր և այլն)» բառերով,
երկրորդ պարբերությունում «N 5 ձևում» բառերը փոխարինել «N 5 ձևի 1-ին աղյուսակում» բառերով,
5-րդ կետի`
երկրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման կատարելություն,» բառերը,
երրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման խորություն,» բառերը և
չորրորդ պարբերությունից «Այս տարրը փորձագետների կողմից գնահատվում է որպես մոտեցման գնահատում և վերանայում:» նախադասությունը հանել,
6-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունից հանել «Փորձագետներն այդպիսի տարրը գնահատում են որպես ընդգրկման խորություն:» նախադասությունը,
8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ) N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ձև N 5
ՈՐԱԿԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՈԴԵԼԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
1. Մրցույթի մասնակից կազմակերպությունները գնահատվում են 2 խումբ ներառող միավորների չափանիշների մոդելի կիրառմամբ:
Չափանիշների առաջին խումբը բնութագրում է կազմակերպության կողմից որակի ապահովման բնագավառում նվաճումների ձեռքբերման հնարավորությունները (այսուհետ՝ հնարավորություններ):
Չափանիշների երկրորդ խումբը բնութագրում է կազմակերպության ձեռք բերած հաջողությունների արդյունքները (այսուհետ՝ արդյունքներ):
2. Առաջին և երկրորդ խմբերի չափանիշները տրված են որակի ապահովման բնագավառում մրցանակի հետևյալ մոդելում, իսկ դրանց գնահատման առավելագույն միավորները տրված են 1-ին աղյուսակում:
Որակի ապահովման բնագավառում մրցանակի մոդելը
Աղյուսակ 1
Չափանիշները և դրանց բաղադրիչները |
Գործունեության ուղղությունները, որոնց վերաբերյալ պետք է ներկայացվի տեղեկատվություն |
Չափանիշների | |
նշա-գիրը |
բնութագրերը | ||
1 |
2 |
3 |
4 |
I. ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ |
500 | ||
1. |
Ղեկավարության առաջնորդությունը |
100 | |
1 ա |
Ղեկավարության կողմից կազմակերպության նշանակությանը համապատասխանող կանխատեսումների, քաղաքականության և ռազմավարության նպատակների մշակում, անձնական օրինակով կազմակերպության ղեկավարում |
ղեկավարության կողմից կազմակերպության նշանակությանը համապատասխանող կանխատեսումների, քաղաքականության և ռազմավարության նպատակների մշակում (կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի առկայություն) ստեղծագործական և նորամուծության աշխատանքների խրախուսում ու աջակցություն (միջոցառումների նախատեսում և ռեսուրսների հատկացում) աշխատողների ներգրավմանը և զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծում (ծրագրերով նախատեսված միջոցառումներին նրանց մասնակցության ապահովում) |
25 |
1 բ |
Ղեկավարության մասնակցությունը կազմակերպության որակի կառավարման համակարգի մշակման, ներդրման և անընդհատ բարելավման նախագծերի, նոր մեթոդների, լուծումների որոնումների գործընթացներին |
ղեկավարության կողմից կառավարման համակարգի գործընթացների մշակման և ներդրման ապահովում ղեկավարության կողմից փոփոխությունների, վերլուծությունների և առավել կարևոր գործունեությունների արդյունքների բարձրացման ապահովում, արդիականացում, դրանց ուղղահայաց ու հորիզոնական կապերի ծավալում, կազմակերպական կառուցվածքի կատարելագործում |
25 |
1 գ |
Ղեկավարության մասնակցությունն սպառողների, գործընկերների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իրականացվող աշխատանքներին |
ղեկավարության կողմից սպառողների, գործընկերների և հասարակության պահանջմունքների և սպասելիքների ըմբռնում և բավարարում, գործընկերների հետ համագործակցում` համատեղ գործունեության կատարելագործմամբ, ինչպես նաև կոնֆերանսների և սեմինարների աշխատանքներին մասնակցություն ղեկավարության աջակցություն` շրջակա միջավայրի բարելավմանը և հասարակությանն օգնելուն ուղղված գործունեությանը |
25 |
1 դ |
Ղեկավարության կողմից կազմակերպության անձնակազմին աջակցում և խրախուսում |
ղեկավարության անձնական մասնակցությունն անձնակազմին` ըստ կազմակերպության նշանակության, ինչպես նաև արժեքների, քաղաքականության և ռազմավարության պարզաբանման աշխատանքներին, աշխատողներին իրենց պլանների, նպատակների և խնդիրների իրականացման նպատակով օգնության ցուցաբերում, աջակցում և խրախուսում կազմակերպության բոլոր մակարդակներում առանձին անձանց և խմբերի գործունեության ժամանակին ու պատշաճ գնահատում |
25 |
2. |
Անձնակազմը |
90 | |
2 ա |
Պլանավորում, ղեկավարում և անձնակազմի հետ իրականացվող աշխատանքների բարելավում, փոփոխությունների որոշում |
անձնակազմի աշխատանքային պլանների մշակում` աշխատակազմի և առանձին այլ ներկայացուցիչների ներգրավմամբ դրսից աշխատողների ներգրավման ժամանակ արդար մոտեցման ապահովում` ներառյալ մշտական աշխատողների համեմատ նրանց համար հավասար պայմանների ստեղծում անձնակազմի պլանային աշխատանքների կատարելագործում` աշխատակազմի հետ հետազոտությունների և հետադարձ կապի այլ ձևերի օգտագործմամբ |
18 |
2 բ |
Գիտելիքների մակարդակի որոշում, դրա զարգացմանն աջակցում և անձնակազմի իրազեկության ապահովում |
անձնակազմի գիտելիքների և իրազեկության որոշում, դասակարգում և համապատասխանեցում կազմակերպության պահանջներին կազմակերպության ընթացիկ և ապագա պահանջների ապահովման նպատակով անձնակազմի զարգացման և ուսուցման ծրագրերի մշակում և իրագործում |
18 |
2 գ |
Կազմակերպության ռազմավա-րությունը և քաղաքականությունը կենսագործելու նպատակով անձնակազմի ներգրավում և նրան իրավասություններով լիազորում |
կազմակերպության շրջանակներում անցկացվող կոնֆերանսների, հանդիսավոր միջոցառումների, ցուցահանդեսների միջոցով կատարելագործման աշխատանքներին անձնակազմի ներգրավում պաշտոնական հրահանգների միջոցով անձնակազմի լիազորությունների սահմանում |
18 |
2 դ |
Անձնակազմի հետ շփումների ապահովում |
տեղեկատվության փոխանակման գործընթացում անձնակազմի պահանջմունքների որոշում |
18 |
2 ե |
Անձնակազմի խրախուսում և նրանց մասին հոգածություն |
վարձման պայմանների համաձայնեցում քաղաքականության և ռազմավարության հետ` ներառյալ աշխատանքի վարձատրությունն ու անձնակազմի տեղաբաշխումը, այդ թվում` հաստիքների կրճատման ժամանակ անձնակազմի իրազեկությանն աջակցում և նրան ներգրավում, առողջության պահպանման, անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության և հասարակության պահանջմունքների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի գործում |
18 |
|
|
լրացուցիչ սոցիալական աջակցության ցուցաբերում` կենսաթոշակային ապահովման, առողջության պահպանման, երեխաների հանդեպ հոգացության և այլնի նկատմամբ սոցիալական և մշակութային գործունեության աջակցում հարմարավետության ապահովում և ծառայությունների տրամադրում (օրինակ՝ տրանսպորտի հատկացում, սննդի կազմակերպում, ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառում և այլն) |
|
3. |
Որակի բնագավառում կազմակերպության քաղաքականությունը և ռազմավարությունը |
80 | |
3 ա |
Քաղաքականության և ռազմավարության մշակման համար սպառողների ու շահագրգիռ մարմինների առկա և ապագա պահանջմունքների ու սպասելիքների որոշում |
տեղեկատվության հավաքում ու վերլուծություն` շուկայի և դրա այն հատվածների որոշման համար, որտեղ կազմակերպությունը ծավալել է իր գործունեությունը և պլանավորում է աշխատել ապագայում սպառողների, անձնակազմի, գործընկերների, հասարակության և այլ շահագրգիռ կողմերի պահանջմունքների ու սպասելիքների ընկալում և կանխատեսում շուկայի զարգացման` ներառյալ մրցակիցների գործունեության ընկալում և կանխատեսում |
16 |
3 բ |
Քաղաքականության և ռազմավարության մշակման համար ստացված չափումների, հետազոտությունների, ճանաչողական և ստեղծագործական արդյունքների հիման վրա տեղեկատվության օգտագործում |
կազմակերպության ներքին աշխատանքների ցուցանիշների վերլուծություն և գնահատում մրցակիցների և նույնատիպ ոլորտի լավագույն կազմակերպությունների մասին հավաքված տեղեկատվության վերլուծություն և գնահատում սոցիալական, բնապահպանական և իրավական տեսակետների ընկալում ու հաշվառում տնտեսական և վիճակագրական ցուցանիշների վերլուծություն ու գնահատում նոր տեխնիկայի վերլուծություն և գնահատում շահագրգիռ մարմիններից առաջարկված մոտեցումների վերլուծություն և կիրառում |
16 |
3 գ |
Քաղաքականության և ռազմավարության մշակում, վերլուծություն ու արդիականացում՝ հաշվի առնելով օրենսդրական և պայմանագրային պահանջները |
քաղաքականության և ռազմավարության մշակում` շահագրգիռ կողմերի պահանջմունքների, սպասելիքների և ճանաչողական ու ինովացիոն գործունեության ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա կարճաժամկետ և երկարաժամկետ պահանջմունքների հաշվեկշռված հաշվառում առկա և ապագա մրցակցային պայքարում առավելությունների որոշում հաջողության առավել կարևոր գործոնների որոշում կազմակերպության քաղաքականության և ռազմավարության վերլուծություն ու արդիականացում |
16 |
3 դ |
Հիմնական գործընթացների շրջանակներում քաղաքականության և ռազմավարության ծավալում |
կազմակերպության քաղաքականության և ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ վճռորոշ գործընթացների համալիր ծրագրի մշակում և նույնականացում վճռորոշ գործընթացների և դրանց սպառողների որոշում |
16 |
3 ե |
Անձնակազմին քաղաքականության և ռազմավարության մասին տեղեկատվությամբ ապահովում և դրա կենսագործում |
կազմակերպության քաղաքականության և ռազմավարության մասին իրազեկում անձնակազմին` նրանց բոլոր մակարդակներում և բոլոր ստորաբաժանումներում քաղաքականության և ռազմավարության կիրառում` գործունեության բոլոր տեսակների պլանավորման ժամանակ |
16 |
4. |
Գործընկերությունը և ռեսուրսները |
90 | |
4 ա |
Արտաքին գործընկերներ |
քաղաքականությանը և ռազմավարությանը համապատասխան կարևոր գործընկերների և գործընկերության ռազմավարական հնարավորությունների որոշում մատակարարման շղթայում գործընկերային փոխհարաբերությունների ձևավորում գործընկեր կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և մշակույթի համատեղման ապահովում |
18 |
4 բ |
Ֆինանսական ռեսուրսներ |
քաղաքականության և ռազմավարության իրականացման նպատակով ֆինանսական ռեսուրսների օգտագործում ֆինանսական ռազմավարության և գործընթացների մշակում և ներդնում նյութական և ոչ նյութական ակտիվներում կապիտալի ներդրման գնահատում ռեսուրսների կառուցվածքի արդյունավետության ապահովման համար ֆինանսական մեխանիզմների և ցուցանիշների, այդ թվում` որակի ապահովման բնագավառի համար կատարված ծախսերի վերլուծության կիրառում |
18 |
4 գ |
Ենթակառուցվածք և նյութական ռեսուրսներ |
կազմակերպության ենթակառուցվածքի և նյութական ռեսուրսների օգտագործում` քաղաքականության և ռազմավարության իրականացման համար գույքի պահպանում պատշաճ վիճակում և դրա արդյունավետ օգտագործում հասարակության և անձնակազմի վրա գույքի յուրաքանչյուր բացասական ազդեցության չափում (ներառյալ առողջության պահպանումը և անվտանգության ապահովումը) և կառավարում արտադրական թափոնների ծավալի կրճատում և դրանց կրկնակի օգտագործում |
18 |
|
|
արտադրվող արտադրանքի և մատուցվող ծառայությունների անվտանգության ապահովման յուրաքանչյուր բացասական գործոնի նվազեցում |
|
4 դ |
Տեխնոլոգիաներ |
իրականացվող քաղաքականության և ռազմավարության շրջանակներում այլընտրանքային ու նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև բիզնեսի և հասարակության վրա այդ տեխնոլոգիաների ազդեցության նույնականացում և գնահատում առկա նոր տեխնոլոգիաների օգտագործում օգտագործվող տեխնոլոգիաների կատարելագործում հնացած տեխնոլոգիաների հայտնաբերում և փոխարինում |
18 |
4 ե |
Տեղեկատվություն և գիտելիքներ |
քաղաքականության և ռազմավարության իրականացման նպատակներով նորարարությունների և գիտական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, կարգաբերում և դրանց կառավարում ամանակակից, ամբողջական և պահպանվող տեղեկատվության գրանցում և այդ գործունեության կատարելագործման ապահովում տեղեկատվական ռեսուրսների և գիտատեխնիկական նորույթների կիրառման միջոցով աշխատողների ինովացիոն և ստեղծագործական մտածելակերպի զարգացման պայմանների ապահովում |
18 |
5. |
Կազմակերպության կողմից իրականացվող գործընթացները |
140 | |
5 ա |
Գործընթացների պարբերաբար նախագծում և կառավարում |
կազմակերպության գործընթացների նախագծում (մշակում)` ներառյալ քաղաքականության և ռազմավարության իրականացման համար կարևոր գործընթացները գործընթացների կառավարման համար ստանդարտացման համակարգերի կիրառում, օրինակ` որակի կառավարման համակարգերի ստանդարտների շարքը (ԻՍՕ 9000), էկոլոգիական կառավարման համակարգերի ստանդարտների շարքը (ԻՍՕ 14000), աշխատանքի պահպանման և անվտանգության համակարգերի ստանդարտները և այլն գործընթացների բոլոր փուլերում արդյունավետ կառավարման նպատակով փոխազդեցությունների խնդիրների լուծում, ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում |
25 |
5 բ |
Գործընթացների կատարելագործում՝ օգտագործելով ինովացիաները՝ սպառողի և այլ շահագրգիռ կողմերի լրիվ պահանջմունքներն ու սպասելիքները բավարարելու համար |
բարելավման հնարավորությունների որոշում անձնակազմի, սպառողների և գործընկերների ստեղծագործական նախաձեռնության խթանում, բարելավում նոր գործընթացների և աշխատանքի սկզբունքների հայտնաբերում և օգտագործում |
30 |
|
|
նոր կամ փոփոխված գործընթացների ներդրում, փորձարկում և հսկում գործընթացներում կատարված փոփոխությունների մասին շահագրգիռ մարմիններին տեղեկատվությամբ ապահովում նոր կամ գործընթացներում կատարված փոփոխությունների մասին, մինչև դրանց ներդրումը, անձնակազմին տեղեկատվությամբ ապահովում և այդ նոր պայմաններով աշխատանքների կատարման համար ուսուցման կազմակերպում գործընթացներում կատարված փոփոխություններից սպասվելիք արդյունքների ստացման վստահության ապահովում |
|
5 գ |
Սպառողի սպասվելիք պահանջմունքների հիման վրա արտադրանքի (ծառայության) նախագծում և մշակում |
գոյություն ունեցող արտադրանքի և ծառայությունների, ինչպես նաև առկա և ապագա սպասելիքների և պահանջմունքների համար շուկայի ուսումնասիրման, սպառողների հետազոտման և այլ ճանապարհով ստացված տեղեկատվության արդյունքների օգտագործում սպառողների ապագա պահանջմունքների և սպասելիքների բավարարման համար արտադրանքի և ծառայությունների բարելավմանն ուղղված կանխատեսումների որոշում և միջոցառումների մշակում մրցունակ արտադրանքի (ծառայության) մշակման համար ստեղծագործ և ինովացիոն ծառայությունների նախագծում և մշակում գործընկերների հետ համատեղ նոր արտադրատեսակների ստեղծում |
30 |
5 դ |
Արտադրանքի (ծառայության) արտադրում (մատուցում), մատակարարում (սպասարկում) |
համապատասխան արտադրանքի (ծառայության) նախագծում, մշակում և ձեռքբերում առկա և հնարավոր սպառողներին տեղեկատվության ապահովում, շուկայի ուսումնասիրություն և արտադրանքի (ծառայության) վաճառքի կազմակերպում արտադրանքի (ծառայության) հասցնում սպառողներին արտադրանքի (ծառայության) հետվաճառքային սպասարկման կազմակերպում |
30 |
5 ե |
Կառավարում և սպառողների հետ փոխհարաբերությունների բարելավում |
սպառողների պահանջմունքների որոշման և բավարարման նպատակով ամենօրյա շփումների ապահովում ամենօրյա շփումների ընթացքում սպառողներից ստացված տեղեկությունների` ներառյալ բողոքների քննարկում սպառողների հետ ակտիվ համագործակցության ապահովում` նրանց պահանջմունքների ու սպասելիքների քննարկման և բավարարման նպատակով վաճառքից հետո անցկացվող միջոցառումների, հետվաճառքային սպասարկումների և սպառողների հետ այլ շփումների ապահովում` արտադրանքով (ծառայությամբ), վաճառքի և սպասարկման գործընթացներով նրանց բավարարվածության աստիճանի որոշման համար |
25 |
|
|
սպառողների հետ վաճառքի և սպասարկման ժամանակ ստեղծագործ և ինովացիոն բնույթի փոխհարաբերությունների աջակցում |
|
|
II. ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ |
500 | |
6. |
Աշխատակազմի բավարարվածությունը |
90 | |
6 ա |
Կազմակերպության գործունեության ցուցանիշների ընկալումն անձնակազմի կողմից |
անձնակազմի մասնակցությունը կազմակերպության կառավարմանը` տեղեկատվության մատչելիությունը լիազորությունները որոշումների ընդունմանը նրա մասնակցությունը աշխատողների կարողությունների զարգացումը` աշխատանքում առաջխաղացումը վերապատրաստման և կատարելագործման հնարավորությունը կոլեկտիվում հոգեբանական մթնոլորտը` ղեկավարության վերաբերմունքը կոլեկտիվում հարաբերությունները աշխատանքային պայմանները սոցիալական հարցերը` հավասար հնարավորությունները վարձման պայմանները առողջության պահպանումը և աշխատանքի անվտանգությունը զբաղվածության երաշխիքը աշխատանքի վարձատրությունը և արտոնությունները կազմակերպության ընդհանուր վարկանիշը` կազմակերպության ղեկավարի գործունեությամբ կազմակերպության սկզբունքների և քաղաքականության վարման նկատմամբ բավարարվածությունը |
65 |
6 բ |
Կազմակերպության աշխատանքի ցուցանիշները` անձնակազմի բավարարվածության բարձրացման առմամբ |
անձնակազմի ներգրավումը կառավարման գործընթացում` բարելավման նպատակով առաջարկությունների ներկայացումը առանձին աշխատողների և խմբերի արժանիքների ճանաչումը աշխատողների հարցումներին անդրադարձման արդյունքները մասնագիտական պատրաստվածության մակարդակը բավարարվածությունն աշխատանքային պայմաններով` բացակայությունները վնասվածության և հիվանդության մակարդակը բողոքները աշխատանքի ընդունման միտումները կադրերի հոսքը գործադուլները կազմակերպության կողմից տրամադրված հարմարավետությունների և ծառայությունների օգտագործումն աշխատողների կողմից |
25 |
7. |
Սպառողների բավարարվածությունն արտադրանքի կամ ծառայության որակով |
200 | |
7 ա |
Արտադրանքի կամ ծառայության որակի ընկալումն սպառողների կողմից՝ սկսած նորմատիվ փաստաթղթերի մշակումից մինչև արտադրանքի (ծառայության) ընդունումը և արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին դրանց համապատասխանության ապահովումը |
Սպառողների կողմից արտադրանքի կամ ծառայության որակի ընկալումը ցուցանիշները բնութագրում են կազմակերպության գործունեության ընկալումը սպառողների կողմից (այդ ցուցանիշները որոշվում են, օրինակ՝ սպառողների հետազոտությամբ, հարցազրույցներով, ինչպես նաև վաճառողների վարկանիշով, ստացված շնորհակալագրերով և բողոքներով): Ելնելով կազմակերպության գործունեության ոլորտից` տվյալ տեղեկատվությունը կարող է պարունակել ընկալման ցուցանիշներ, որոնք բնութագրում են` կազմակերպության ընդհանուր վարկանիշը` ըստ` մատչելիության, կապի միջոցների առկայության, վարքի ակտիվության. արտադրանքի և ծառայությունների` որակը, արժեքը, հուսալիությունը, կոնստրուկցիայի (դիզայնի) նորամուծությունը, մատակարարումը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը. վաճառքի և հետվաճառքային սպասարկումը` մասնագիտական ունակությունը և անձնակազմի վարքը, խորհրդատվությունը և օգնությունը, տեխնիկական փաստաթղթերի և սպառողների համար նախատեսված գրականության առկայությունը, արտադրանքից օգտվելու վերաբերյալ ուսուցումը, բողոքներին արձագանքումը, դիմումներին անդրադառնալու ժամանակը, տեխնիկական օգնությունը, երաշխավորումը և երաշխիքային սպասարկումը. սպառողների վարվեցողությունը` կազմակերպության արտադրանքի և ծառայությունների կրկնակի գնմամբ, կազմակերպությանն այլ սպառողներին երաշխավորելու ցանկությամբ: |
145 |
7 բ |
Կազմակերպության ցուցանիշների զարգացումը՝ սպառողների բավարարվածության ապահովման առմամբ |
Կազմակերպության ցուցանիշները նրա գործունեության ներքին ցուցանիշներն են, որոնք օգտագործվում են ընթացաստուգման, ճանաչման, կանխատեսման, սպառողների բավարարվածության բարձրացման նպատակով կազմակերպության աշխատանքների կատարելագործման համար: Ելնելով կազմակերպության գործունեության ոլորտից` տվյալ տեղեկատվությունը կարող է պարունակել ներքին ցուցանիշներ, որոնք բնութագրում են` կազմակերպության ամբողջական ընկալումը` ստացված մրցանակները, կազմակերպության մասին սպառողների արձագանքները մամուլում և այլ լրատվության միջոցներում. արտադրանքի և ծառայությունների` մրցունակությունը, արտադրանքի որակի վերաբերյալ վնասապահանջները, բողոքները և դիտողությունները, որոնք ստացված և ընդունված են կազմակերպության կողմից, երաշխիքը և երաշխիքային պարտավորությունները, վաճառքը և հետվաճառքային ուղեկցումը, սպառողներին տեղեկատվությամբ ապահովումը, սպառողների հարցումներին պատասխանելու հաճախականությունը և արդիականությունը. մշտական սպառողները` մշտական սպառողների քանակը, սպառողների հետ փոխհարաբերությունների շարունակականությունը: |
55 |
8. |
Հանրության վրա կազմակերպության ազդեցությունը |
60 | |
8 ա |
Հանրության կողմից կազմակերպության գործունեության ցուցանիշների ընկալումը |
Հանրության կողմից կազմակերպության գործունեության ցուցանիշները բնութագրում են հասարակության կողմից կազմակերպության ընկալումը (այդ ցուցանիշները որոշվում են, օրինակ՝ հետազոտական, անկախ արձագանքների, հասարակական միջոցառումների անցկացման, պետական կառավարման մարմինների կարծիքների հիման վրա): Ելնելով կազմակերպության գործունեության ոլորտից` տվյալ տեղեկատվությունը կարող է պարունակել ընկալման ցուցանիշներ, որոնք բնութագրում են` կազմակերպության գործունեությունը, որպես հասարակության անդամ` տեղեկատվության թափանցիկությունը հասարակության համար, կազմակերպության հետ համագործակցության հավասար հնարավորությունների տրամադրումը, ազդեցությունն ազգային տնտեսության վրա, պետական կառավարական մարմինների հետ փոխհամագործակցությունը. հասարակության կյանքում մասնակցությունը` կրթության և ուսուցման համակարգին աջակցումը, առողջապահության և սոցիալական ապահովությանն աջակցումը, սպորտին և ժամանցի կազմակերպմանն աջակցումը, բարեգործական և հասարակական աշխատանքներին մասնակցությունը. կազմակերպության աշխատանքների և արտադրանքի վնասակար գործոնի նվազեցումը և բացառումը` բնակչության շրջանում հիվանդության և վնասվածության դեպքերի նվազեցումը, անվտանգության գործոնների բարձրացումը, աղտովածության, վնասաբեր արտանետումների և աղմուկի նվազեցումը. ռեսուրսների խնայողությունը` էներգառեսուրսների սպառման նվազեցումը, հումքի խնայողությունը, թափոնների կրճատումը և դրանց ոչնչացումը, երկրորդական վերամշակման նյութերի օգտագործումը: |
15 |
8 բ |
Կազմակերպության աշխատանքի ցուցանիշները` հանրության բավարարվածությունը մեծացնելու առմամբ |
Կազմակերպության աշխատանքի ցուցանիշները` նրա գործունեության ներքին ցուցանիշներն են, որոնք օգտագործվում են ընթացաստուգման, ընկալման, կազմակերպության աշխատանքների կատարելագործման և կանխատեսման համար, հասարակության բավարարվածության բարձրացման նպատակով: Ելնելով կազմակերպության գործունեության ոլորտից` տվյալ տեղեկատվությունը կարող է պարունակել ներքին ցուցանիշներ, որոնք բնութագրում են «8ա» ենթակետի բաղկացուցիչներով նշված ոլորտների գնահատումները, ինչպես նաև` զբաղվածության մակարդակի վրա ազդեցությունը, պետական կառավարման մարմինների հետ համագործակցությունը` համապատասխանության հավաստման (սերտիֆիկացման), ներմուծման և արտահանման, պլանավորման, արտադրանքի թողարկման հարցերում, հասարակության շահերը հաշվի առնելը, պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից պարգևների ստացումը: |
45 |
9. |
Կազմակերպության աշխատանքների արդյունքները |
150 | |
9 ա |
Կազմակերպության աշխատանքների ֆինանսական ցուցանիշները |
Ֆինանսական ցուցանիշները գնահատում են վերլուծության արդյունքների հիման վրա, որոնք ներկայացված են գրաֆիկների, աղյուսակների, դիագրամաների տեսքով, այդ թվում` շահույթի և կորուստների ցուցանիշները ներառում են` սպառումից ստացված հասույթը, սպառումից ստացված եկամուտը, մաքուր եկամուտը, ֆինանսատնտեսական գործունեությունից ստացված եկամուտը, եկամուտներից բարեգործական նպատակներով հատկացումները. հաշվապահական հաշվեկշռի ցուցանիշները ներառում են` հաշվեկշռի արտարժույթը, արտաշրջանառու ակտիվները, շրջանառու կապիտալը, պահուստները և կապիտալը, երկարաժամկետ և կարճաժամկետ պարտքերը, պաշարները. դրամային միջոցների շարժը ներառում է` բյուջետային մուծումները, կապիտալի ներդրումները կանխիկ դրամի շարժի կառավարումը (բանկային վարկեր, այդ թվում` չմարված, դեբիտորական և կրեդիտորական պարտքը), շահագործման ծախսերը. ֆինանսական վիճակի ցուցանիշները ներառում են` ֆինանսական կայունությունը իրացվելիությունը, շրջանառու կապիտալի շրջանառունակությունը, բյուջեների (պետական, տեղական, պարտադիր սոցիալական ապահովագրության) նկատմամբ ունեցած ամկետանց պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ, տույժեր, տուգանքներ), սնանկության (անվճարունակության) կամ լուծարման գործընթացում գտնվելը. այլ ցուցանիշները ներառում են` բաժնետիրական կապիտալի և կապիտալի եկամուտները, վարկային վարկանիշը (վճարունակությունը), բաժնետերերի ընդհանուր եկամուտը, այդ թվում` վճարված եկամուտների բաժնեմասը, բաժնետերերի եկամտաբերություն, որակի վրա կատարված ծախսերը: |
|
9 բ |
Կազմակերպության արտադրանքի (ծառայության) որակը և այլ աշխատանքների արդյունքները |
արտադրանքի (ծառայության) որակը` լավագույն կազմակերպությունների հետ իր արտադրանքի համեմատումը արատավորության մակարդակը կամավոր սերտիֆիկացումը, այդ թվում` որակի և էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացումը գործընթացները` նոր գործընթացների և տեխնոլոգիաների ներդրումը գործընթացների բարելավումը արտադրողականությունը կայունությունը տեղեկատվությունը և գիտելիքները` կազմակերպության և նրա արտադրանքի (ծառայության) մասին տեղեկատվության տարածման միջոցները մատչելիությունը հավաստիությունը արդիականությունը գործունեությունն ամբողջությամբ` բաժնեմասը, որը զբաղեցնում է կազմակերպության արտադրանքը (ծառայությունը) շուկայում արտադրանքի (ծառայության) նոր տեսակների յուրացումը արտահանումը նոր արտադրանքի (ծառայության) շուկա դուրս գալու ժամանակը, վաճառքի ծավալները` բնական արտահայտմամբ, հիմնական ֆոնդերի օգտագործումը և վիճակը, այդ թվում` դրանց միջին տարեկան արժեքը, մաշվածությունը, բեռնվածությունը, նորացման գործակիցները, դուրսբերման կամ նորացման ինտենսիվությունը, արտադրության ավտոմատացումը և մեքենայացումը գործընկերությունը` գործընկերների հետ համագործակցությունը մատակարարների հետ համագործակցությունը` ներառյալ գնվող արտադրանքի (ծառայության) արժեքը, մատակարարների արձագանքումը կազմակերպության դիմումներին գույքի, այդ թվում` շենքերի և սարքավորումների արժեքազրկումը, սպասարկման արժեքը, օգտագործումը |
75 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |