«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2006 թվականի N 376-Ն
2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԻԿԻ ԵՎ ՍԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2006 թվականի ապրիլի 16-ին կայանալիք` Վայոց ձորի մարզի Խաչիկի և Սարավանի գյուղական համայնքների ղեկավարների, 2006 թվականի ապրիլի 23-ին կայանալիք` Կոտայքի մարզի Հացավանի և Շիրակի մարզի Փոքրաշենի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 506620 դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԻԿԻ ԵՎ ՍԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՑԱՎԱՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՈՔՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN |
Ծախսերը |
Գումարը |
1. | Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 90000 |
այդ թվում՝ | ||
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ |
90000 | |
2. | Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 25500 |
3. | Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
4. | Կապի ծառայության վճարներ | 1000 |
5. | Գրասենյակային ծախսեր | 3000 |
ընդամենը |
124500 | |
4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր (4 x 124500) |
498000 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր (1674ընտրող +1674 x 0.03) x 5 դրամ |
8620 |
Ընդամենը |
506620 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|