Գլխավոր տեղեկություն
Номер
N 568-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2006-06.02.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.24/28(483) Հոդ.549
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.2006
Дата вступления в силу
25.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2006 թվականի N 568-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Ընդունել ի գիտություն, որ «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:

3. «Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 92248.0 դրամ արժողությամբ գույքը` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հայաստանի ազգագրության պետական թանգարանի և Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 279894.0 դրամ արժողությամբ գույքը` պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

4. Սահմանել, որ «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակն ու առարկան` մշակութային գործունեության իրականացումն է, հայ ժողովրդի ազգագրությունն ու կենցաղը, մշակույթը, Սարդարապատի հերոսամարտը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների հայտնաբերումը, ուսումնասիրումը, հաշվառումը, պահպանումը և հրապարակումը, ինչպես նաև պատմամշակութային անշարժ հուշարձանի` Սարդարապատի հուշահամալիրի ճարտարապետական կոթողների ու զբոսայգու պահպանությունը:

5. Թույլատրել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հետազոտություններ և մշակումներ հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառում.

բ) ցուցահանդեսների կազմակերպում.

գ) հուշարձանի պատկերով հուշանվերների պատրաստում և իրացում.

դ) թանգարանների գործունեություն և պատմական վայրերի ու շենքերի պահպանություն.

ե) հրատարակչական գործ:

6. «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

8. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 6
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.06.2020, N 998-Ն 21.06.2020, N 568-Ն
14.01.2010, N 13-Ն 06.02.2010, N 568-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան