Գլխավոր տեղեկություն
Номер
N 30
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2000-13.07.2006)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Դատարանների նախագահների խորհուրդ
Дата принятия
16.08.2000
Дата подписания
16.08.2000
Дата вступления в силу
16.08.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2000 թվականի N 30

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 13.06.2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 13.06.2000 թ. ՀՀ օրենքից բխող որոշ հարցերի տարաբնույթ մեկնաբանումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների Խորհուրդը որոշում է

1. Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքները վերադարձվում են, եթե`

1) Վճռաբեկ բողոքում պահպանված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածով սահմանված վճռաբեկ բողոքի բովանդակությանն առաջադրվող պահանջները.

2) վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման հարցը օրենքով սահմանված կարգով լուծված չէ.

3) վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:

Սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում վճռաբեկ բողոքը կից գրությամբ վերադարձվում է բողոք բերած անձին` թերությունները վերացնելու համար, նրան տալով ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում օրենքի պահանջներին համապատասխան բողոք չստացվելու դեպքում այն համարվում է չտրված:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է նաև այն դեպքում, երբ դատական ակտը, որի դեմ բերվել է վճռաբեկ բողոքը, ենթակա չէ բողոքարկման:

3. Վճռաբեկ դատարանի որոշմամբ նոր քննության ուղարկված գործը վարույթ է ընդունվում վերաքննիչ նախագահի միանձնյա որոշմամբ (մակագրությամբ), որտեղ նշվում է գործը քննող վերաքննիչ դատարանի կազմը:

4. Նոր քննության ուղարկված գործը վերաքննիչ դատարանում քննվում է և վճիռ է կայացվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214 հոդվածով սահմանված երկամսյա ժամկետում` գործը վարույթ ընդունելու օրվանից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.06.2006, N 105 13.07.2006, N 30
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան