«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2007 թվականի N 591-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 136-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու հետ կապված հարաբերությունները:
2. Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` լիազոր պետական մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա (այսուհետ` հաշվետու տարի) համար սահմանված ընդհանուր չափաքանակի հիման վրա:
3. Անհատական չափաքանակները սահմանվում են հիմնական և լրացուցիչ փուլերով: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակների և անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում սահմանված անհատական չափաքանակների գումարային մեծության միջև առաջանում է դրական տարբերություն: Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլի իրականացման դեպքում լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համապատասխան հայտարարություն` առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում:
4. Ներմուծողն անհատական չափաքանակներ ստանալու համար (լրացուցիչ և հիմնական փուլերում) լիազոր պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի տրամադրման մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի,
2) իրավաբանական անձինք` պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձինք` անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ
5. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին է ներկայացնում մինչև հաշվետու տարվան նախորդող տարվա հուլիսի 30-ը:
6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինն ընդունված հայտերից յուրաքանչյուրի վերաբերյալ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) հայտն ամբողջությամբ բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
2) հայտը մասնակիորեն բավարարելու և հայտատուին անհատական չափաքանակ տրամադրելու մասին,
3) անհատական չափաքանակի տրամադրումը մերժելու մասին:
7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հայտատուին գրավոր տեղեկացնում է հայտի վերաբերյալ ընդունված որոշման մասին, և`
1) սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակը` համաձայն N 2 ձևի,
2) սույն կարգի 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումների ընդունման դեպքում տրամադրում է չափաքանակի տրամադրումը մերժելու կամ հայտը մասնակիորեն բավարարելու մասին որոշման գրավոր հիմնավորումը:
8. Եթե անհատական չափաքանակների տրամադրման հիմնական փուլում ներկայացված հայտերով խնդրարկվող` օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման գումարային քանակությունը գերազանցում է հաշվետու տարվա համար սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակի քանակությունը, ապա անհատական չափաքանակները տրամադրվում են մասնակիորեն, համամասնության սկզբունքով: Սույն կետում նշված` մասնակիորեն տրամադրված անհատական չափաքանակների գումարային քանակությունը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակը:
III. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈՒԼԸ
9. Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլն իրականացվում է, եթե ներմուծման ընդհանուր չափաքանակը չի սպառվել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո:
Անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակները տրամադրվում են անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի համար սույն կարգով նախատեսված ընթացակարգով:
10. Ներմուծողն անհատական չափաքանակների սահմանման լրացուցիչ փուլում չափաքանակ ստանալու համար հայտը լիազոր պետական մարմին կարող է ներկայացնել անհատական չափաքանակների սահմանման հիմնական փուլի ավարտից հետո` մինչև հաշվետու տարվա հոկտեմբերի 1-ը ներառյալ:
10.1. 2013 թվականի համար, բացառության կարգով, անհատական չափաքանակի (քվոտայի) ձեռքբերման առաջին փուլի ավարտը սահմանել 2013 թվականի հունիսի 1-ը:
(10.1-ին կետը լրաց. 25.04.13 N 413-Ն)
11. Սույն կարգի 10-րդ և 10.1-ին կետերում նշված ժամկետների ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր պետական մարմինը հայտի մասին ընդունում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որոշումներից մեկը:
(11-րդ կետը փոփ. 25.04.13 N 413-Ն)
IV. ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
12. Անհատական չափաքանակի (լրացուցիչ և հիմնական փուլերում) տրամադրումը կարող է մերժվել, եթե`
1) երկիրը, որտեղից արտահանվելու են օզոնային շերտը քայքայող նյութերը, չի հանդիսանում Մոնրեալի արձանագրության (դրա համապատասխան ուղղման) կողմ,
2) հաշվետու տարվա համար սահմանված` օզոնային շերտը քայքայող նյութերի ընդհանուր չափաքանակն սպառվել է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
____________________________________________________________________ (հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը) |
Սույնով խնդրում եմ տրամադրել 200 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված նյութերը ներմուծելու անհատական չափաքանակ`
1) ընդամենը` օզոնային շերտը քայքայող քիմիական նյութեր (մաքուր նյութի հաշվարկով).
NN |
Օզոնային շերտը քայքայող նյութը |
Ներմուծման | |||
անվանումը |
քիմիական |
միջազգային |
առևտրային | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
2) 1-ին կետում նշված քանակության սահմաններում Հայաստանի Հանրապետություն կներմուծվեն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված մաքուր նյութերը և օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդները`
ա. մաքուր տեսքով ներմուծվող օզոնային շերտը քայքայող նյութեր.
NN |
Օզոնային շերտը քայքայող նյութը |
Ներմուծման |
Երկիրը, որտեղից | |||
անվանումը |
քիմիական |
միջազգային |
առևտրային | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
բ. օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդներ.
NN |
Խառնուրդի |
Խառնուրդում պարունակվող` օզոնային |
Ներմուծվելիք |
Օզոնային |
Երկիրը, որտեղից | |
միջազգային |
տեսակարար | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1.
|
|
_______________ |
_______________ |
_______________
|
_______________ |
|
2.
|
|
_______________ |
_______________ |
_______________ |
_______________ |
|
3.
|
|
_______________ |
_______________ |
_______________ |
_______________ |
|
4. |
|
_______________ |
_______________ |
_______________ |
_______________ |
|
_____________________________ (հայտատուի (իրավաբանական անձի ղեկավարի) անունը, ազգանունը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
| |
______________ (ստորագրությունը) |
Ձև N 2
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ____
Տրված է _________________________________________________________ (ներմուծողի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը) |
այն մասին, որ նրա կողմից 200 թվականի հունվարի 1-ից մինչև 200 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող հետևյալ նյութերը` ստորև նշված քանակություններով.
NN |
Օզոնային շերտը քայքայող նյութը |
Ներմուծման անհատական չափաքանակը` | ||
անվանումը |
քիմիական |
միջազգային | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
|
|
|
|
2. |
|
|
|
|
3. |
|
|
|
|
4. |
|
|
|
|
5. |
|
|
|
|
Օզոնային շերտը քայքայող նյութերի նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:
Լիազոր պետական մարմնի ղեկավար |
_______________ |
_________________ |
Տրված է | _______ | _________________ 200 թ. |
Կ.Տ.
(հավելվածը լրաց., փոփ. 25.04.13 N 413-Ն)