«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
25 հունիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 1997 թվականի N 221
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնության պահպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր՝ համաձայն NN 1-6 հավելվածների։
2. Հաստատել բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարման կարգը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում հաստատել օգտակար հանածոների մարվող (արդյունահանվող) պաշարների համար վճարի գումարի հաշվարկման մեթոդական ցուցումները։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ Է մտնում 1997 թվականի հուլիսի 1-ից, իսկ ոռոգման ջրի մասով՝ 1998 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հավելված N 1 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ջրի օգտագործման ԵՎ սպառման համար
(մեկ խոր. մետրի համար՝ դրամով)
Ջրերի տեսակները և օգտագործման |
Ջրի օգտագործման և սպառման |
Երկրաբանահետախուզական |
1 |
2 |
3 |
Մակերևութային ջրեր | ||
արդյունաբերական նպատակով |
1,5 |
|
ոռոգման, ձկնաբուծության նպատակով |
1.0 |
|
Հիդրոէներգետիկ, խմելու և կենցաղային նպատակներով |
0.5 |
|
Սևանա լճից ջրի օգտագործում (անկախ ջրօգտագործման նպատակից) |
1.5 |
|
Ստորերկրյա քաղցրահամ ջրեր | ||
Խմելու համար պիտանի | ||
արդյունաբերական նպատակով |
3.4 |
0.5 |
ոռոգման, ձկնաբուծության, հիդրոէներգետիկ, խմելու և կենցաղային նպատակներով | 1.0 | 0.5 |
Խմելու համար ոչ պիտանի | ||
արդյունաբերական նպատակով |
1.6 |
0.25 |
ոռոգման, ձկնաբուծության և հիդրոէներգետիկ նպատակներով |
1.0 |
0.25 |
Ծանոթագրություն. | Ձկնաբուծության բնագավառում վճարման ենթակա է օգտագործված ջրի ընդհանուր քանակի 5 տոկոսը։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ |
Հավելված N 2 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
օգտակար հանածոների մարված (արդյունահանված) պաշարների համար
(մեկ միավոր մարված պաշարի համար՝ դրամով)
Օգտակար հանածոների խմբերը և անվանումները |
Չափի միավորը | Վճարաչափը մարված պաշարի համար |
Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարաչափը |
1 |
2 |
3 |
4 |
Ազնիվ և գունավոր մետաղներ պարունակող հանքաքարեր |
|||
Զանգեզուրի կոմբինատ | տ | 20-25 | 20 |
Ագարակի կոմբինատ | տ | 10-15 | 10 |
Կապանի հանքվարչություն | տ | 15-20 | 23 |
Շահումյանի հանք | տ | 100-120 | 100 |
ոսկի | գ | 150-200 | 20 |
արծաթ | գ | 1.5-2 | 1 |
ՎառելիքաԷներգետիկ հումք | |||
ածուխ | տ | 100-150 | 15 |
տորֆ | տ | 40-50 | 5 |
Երեսպատման քարեր | |||
տուֆ | խոր. մ | 125-150 | 20 |
ֆելզիթային տուֆ (այդ թվում՝ դեկորատիվ) |
խոր. մ | 200-250 | 25 |
գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) |
խոր. մ | 120-160 | 36 |
մարմար, մարմարացված կրաքարեր | խոր. մ | 150-210 | 30 |
դեկորատիվ մարմար | խոր. մ | 150-210 | 30 |
կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիտներ | խոր. մ | 210-240 | 30 |
տրավերտին | խոր. մ | 200-250 | 20 |
բազալտ | խոր. մ | 200-250 | 15 |
հիալոբազալտ | խոր. մ | 200-250 | 15 |
Շինարարական քարեր | |||
տուֆ |
խոր. մ |
24-30 | 20 |
ֆելզիտային տուֆ |
խոր. մ |
48-54 | 25 |
տուֆաավազաքարեր |
խոր. մ |
10-15 | 20 |
բազալտ |
խոր. մ |
40-54 | 15 |
անդեզիտ, անդեզիտաբազալտ | խոր. մ | 35-40 | 15 |
պորֆիրիտ |
խոր. մ |
30-35 | 15 |
կրաքար | խոր. մ | 20-25 | 5 |
Լցանյութեր և բալաստային հումք | |||
հրաբխային խարամ | խոր. մ | 18-20 | 10 |
պեմզա | խոր. մ | 20-25 | 10 |
ավազախճաքարային խառնուրդ | խոր. մ | 15-20 | 8 |
բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, անդեզիտա բազալտ, լիպարիտ) |
խոր. մ | 10-15 | 8 |
տուֆալցանյութեր | խոր. մ | 10-15 | 8 |
Շինանյութերի արտադրության հումք | |||
ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր) | խոր. մ | 10-15 | 5 |
կրաքար (կիր ստանալու համար) | խոր. մ | 15-20 | 5 |
կավեր | խոր. մ | 10-15 | 5 |
բնական հանքային ներկեր | խոր. մ | 10-12 | 10 |
գիպսատար կավեր | խոր. մ | 10-15 | 50 |
Գունագեղ քարեր, փայլաքարեր | |||
ագաթ | կգ | 500-550 | 40 |
փիրուզ | կգ | 3600-3800 | 145 |
վանակատ (ծիածանվող օբսիդիան) | կգ | 200-300 | 300 |
հասպիս | կգ | 250-300 | 35 |
օնիքսանման մարմար | կգ | 450-500 | 70 |
լիստվենիտ | կգ | 450-500 | 70 |
Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումք |
|||
բենտոնիտ | տ | 250-300 | 12 |
ցեոլիտ | խոր.մ | 45-50 | 15 |
պեռլիտ | խոր.մ | 75-80 | 12 |
դիատոմիտ | խոր.մ | 80-85 | 12 |
դունիտ և պերիդոտիտ | տ | 10-15 | 5 |
հրակայուն կավեր | տ | 15-20 | 5 |
անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք) |
տ | 10-15 | 5 |
կերակրի աղ | տ | 600-650 | 20 |
կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) | տ | 25-30 | 10 |
դոլոմիտ | տ | 20-25 | 10 |
բարիտ | տ | 25-30 | 10 |
տեխնիկական քարաղ | տ | 250-300 | |
Հանքային ջրեր | |||
արդյունաբերական նպատակով | խոր. մ | 3600-4000 | 120 |
բուժական նպատակով | խոր. մ | 180-200 |
60 |
Ծանոթագրություն. | Հանքային ջրեր օգտագործողները վճարում են օգտագործված ջրի քանակին համապատասխան։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ |
Հավելված N 3 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար
(մեկ տոննայի համար՝ դրամով)
Նյութերի անվանումը | Վճարաչափը |
1 |
2 |
Անօրգանական փոշի | 1800 |
Ածխածնի օքսիդ | 30 |
Ածխաջրածիններ | 1800 |
Ամոնիակ | 2250 |
Ազոտի օքսիդներ | 2250 |
Ացետոն | 110 |
Ացետալդեհիդ | 9000 |
Աղաթթու | 450 |
Ազոտական թթու | 600 |
Բենզինի գոլորշիներ | 60 |
Բուտիլացետատ | 900 |
Բուտադիեն | 90 |
Բուտիլսպիրտ | 900 |
Բենզոլ | 900 |
Դիբուտիլային եթեր | 900 |
էթիլեն | 30 |
էթիլսպիրտ | 20 |
էթիլացետատ | 900 |
Խեժային նյութեր | 9000 |
Ծծմբաջրածին | 18000 |
Ծծմբային անհիդրիդ | 1800 |
Ծծմբական թթու | 900 |
Կապար և նրա միացությունները | 300000 |
Կարբիդի փոշի | 600 |
Կարբամիդի փոշի | 1500 |
Կրային փոշի | 600 |
Կաղապարման փոշի | 900 |
Մոխիր | 900 |
Մետաղական սնդիկ | 300000 |
Մուր | 1800 |
Մեթիլմեթակրիլատ |
9000 |
Մեթիլսպիրտ |
180 |
Պղնձի օքսիդ |
45000 |
Տոլուոլ |
150 |
Ցեմենտի փոշի |
4500 |
Ուայթ սպիրտ |
90 |
Քլոր |
3000 |
Քացախաթթու |
1500 |
Քլորոպրեն |
45000 |
Քլորոֆորմ |
3000 |
Քրոմի օքսիդ |
60000 |
Քսիլոլ |
450 |
Քրոմ վեցվալենտ |
60000 |
Քացախի անհիդրիդ |
3000 |
Օրգանական փոշի |
1800 |
Ֆտորային միացություններ |
9000 |
Մրջնաթթու |
450 |
Անիլին |
3000 |
Ֆորմալդեհիդ |
30000 |
Ֆրեոն |
10 |
Ֆենոլ |
30000 |
Ծանոթագրություն. |
Ցանկում չնշված նյութերի վճարաչափը (P) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ |
| |
|
որտեղ ՍԹԿ-ն՝ օդում տվյալ նյութի միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ |
Հավելված N 4 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար
1. Ձեռնարկությունների ավտոմեքենաներից և մեխանիզմներից (տրակտորներ, բուլդոզերներ, ամբարձիչներ և այլն) վնասակար նյութերի արտանետման համար տարեկան վճարը հաշվարկվում է ըստ օգտագործված վառելիքի քանակի՝ հետևյալ վճարաչափերով.
(մեկ տոննայի համար՝ դրամով)
Վառելիքի տեսակը | Վճարաչափը |
Դիզելային | 260 |
Բենզին Էթիլացված | 370 |
Բենզին ոչ էթիլացված | 230 |
Սեղմված կամ հեղուկ գազ | 110 |
2. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաներից և շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար տարեկան վճարը գանձվում է ըստ ավտոմեքենայի մակնիշի հետևյալ չափերով.
Ավտոմեքենայի մակնիշը | Վճարաչափը (դրամ) |
1 |
2 |
ԶԱԶ 9069, 968Ա, 968Մ |
450 |
ՎԱԶ 2101, 21011, 2102, 2103, 2106 |
750 |
ՎԱԶ 2121 |
520 |
ՎԱԶ 2105, 2107, մյուս մակնիշների |
540 |
Մոսկվիչ 2136, 2137, 2138, 2140, 412ԻԷ |
630 |
ԻԺ 21251 |
750 |
ԳԱԶ 24, 2402, 2410 |
780 |
ԳԱԶ 3102 |
630 |
ԳԱԶ 13, 14 |
1050 |
ԳԱԶ 52-03, 52-04 |
1500 |
ՈւԱԶ 451Մ, 452Գ, 452ԳՄ |
870 |
ՈւԱԶ 469, 469Բ |
780 |
ՈւԱԶ 452 |
760 |
ՌԱՖ |
780 |
ԿԱՎԶ |
1440 |
ՊԱԶ 672, 3201 |
1800 |
ԼԱԶ 695Ն, 697Բ |
2580 |
ԼԱԶ 4202 |
990 |
ԼԱԶ 699Բ |
3000 |
ԼԱԶ 677 |
2880 |
ԵրԱԶ 762 |
870 |
ԶԻԼ 130-76 |
2130 |
ԶԻԼ 133Գ2 |
3570 |
ՈւՐԱԼ 370Ն |
3300 |
ԿամԱԶ 5320, 53212 |
1350 |
ՄԱԶ 5335 |
1230 |
ՄԱԶ 53352 |
1470 |
ԿրԱԶ 257Բ1 |
1980 |
ԳԱԶ 6601, 6602 |
1770 |
ԲելԱԶ 540 |
5220 |
ԲելԱԶ 548Ա |
7200 |
ԲելԱԶ 549 |
12270 |
Իկարուս 256, 260, 280, 25058 |
1350 |
Ժուկ Ա06 |
10500 |
Այլ մարդատար ավտոմեքենաներ |
750 |
Շարժիչավոր լողամիջոցներ |
400 |
Ծանոթագրություն. | Ցանկում չնշված ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար գանձվում է նմանատիպ ավտոմեքենայի համար սահմանված վճար։ |
3. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող ավտոմեքենաների համար վճարը գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար՝ հետևյալ չափերով.
Ավտոմեքենայի տեսակը և բեռնատարողությունը |
Վճարաչափը (դրամ) |
Մարդատար |
|
թեթև մարդատար ավտոմեքենաներ |
2500 |
մինչև 12-տեղանոց ավտոբուսներ |
5000 |
12 և ավելի տեղանոց ավտոբուսներ |
10000 |
Բեռնատար |
|
մինչև 8 տ բեռնատարողությամբ |
5000 |
8—20 տ բեռնատարողությամբ |
10000 |
20 և ավելի տ բեռնատարողությամբ |
15000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ |
Հավելված N 5 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար
(մեկ տոննայի համար դրամով)
Նյութի անվանումը | Վճարաչափը |
Ազոտ ընդհանուր |
1020 |
Ալյումին |
20460 |
Կախված նյութեր |
680 |
Ազոտ ամոնիակային |
5120 |
Արսեն |
20460 |
Ացետոն |
301000 |
Երկաթ |
34100 |
Թթվածնի կենսաբանական պահանջը |
3410 |
Թթվածնի քիմիական պահանջը |
1020 |
Կապար |
340950 |
Կադմիում |
1046000 |
Լուծված աղեր |
30 |
Մոլիբդեն |
40920 |
Նավթամթերք |
204600 |
Նիտրատներ |
1120 |
Նիտրիտներ |
511500 |
Նիկել |
1023900 |
Պղինձ |
1023900 |
Սինթետիկ մակերևութային ակտիվ նյութեր |
102300 |
Սուլֆատներ |
100 |
Ցինկ |
1023000 |
Ցիանիդներ |
204800 |
Քլորիդներ |
30 |
Քրոմ |
20460 |
Ֆենոլներ |
10023000 |
Ընդհանուր ֆոսֆատ |
10023000 |
Ֆտոր |
13640 |
Ծանոթագրություն. |
Ցանկում չնշված նյութերի վճարաչափը (P) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ |
| |
որտեղ ՍԹԿ ձկն-ն ձկնատնտեսական նպատակով օգտագործվող ջրում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան է։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ |
Հավելված N 6 |
Վ Ճ Ա Ր Ա Չ Ա Փ Ե Ր
(մեկ տոննայի համար` դրամով)
Թափոնի տեսակը |
Վճարաչափը |
Աոաջին դասի վտանգավորության |
18000 |
Երկրորդ դասի վտանգավորության |
9000 |
Երրորդ դասի վտանգավորության |
1800 |
Չորրորդ դասի վտանգավորության |
600 |
Ոչ թունավոր թափոններ |
300 |
Ծանոթագրություն. |
Լեռնաարդյունահանող ձեռնարկությունները ոչ թունավոր թափոնների տեղադրման համար չեն վճարում։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Գ. ՇԱՀԲԱզՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
բնական ռեսուրսների օգտագործման ԵՎ շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարման
1. Սույն կարգով սահմանվում են ջրի օգտագործման և սպառման, օգտակար հանածոների արդյունահանման (այսուհետև՝ բնօգտագործում ), ամրակայված աղբյուրներից և ավտոտրանսպորտից շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետումների, աղբյուսներում թափոնների տեղադրման (այսուհետև` արտանետումներ), ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարի (այսուհետև՝ վճար) չվճարողները, վճարումների կարգը և վճարումների նկատմամբ վերահսկողությունը։
2. Վճարը վճարում են բնօգտագործող և շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետող ձեռնարկությունները (անկախ կազմակերպական-իրավական տեսակից), հիմնարկներն ու կազմակերպությունները (այսուհետև՝ ձեռնարկություններ), ինչպես նաև քաղաքացիները։
3. Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության հիման վրա:
4. Օգտակար հանածոների արդյունահանման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա վիճակագրական հաշվետվության հիման վրա։
5. Երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Օգտակար հանածոների կորզումը արդյունահանման ժամանակ» 70-տա և «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվությունների հիման վրա։
6. Ամրակայված աղբյուրներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ամրակայված աղբյուրներից մթնոլորտ արտանետվող նյութերի մասին» 2-տա (օդ) վիճակագրական հաշվետվության հիման վրա։
7. Ձեռնարկությունների ավտոտրանսպորտից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Վառելիքի մնացորդների ստացման և ծախսի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին» 4-ՆԸ վիճակագրական հաշվետվության հիման վրա։
8. Ամրակայված աղբյուրներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա (ջրտնտ) վիճակագրական հաշվետվության հիման վրա։
9. Աղբյուսներում արտադրական թափոնների տեղադրման համար վճարը հաշվարկվում է սահմանված կարգով հաստատված «Թափոնների առաջացման, օգտագործման և վնասազերծման մասին» 1 թափոններ վիճակագրական հաշվետվության հիման վրա։
10. Ընդերքօգտագործողները երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարումից ազատվում են, եթե՝
ա) արդյունահանվող պաշարները հետախուզվել և հաշվարկվել են ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սեփական միջոցների հաշվին,
բ) արդյունահանվում են հաստատված արտահաշվեկշռային պաշարներ։
11. Վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ՝ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
12. Քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոտրանսպորտից և շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարում են տարեկան մեկ անգամ՝ տեխնիկական ստուգման ժամանակ։
13. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց պատկանող ավտոմեքենաների համար վճարում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս։
Վճարումից ազատվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների և գերատեսչությունների կողմից հրավիրված պաշտոնատար անձինք.
բ) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.
գ) Հայաստանի Հանրապետություն մարդասիրական և տեխնիկական օգնություն փոխադրողները.
դ) Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը։
14. Վճարը հաշվարկվում է աշխատանքի ինքնարժեքի մեջ։
15. Սահմանված ժամկետի խախտմամբ վճարման կամ չվճարման դեպքում վճարողից գանձվում է տույժ՝ յուրաքանչյուր ժամկետանց կամ չվճարված օրվա համար վճարման ենթակա գումարի 0,25 տոկոսի չափով։
16. Վճարողները 2-տա (ջրտնտ), 70-տա, 2-տա (օդ), 1 -թափոններ, «Բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վճարումների մասին» 1-բավ, 4-ՆՈ և N 1 «Հաշվեկշռային հաշվետվություն» հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակ։
17. Եռամսյակի ավարտից հետո վճարողները հաշվարկում են եռամսյակային վճարների գումարն ըստ 1 բավ հաշվետվության, այն գրանցում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համապատասխան տարածքային պետական տեսչությունում և համաձայնեցնում տարածքային հարկային տեսչության մարմնի հետ։
18. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունն իր տարածքային մարմինների միջոցով վերահսկում է բնօգտագործման և արտանետումների, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարումների ընթացքը և յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում տեղեկանք ձեռնարկությունների կողմից մուծված վճարների մասին։
19. Բնօգտագործման, արտանետումների, ինչպես նաև երկրաբանահետախուզական աշխատանքների համար ծախսված գումարների մարման վճարների հաշվարկման վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը։
20. Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետման համար վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը։