ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 մարտի 2006 թ. |
թիվ 93-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 293 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռներեց Վահագն Մկրտչյանի 2006 թվականի փետրվարի 24-ի միջնորդագիրը՝ ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, Կենտրոնական շուկայի հարակից տարածք հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 293) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռներեց Վահագն Մկրտչյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 293 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահագն Մկրտչյանին հանձնելու պահից։
|
Տ. Սարգսյան |
|