ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 հունվարի 2006 թ. |
N 22-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 585 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Էդուարդ Մնացականյանի 2006 թվականի հունվարի 12-ի դիմումը՝ ք. Երևան, Ավանեսովի 7/1 շենքի բակ հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 585) արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Էդուարդ Մնացականյանի արտարժույթի փոխանակման կետին տրամադրված թիվ 585 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
2006 թ. հունվարի 23 |