«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2006 թվականի N 620-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժ» ենթակետով.
«ժ) արտադրողների մոտ առկա՝ «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».
բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա4» ենթակետով.
«ժա4) 2006 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված «2004» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների իրացումը».
գ) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը հաստատել «2004» թվագրված չօգտագործված և վնասված ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման և ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ` «2004» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են արտադրողների մոտ 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա` «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:
2. 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արտադրողների մոտ առկա` «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների (ինչպես չիրացված, այնպես էլ անմիջական գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով վերադարձված) քանակի, դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի համապատասխանությունը հարկային տեսչությունից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի հետ ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ալկոհոլային խմիչքներ արտադրողները մինչև 2006 թվականի հուլիսի 20-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ արտադրողի մոտ գույքագրվում են առկա դրոշմավորված ալկոհոլային խմիչքները և կազմվում է գույքագրման ակտ:
Պարտադիր դրոշմավորման ենթակա ալկոհոլային խմիչքներ արտադրողները վերադրոշմավորման նպատակով կարող են գնորդներից ընդունել իրենց տրամադրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և իրենց կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերով առաքված ալկոհոլային խմիչքներ: Նշված ալկոհոլային խմիչքների ընդունումը և վերադրոշմավորումից հետո վերադարձը պետք է կատարվի գրավոր կազմված ընդունման-հանձնման ակտի համաձայն, որում պարտադիր պետք է նշվեն մինչև վերադրոշմավորումը և վերադրոշմավորումից հետո ապրանքային մնացորդների վրա փակցրած ակցիզային դրոշմանիշերի սերիան և համարը, ինչպես նաև առաքվող ապրանքների գրանցման գրքի համապատասխան առաքման գրանցման տողի համարը: Դրոշմավորողների (վերադրոշմավորողների) մոտ վերադրոշմավորման նպատակով ընդունված ալկոհոլային խմիչքների մասով իրականացվում է առանձնացված հաշվառում:
Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ալկոհոլային խմիչքների քանակը համարվում է նոր նմուշի ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: Կազմված ակտերի մեկական օրինակները պահվում են հարկ վճարողի մոտ և հարկային տեսչությունում:
3. «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով արտադրողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով՝ ներկայացնելով դիմում` համաձայն N 1 ձևի, և «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների փաստացի մնացորդների մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի:
4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100 դրամ, իսկ ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար՝ 50 դրամ:
5. Վերադրոշմավորումը կատարվում է դրոշմավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերադրոշմավորումը կատարվում է հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք վերադրոշմավորված ալկոհոլային խմիչքների քանակի (ինչպես նաև ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակը` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է հարկ վճարողին և հարկային տեսչությանը:
Նշված տեղեկանքին համապատասխան սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի վերադրոշմավորման համար օգտագործված ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի քանակի չափով օգտագործված են համարվում «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերը:
6. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձնացված կարգով»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀՀ ԿԱ ՀՊԾ__________________________________ հարկային տեսչության պետին (հարկային տեսչության անվանումը)
Գրանցման N ____________
Դ Ի Մ ՈՒ Մ
ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ______________________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը) ______________________________________________________________ (բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)
կազմակերպությունում «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր՝ ընդամենը __________ հատ՝ ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի, այդ թվում` սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի համար՝ ______________ հատ, անմիջական գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված արտադրանքի համար՝ ___________ հատ: Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա՝ «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար: Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է ___________ հաշվին` վճարային փաստաթղթով ____ _________ 200 թ., ընդամենը __________________________________________________ դրամ: (տառերով) Ակցիզային հարկով հարկման ենթակա ալկոհոլային խմիչքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:
|
Ձև N 2
ՀՀ __________________________________________հարկային տեսչություն (հարկային տեսչության անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
2006 ԹՎԱԿԱՆԻ _____ ____________ -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌԿԱ` «2004» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄՎԱԾ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(հիմք՝ գույքագրման ակտ N ____ կազմված _____ __________________ 200 թ.) Գրանցման N _______________ _____ __________________ 200 թ. _________________________________________________________ (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը) _________________________________________________________ (բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)
Սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի համար
Անմիջական գնորդի կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված արտադրանքի համար
|