«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2006 թ. |
թիվ 84-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ը հաստատելու մասին» թիվ 437-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ում (այսուհետ` Կանոնակարգ 12) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1 Կանոնակարգ 12-ի 1-ին կետում «լիցենզավորվող անձ» բառերը փոխարինել «արժութային դիլեր» բառերով:
1.2 Կանոնակարգ 12-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արտարժութային դիլերային գործունեություն է համարվում Քաղաքացիական օրենսգրքի դրույթներին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը: Արտարժութային դիլերային գործունեություն իրականացնող անձինք արտարժութային դիլերային առք ու վաճառքով կարող են զբաղվել նաև իրենց անունից և իրենց հաշվին:
1.3 Կանոնակարգ 12-ը 2-րդ կետից հետո լրացնել նոր 21 և 22 կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«21. Արժութային դիլերներին արգելվում է իրականացնել այլ գործունեություն` բացառությամբ արժեթղթերի բրոքերային (դիլերային) գործունեության` համապատասխան լիցենզիաների առկայության դեպքում:
22. Արժութային դիլերն իր գործունեությունը միայն կարող է իրականացնել Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայում նշված գործունեության վայրում:»:
1.4 Կանոնակարգ 12-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի),
բ) անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները: Այն դեպքերում, երբ լիցենզավորվող անձը իր գործունեությունը իրականացնելու է ոչ թե իր գրանցման վայրում, այլ տարածքային ստորաբաժանումում, ապա Կենտրոնական բանկ ներկայացվում է նաև առանձնացված տարածքային ստորաբաժանման հաշվառման վկայականի պատճենը,
գ) իրավաբանական անձի դեպքում` իրավասու մարմնի որոշումը իրավաբանական անձի ղեկավարի (գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ իրականացնող անձ) նշանակման մասին,
դ) տեղեկանք բանկից (բանկերից)` ֆիզիկական և իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն 1 միլիոն դրամ գումարի առկայության մասին,
ե) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,
զ) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,
է) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
ը) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման կամ ունենալու մասին,
թ) տեղեկանք` լիցենզավորվող անձի (անձանց) մասին. անհատ ձեռնարկատերերի համար (Հավելված 3-ի ենթահավելված 3.1), իրավաբանական անձանց համար (Հավելված 3-ի ենթահավելված 3.2),
ժ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարի համար իրավասու պետական մարմնից տեղեկանք` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու, և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ,
ժա) լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (անձանց) (այսուհետ` աշխատակից) Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայականը (վկայականները),
ժբ) աշխատակցի համար իրավասու պետական մարմնից տեղեկանք` դատվածություն չունենալու, և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ:
Հայտարարագրերը և ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:
Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից չպետք է գերազանցի մեկամսյա ժամկետը:»:
1.5 Կանոնակարգ 12-ի 3.1 կետը ուժը կորցրած ճանաչել:
1.6 Կանոնակարգ 12-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագությամբ.
«5. Լիցենզավորվող անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա (հավելված 4-ի ենթահավելված 4.1), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):
Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում արժութային դիլերը այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Նոր աշխատակից ընդգրկելիս ներկայացվում է նաև սույն կանոնակարգի 3-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետով նախատեսված փաստաթղթերը: Դիմումը տալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված հիմքերով մերժում է դիմումը` նշելով մերժման իրավական հիմքերը:»:
1.7 Կանոնակարգ 12-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,
բ) լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը օրենքի (իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով,
գ) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում փայամասնակցություն ունեցող անձինք, կամ իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձինք կամ աշխատակիցը «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն իրավունք չունեն զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով (սկսած 2005 թվականի հունիսի 28-ից),
դ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերը կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարը կամ լիցենզավորվող անձի աշխատակիցը դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն:»:
1.8 Կանոնակարգ 12-ի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայտը մերժելու դեպքում համապատասխան որոշումը տրամադրվում է հայտատուին` Կենտրոնական բանկի կողմից այդ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:»:
1.9 Կանոնակարգ 12-ի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիցենզավորվող անձինք պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ օգտագործման վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:
Վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:»:
1.10 Կանոնակարգ 12-ում 16-րդ կետից հետո լրացնել նոր 161-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«161. Լիցենզիայի տրամադրման պայմաններից յուրաքանչյուրի փոփոխության դեպքում արժութային դիլերը պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերի կրկնօրինակները:»:
1.11 Կանոնակարգ 12-ի 17-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Արժութային դիլերի գործունեության վայրի, կազմակերպաիրավական տեսակի, անվանման կամ գտնվելու վայրի (ֆիզիկական անձի համար` անվան կամ բնակության վայրի) փոփոխման դեպքում արժութային դիլերը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը և վերաձևակերպման ենթակա լիցենզիան:»:
բ) 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է արժութային դիլերի կողմից համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու պահից տասն օրվա ընթացքում:»:
1.12 Կանոնակարգ 12-ի գլուխ 6-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 6
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ
18. Արժութային դիլերների կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու համար արժութային դիլերը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) արժութային դիլերի կողմից այլ վայրում ևս արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու մասին հայտ` նշելով նախկինում իր ստացած լիցենզիայի վավերապայմանները (հավելված 6),
բ) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,
գ) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և առանձնացված ստորաբաժանման հաշվառման մասին իրավասու մարմնի կողմից տրված վկայականի պատճենը,
դ) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,
ե) տեղեկանք բանկից (բանկերից)` լիցենզավորվող անձի` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (բացի գլխամասի գործունեության համար անհրաժեշտ 1 մլն դրամից կամ դրան համարժեք առաջին խմբի արտարժույթից, յուրաքանչյուր գործունեության նոր վայրի համար ավելացվում է նույնչափ գումար) առկայության մասին,
զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,
է) հայտարարագիր` աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,
ը) աշխատակցի վերաբերյալ սույն կանոնակարգի 2-րդ գլխի 3-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:
Հայտարարագրերը և ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի իրավասու անձի կողմից, ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:
Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից չպետք է գերազանցի մեկամսյա ժամկետը:
19. Արժութային դիլերի կողմից արտարժույթի դիլերային առք ու վաճառք այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա ստանալու հայտը մերժվում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերում:
20. Սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու պահից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է որոշում` արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայերում ևս իրականացնելու լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու վերաբերյալ:
Հայտը մերժելու դեպքում համապատասխան որոշումը տրամադրվում է հայտատուին Կենտրոնական բանկի կողմից այդ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:
Արժութային դիլերին արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրերում ևս իրականացնելու լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը արժութային դիլերին տալիս է արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա (հավելված 4-ի ենթահավելված 4.2), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):»:
1.13 Կանոնակարգ 12-ի 21-րդ կետի առաջին ենթակետում «օրենսդրության» բառը փոխարինել «օրենքների և այլ իրավական ակտերի» բառերով:
1.14 Կանոնակարգ 12-ի 22-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
1.15 Կանոնակարգ 12-ի 29-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
1.16 Կանոնակարգ 12-ի 30-րդ կետի առաջին նախադասության «տրվում է որակավորման վկայական» բառերից հետո լրացնել «դրա տրամադրման պահից հաշված 3 (երեք) տարի ժամկետով`» բառերը:
1.17 Կանոնակարգ 12-ի գլուխ 8-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 8
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ: ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
33. Արժութային դիլերն արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:
34. Արժութային դիլերը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը, աշխատանքային ժամերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը:
35. Աշխատանքի ընթացքում արժութային դիլերի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն արժութային դիլերի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:
36. Արժութային դիլերը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգով» թիվ 293-Ն որոշմամբ սահմանված կարգով, ձևով և պարտադիր վավերապայմաններով:
Սույն պահանջները չեն տարածվում արժութային դիլերի և Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձանց միջև, ինչպես նաև արժութային դիլերի և հաճախորդների միջև կնքված անկանխիկ արտարժույթի առք ու վաճառքի այն գործառնությունների վրա, որոնց հիմքում առկա են արտարժույթի առք ու վաճառքի` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, գրավոր պայմանագրեր կամ հայտեր, որոնք առնվազն պարունակում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգի» 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պայմանները:
37. Արժութային դիլերների կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյանում (հավելված 9), որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները,
բ) լիցենզավորված անձի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),
գ) արժութային դիլերի կողմից իրենց գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող պարտադիր վճարները և արժութային դիլերի կողմից ստացված վարկերը (փոխառությունները):
38. Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են արժութային դիլերների կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից:
Գրանցումների մատյանները արժութային դիլերի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն երեք տարի:
39. Սույն կանոնակարգի իմաստով` գործառնական օր է համարվում արժութային դիլերի կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը:
Գործառնական օրվա ցանկացած պահին արժութային դիլերի ցպահանջ և ժամկետային հաշիվներում միջոցների գումարը չի կարող պակաս լինել 1 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն և ավստրալիական դոլար) արտարժույթից:
40. Գրանցումների մատյաններում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են Կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները արտարժույթի առք ու վաճառքի իրականացվող գործառնությունների գծով:
Արժութային դիլերները պարտավոր են յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ հաշվետվություն (հավելված 11)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) վերաբերյալ: Այդ հաշվետվությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչներով կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով («Մայքրոսոֆթ էքսել» տարբերակով, ընդ որում` էլեկտրոնային ֆայլերը պետք է պաշտպանված լինեն գաղտնագրով, որը նախապես կտեղեկացվի Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցներին), իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:
41. Արժութային դիլերները (բացի ֆիզիկական անձ հանդիսացող արժութային դիլերներից) յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա 10-ը, Կենտրոնական բանկ են ներկայացնում նաև ամսական հաշվեկշիռ:
42. Արժութային դիլերները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի միջին փոխարժեքները` առանձին առքի և առանձին վաճառքի համար, յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՄՓառք= (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾՈ*ԱՓՈ) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾՈ), | |
ՄՓվաճառք= (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾՈ*ՎՓՈ) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾՈ) , որտեղ` | |
| |
ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ, | |
ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք, | |
«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»: |
Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:
43. Արժութային դիլերները ժամանակավորապես կարող են դադարեցնել իրենց կամ իրենց տարածքային ստորաբաժանումների գործունեությունը ոչ ավելի` քան 3 ամսով` նախապես տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կետրոնական բանկին: Արժութային դիլերները իրենց գործունեությունը կարող են վերսկսել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տեղեկացնելուց հետո:
44. Օրենքով սահմանված հիմքերով արժութային դիլերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ստանալով` արժութային դիլերը լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկին` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
45. Արժութային դիլերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը հիմք չէ մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիան չվերադարձնելու համար:»:
2. Կանոնակարգ 12-ի Հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 1):
3. Կանոնակարգ 12-ի Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 2):
4. Կանոնակարգ 12-ի Հավելված 10-ը ուժը կորցրած ճանաչել:
5. Կանոնակարգ 12-ի Հավելված 11-ը շարադրել նոր խմբագրությամբ (հավելված 3):
6. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Կանոնակարգ 12-ի գլուխ 7-ի համաձայն տրված որակավորման վկայականները, սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից հաշված, համարվելու են տրված 3 (երեք) տարի ժամկետով:
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` այն անձինք, ովքեր արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ ստացել են, կամ լիցենզիաներին կից ներդիրներում ընդգրկվել են առանց մասնագիտական որակավորման վկայականի առկայության, մինչև 2009 թվականի հունվարի 1-ը պարտավոր են անցնել մասնագիտական որակավորման ստուգում և ստանալ համապատասխան վկայական:
8. Կանոնակարգ 12-ում «լիցենզավորված անձ» բառերը փոխարինել «արժութային դիլեր» բառերով` համապատասխան հոլովներով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 | |
|
|
|
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Լիցենզավորվող անձի (անհատ ձեռնարկատեր) մասին
Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
1. Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||
1.1. Անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________ | |||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||
1.3. Քաղաքացիությունը ______________________________ ______________________________ | |||||||||||||||||||||||||||||||||
1.4. Անձնագրի սերիան և համարը _________________ Սոցիալական քարտի համարը _________________ | |||||||||||||||||||||||||||||||||
1.5. Բնակության վայրը _____________________ Գործունեության վայրը ___________________ | |||||||||||||||||||||||||||||||||
1.6. Հեռախոսահամար |
____________ |
1.7. Էլեկտրոնային փոստի հասցե |
_____________ | ||||||||||||||||||||||||||||||
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
3. Աշխատանքային գործունեություն Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել իր ինքնակենսագրությունը, որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը | |||||||||||||||||||||||||||||||||
3.1. Աշխատանքային գործունեությունը վերջին 5 տարվա կտրվածքով
| |||||||||||||||||||||||||||||||||
3.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց բերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).
| |||||||||||||||||||||||||||||||||
4. Այլ տեղեկատվություն | |||||||||||||||||||||||||||||||||
4.1. Նշեք Ձեզ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները.
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
|
Ենթահավելված 3.2 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Լիցենզավորվող անձի (իրավաբանական անձ) մասին
Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
1. Լիցենզավորվող անձի տվյալները | |||||||||||||||||||
1.1. Անվանումը ____________________________________________________ | |||||||||||||||||||
1.2. Գտնվելու վայրը/Հասցեն/ՀՎՀՀ (ռեզիդենտների համար) | |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող անձի ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ. | |||||||||||||||||||
2.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար`
| |||||||||||||||||||
3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ | |||||||||||||||||||
3.1. Նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք.
| |||||||||||||||||||
3.2. Նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք.
| |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
4. Այլ տեղեկություններ | |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
Տնօրենի անունը, ազգանունը ________________________
Կ. Տ. |
Հավելված 2 | |
|
|
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Լիցենզիան* տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
__ __________ 200_թ.
թիվ ______ որոշմամբ
Արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա թիվ ____
Սույն լիցենզիան տրվում է _____________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի
անունը, ազգանունը, անձնագրի համարը)
արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:
Բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում ________________________
Գտնվելու վայրը` ֆիզիկական անձի դեպքում __________________________
Գործունեության վայրը (հասցեն) _________________________________
Լիցենզիան տրված է անժամկետ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` _______________________________
Կ. Տ.
________________________
* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:
Ենթահավելված 4.2 |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
Լիցենզիան* տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
__ __________ 200_թ.
թիվ ______ որոշմամբ
Արտարժույթի դիլերային առք ու վաճառքը այլ վայրում ևս իրականացնելու լիցենզիա թիվ __
Սույն լիցենզիան տրվում է _____________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի
անունը, ազգանունը, անձնագրի համարը)
արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:
Բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում ________________________
Գտնվելու վայրը` ֆիզիկական անձի դեպքում __________________________
Այլ վայրում գտնվող առանձնացված տարածքային ստորաբաժանման
գտնվելու վայրը (հասցեն) ______________________________________
Լիցենզիան տրված է անժամկետ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` _______________________________
Կ. Տ.
________________________
* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:
Հավելված 3 | |
|
|
|
Հավելված 11 |
|
|
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |||||||
Ամսաթվի սկիզբ | Ժամանակահատվածի սկիզբ |
Ամսաթվի վերջ | Ժամանակահատվածի վերջ | ||||
Արժութային դիլեր | |||||||
Անվանում | Արժութային դիլերի անվանում | ||||||
Գտնվելու վայր |
Գործունեության իրականացման վայր | ||||||
Արտոնա- |
Արտոնա- |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի |
Համակարգիչ |
Համակարգչի | ||
Շաբաթվա |
Գործարք |
Փոխարկվող |
Առքի |
Վաճառքի |
Գործարքի |
Գործարքի |
Պարգև |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Կատարող` կատարողի ստորագրություն
Ղեկավար` ղեկավարի ստորագրություն
«Շաբաթվա օրերը (1)» սյունակում լրացվում է ամսաթիվը օր/ամիս/տարի տեսքով (յուրաքանչյուրը երկու նիշ):
«Գործարք (2)» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երեք պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ/1թ», որտեղ առաջին պարամետրը ցույց է տալիս գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները`
«1»- սփոթ
«2»- ֆյուչերս
«3»- ֆորվարդ
«4»- սվոպ
«5»- օպցիոն
Երկրորդ պարամետրը ցույց է տալիս, թե ում հետ է կատարվել գործարքը, և կարող է ունենալ հետևյալ արժեքները`
«1»- ֆիզիկական անձ
«2»- իրավաբանական անձ
«3»- բանկ
Երրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի կնքման վայրը, և կարող է ունենալ հետևյալ արժեքները`
«1»- բորսա
«2»- արտաբորսա
Օրինակ` 4/2/1- իրավաբանական անձանց հետ բորսայում կնքված սվոպ տիպի գործարք:
Հաշվետվության մեջ յուրաքանչյուր օրվա համար արտացոլվում է տվյալ օրվա նմանատիպ գործարքների հանրագումարը, եթե այդ գործարքների տեսակը, վայրը, ժամկետը, արժույթները և մասնակիցները (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, բանկ) համընկնում են:
Ֆորվարդային և ֆյուչերսային պայմանագրերի կնքման դեպքում լրացվում են հաշվետվության 1-6 սյունակները, իսկ կատարման ամսաթվին լրացվում է նաև 7-րդ սյունակը: Սվոպ գործարքները հաշվետվության մեջ արտացոլվում են 2 տողով` սփոթ մասը առանձին տողով, ֆորվարդ մասը` առանձին: Պայմանագրի կնքման օրը 2 տողերի համար լրացվում են հաշվետվության 1-6 սյունակները, իսկ կատարման օրը` միայն սվոպ գործարքի ֆորվարդ մասի համար, լրացվում է նաև 7-րդ սյունակը: Օպցիոն գործարքների կնքման դեպքում լրացվում են հաշվետվության 1-6 և 8-րդ սյունակները, իսկ կատարման ամսաթվին լրացվում է նաև 7-րդ սյունակը:
«Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող) (3)» սյունակում լրացվում են փոխարկվող համապատասխան արժույթների ԻՍՕ կոդերը: Յուրաքանչյուր գործարք լրացվում է ելնելով նրա նպատակից. եթե իրականացվել է արտարժույթի գնման գործարք, օրինակ, գնվել է
1 ԱՄՆ դոլար 445 դրամ փոխարժեքով, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է USD/AMD: Կամ եթե 1.2 ԱՄՆ դոլարով գնվել է 1 եվրո, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է EUR/USD: Եթե իրականացվել է արտարժույթի վաճառքի գործարք, օրինակ, վաճառվել է ԱՄՆ դոլար 450 դրամ փոխարժեքով, ապա «Փոխարկվող արժույթներ (գնվող/վաճառվող)» սյունակում նշվում է AMD/USD:
«Առքի ծավալ (4)» և «Վաճառքի ծավալ (5)» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող արժույթների ծավալները:
«Գործարքի ժամկետայնությունը (6)» սյունակը լրացվում է միայն ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ և օպցիոն գործարքների համար, որտեղ նշվում է գործարքի ժամկետայնությունը օրերով (օր.` 30 օր):
«Գործարքի կատարում (7)» սյունակը լրացվում է միայն ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ և օպցիոն գործարքների համար, և կարող է ունենալ հետևյալ արժեքները`
«0»- չկատարում
«1»- կատարում
Այս սյունակը լրացվում է միայն պայմանագրի փաստացի կատարման օրը:
«Պարգև (8)» սյունակը նախատեսված է օպցիոն տեսակի պայմանագրերի դեպքում սահմանված պարգևի գումարը արտացոլելու համար: