Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
1. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (ՀԱԱՖ) փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգը մշակված է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թ. հունվարի 8-ի օրենքի 17-րդ հոդվածի համաձայն:
2. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործումն ու հրապարակումը, որպես գիտահետազոտական աշխատանքի տեսակ, նպատակամղված են հասարակական պահանջարկի բավարարմանը:
3. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը օգտագործվում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, գիտական, մշակութային, ստեղծագործական նպատակներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պաշտոնատար անձանց ու քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու համար:
3.1. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը կարող են օգտագործվել դրանք ժամանակավոր կամ մշտական պահպանման հանձնելու, իսկ պետական, ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթերը` գաղտնազերծելու օրվանից:
3.2. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը օգտագործելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձինք ու առանձին քաղաքացիներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները:
3.3. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերից Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք ու քաղաքացիներն օգտվում են արխիվային հիմնարկների ընթերցասրահներում ուսումնասիրություն կատարելու, գրավոր հարցումների և փաստաթղթերը ժամանակավորապես (մինչև մեկ ամիս ժամանակով) արխիվներից վերցնելու միջոցով: Ժամանակավորապես դուրս տարվող գործերը ձևակերպվում են ակտով:
3.4. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերից այլ երկրների պաշտոնատար անձինք ու քաղաքացիները օգտվում են պետական արխիվների ընթերցասրահներում ուսումնասիրողների համար սահմանված կանոններով:
3.5. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերից օգտվելու, ընթերցասրահներում աշխատելու թույլտվություն ստանալու համար հետազոտություններ կատարող անձինք ներկայացնում են պաշտոնական նամակ` ուսումնասիրության թեմայի ու նպատակի նշումով:
3.6. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական և գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերից անձնական նախաձեռնությամբ գիտական, ստեղծագործական, սոցիալական և այլ նպատակներով հետազոտություններ կատարող անձինք օգտվելու իրավունք ստանում են պետական արխիվի տնօրենին կամ գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներով: Արխիվների ընթերցասրահներում աշխատելու իրավունքը ձևակերպվում է անձը հաստատող փաստաթղթերով:
3.7. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը և դրանց պատճենները օգտագործման ու հրապարակման տրամադրող պետական և գերատեսչական արխիվները իրավասու են սահմանել այդ աշխատանքների իրականացման հատուկ պայմաններ և ձևակերպել արտոնագրեր:
3.8. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` պետական և գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերի օգտագործումը հիմնականում անվճար է: Արխիվների կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները ենթակա են վճարման` ըստ Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչության հաստատած վճարովի ծառայությունների ցուցակի (հավելված 1 և հավելված 2): Վճարովի ծառայություններից ստացված գումարը իրացվում է ինքնածախսածածկման համար:
4. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի մշտական պահպանումն իրականացնող պետական արխիվներում փաստաթղթերի օգտագործումը կատարվում է տնօրենի թույլտվությամբ:
4.1. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի ժամանակավոր պահպանումն իրականացնող գերատեսչական արխիվներում փաստաթղթերի օգտագործումը կատարվում է գերատեսչության ղեկավարության թույլտվությամբ:
4.2. Հայաստանի Հանրապետության պետական արխիվների ժամանակավոր պահատվության հանձնված հասարակական ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների ու քաղաքացիների սեփականություն հանդիսացող փաստաթղթերի օգտագործումն ու հրապարակումը իրականացվում է ֆոնդատերերի հետ կնքված պայմանագրի համաձայն:
4.3. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` պետական, ռազմական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակող փաստաթղթերը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի պահպանությունն ապահովելու նպատակով, որպես կանոն, օգտագործման համար տրվում են արխիվում պահվող փաստաթղթերի պատճենները:
6. Պաշտոնատար անձինք ու քաղաքացիները պետական արխիվների փաստաթղթերի օգտագործման ու հրապարակման դեպքում պարտավոր են վկայակոչել փաստաթղթերի հիմքերը (արխիվի անվանումը, ֆոնդի, ցուցակի, գործի, թերթերի համարները և այլն):
7. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` պետական ու գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության սահմաններից մշտապես դուրս տանելն արգելվում է: Այդ փաստաթղթերը Հայաստանից ժամանակավորապես դուրս տանելն ու օգտագործելը թույլատրվում է միջազգային, քաղաքական, գիտական, մշակութային ու տնտեսական համագործակցության նպատակով: Սույն սահմանափակումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պետական արխիվներին ի պահ հանձնված սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող փաստաթղթերի նկատմամբ, եթե պահատվության պայմանագրով այլ բան չի նախատեսված:
8. Փաստաթղթերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով արխիվները կազմակերպում են արխիվային ինֆորմացիայի հասարակական պահանջարկի ուսումնասիրություն:
9. Փաստաթղթերի օգտագործման հիմնական ձևերն են. ՀՀ և այլ պետությունների իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիներին հետադարձ արխիվային ինֆորմացիա հաղորդելն ու դրանց հարցումներին պատասխանելը, փաստաթղթերի գիտական ու հանրամատչելի հրապարակումները (ժողովածուներ, հավաքածուներ և այլն), ցուցահանդեսների պատրաստումը, էքսկուրսիաների, հասարակայնության հետ հանդիպումների կազմակերպումը և այլն, սոցիալ-իրավական բնույթի հարցումներին պատասխանելը, փաստաթղթերի տրամադրումը պետարխիվների ընթերցասրահներում հետազոտություններ կատարելու համար:
10. Պետական և գերատեսչական արխիվները կատարում են օգտագործված փաստաթղթերի քանակի հաշվառում արխիվային գործի վարչության կողմից սահմանված ձևերով:
11. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը կարող են հրապարակվել գիտական, ուսումնական և այլ նպատակներով:
12. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը կարող են հրապարակվել փաստաթղթերի ժողովածուների (մատենաշարային ժողովածուներ), հավաքածուների, քրիստոմատիաների, հուշագրությունների, պատմափաստագրական ուսումնասիրությունների, ալբոմների, բուկլետների և այլ տեսքով, անհատապես կամ արխիվային հիմնարկների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում` ստեղծելով խմբագրական խորհուրդներ կամ նշանակելով խմբագիրներ:
13. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի հիման վրա պատրաստվող ժողովածուները գրանցվում են Հայաստանի Հանրապետության արխիվային գործի վարչությունում` պետական արխիվներից ներկայացված տվյալների համաձայն:
14. Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթեր հրապարակողները օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում փաստաթղթերի բովանդակությունը սխալ կամ աղավաղված ներկայացնելու համար:
Հավելված 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ (ՎՃԱՐՈՎԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
1. Մեթոդական ձեռնարկների կազմում
2. Աշխատանքային հրահանգների կազմում
3. Փաստաթղթերի ցանկի կազմում
4. Փաստաթղթերի թեմատիկ հայտնաբերում
5. Թեմատիկ տեսությունների կազմում
6. Պատմական տեղեկանքների կազմում` բնակավայրերի,
ուսումնական հաստատությունների վերաբերյալ
7. Ծագումնաբանական բնույթի պատմական տեղեկանքների կազմում
8. Ժառանգության գործերի վերաբերյալ տեղեկանքների պատրաստում
9. Կենսագրական բնույթի տեղեկանքների կազմում
10. Առանձին իրադարձությունների, փաստերի, դեպքերի վերաբերյալ
արխիվային տեղեկանքների պատրաստում
11. Անշարժ գույքի իրավունքների վերաբերյալ արխիվային տեղեկանքների պատրաստում
12. Սոցիալ-իրավական բնույթի (հողհատկացման, բնակարանային, ֆինանսական ու
նոտարական գործարքների, որդեգրության, օժանդակ կառույցների,
արվեստանոցների, նկուղների, ավտոտնակների,
սպասարկման ոլորտի համար բացվածքների) վերաբերյալ արխիվային տեղեկանքների պատրաստում
13. Փաստաթղթերի թեմատիկ հավաքածուների պատրաստում
14. Ռադիո-հեռուստատեսային հաղորդումների պատրաստում
15. Հիշարժան տարեթվերի օրացույցի կազմում
16. Էքսկուրսիաների կազմակերպում
17. Փաստաթղթերի ժողովածուների պատրաստում
18. Գրքերի և դիսերտացիաների հիմքերի ստուգում
19. Ցուցակների, գործերի, միկրոժապավենների տրամադրում
20. Փաստաթղթերի պատճենների տրամադրում
21. Փաստաթղթերի տրամադրում ժամանակավոր օգտագործման համար
22. Մեքենագրված փաստաթղթերի համեմատում բնագրերի հետ
23. Օտար լեզվով թարգմանություն
24. Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի ինֆորմացիոն բնույթի տեղեկանքների պատրաստում
25. Հարցումների համապատասխան կինոֆոտոֆոնո փաստաթղթերի
թեմատիկ ցանկերի և տեսությունների կազմում
26. Կինոփաստաթղթերի ընտրություն և պատճենների պատրաստում
27. Ձայնի մոնտաժման սեղանի վրա կինոժապավենների ցուցադրում
28. Կինոժապավենների ժամանակավոր օգտագործման տրամադրում`
պատճենահանելու կամ տեսաժապավենի վրա գրանցելու համար
29. Օգտագործման ֆոնդից կինոփաստաթղթերի տրամադրում` ցուցադրման համար
30. Լուսանկարների արտատպում ֆոտոփաստաթղթերից և կինոժապավեններից
31. Ֆոտոցուցահանդեսի պատրաստում
32. Ուսումնասիրողներին իրենց սարքավորումներով լուսանկարելու իրավունք տալը
33. Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի թեմատիկ հավաքածուների պատրաստում
34. Թեմատիկ երեկոների անցկացում
35. Ֆոնոփաստաթղթերի ցուցահանդեսների պատրաստում
36. Ձայնապնակների մանրատիպերի պատրաստում
37. Ֆոնոքրիստոմատիայի պատրաստում
38. Բուկլետների, պլակատների, ալբոմների պատրաստում
39. Ֆոնոփաստաթղթերի պատճենահանման տրամադրում
40. Ֆոնոփաստաթղթերի պատճենների պատրաստում
41. Կինոֆիլմերի ցուցադրում
Հավելված 2
Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎՃԱՐՈՎԻ)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Պետական և գերատեսչական արխիվների կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունների (վճարովի) դրույթները մշակվել են Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքին համապատասխան:
1.2. Վճարովի ծառայություններ իրականացնում են պետական և գերատեսչական արխիվները:
1.3. Վճարովի ծառայությունների թույլտվությունը և կատարման հսկողությունը պետարխիվներում իրականացնում է պետարխիվի տնօրենը, գերատեսչություններում` հիմնարկի պետը:
1.4. Դրույթներին կից ներկայացվում են վճարովի ծառայությունների սակագները:
1.5. Վճարովի ծառայություններից կարող են օգտվել ՀՀ և այլ պետությունների իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա քաղաքացիները:
1.6. Օտարերկրյա քաղաքացիների պատվիրած աշխատանքի գումարը գանձվում է պայմանագրային կարգով:
1.7. Վճարովի ծառայությունները տարածվում են արխիվների չպլանավորված աշխատատեսակների վրա, որոնք կատարվում են պատվիրատուի ցանկությամբ և լրացուցիչ աշխատաժամանակ ու նյութական միջոցներ են պահանջվում:
1.8. Վճարովի ծառայությունների հաշվարկը կատարվում է դրույթներին կից ներկայացված գնացուցակով կամ պայմանագրային կարգով:
2. ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
2.1. Վճարովի ծառայություններ կարող են կատարել պետարխիվների աշխատողները, որոնք ապահովում են պատվիրատուի ցանկությամբ ներկայացրած աշխատանքը:
2.2. Պայմանագրային (արտապլանային) կարգով կատարված աշխատանքի վճարումն իրականացվում է պետարխիվների նոր տնտեսավարման անցնելու մասին դրույթների համաձայն:
2.3. Վճարովի ծառայությունը կատարվում է հաշվապահության կողմից համարակալված անդորրագրերով:
2.4. Պատվիրատուի հետ կնքվող պայմանագրում նշվում է կատարվող աշխատանքի տեսակը, գինը, ժամկետը:
2.5. Պատվիրատուի նախաձեռնությամբ նախատեսված աշխատանքը ժամկետից շուտ կատարելու դեպքում գումարը գանձվում է 50 տոկոսով ավելի:
2.6. Օժանդակ նյութերը (թուղթ, մեքենագրում, միկրո և ֆոտո պատճենահանում), որոնք անհրաժեշտ են գործերը կատարելու համար, ինչպես նաև փոստային ծախսերը, նախատեսվում են պայմանագրային կարգով:
2.7. Կատարվելիք աշխատանքի գումարը կամ նրա 50 տոկոսը պատվիրատուն փոխանցում է արխիվի հաշվարկային հաշվին մինչև աշխատանքը սկսելը: Վերջնական հաշվարկը կատարվում է գործի ավարտից հետո: Ավարտված աշխատանքը հանձնվում է պատվիրատուին` փոխանցված գումարը հիմնարկի հաշվարկային հաշվում նստելուց հետո:
Դրամի վճարումը կատարողներին իրականացվում է արխիվի տնօրենի ներկայացմամբ` ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
2.8. Վճարովի ծառայությունները կատարվում են դրույթներին կից ներկայացված սակագնով և պայմանագրային գներով, որոնք ենթակա են ինդեքսավորման:
_____________________
Գնացուցակով չսահմանված աշխատատեսակների գինը սահմանվում է պայմանագրային կարգով:
Գրանցված է |