ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2003 թվականի թիվ 81
քաղ. Երևան
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 45-47, 55, 95, 101, 107, 108-1102, 110, 113, 117, 134, 135, 141-144, 146, 149-156, 160, 162, 1621, 171, 173, 175, 176, 177, 178 ԵՎ 1791, 181, 183, 184, 186, 190-193, 195-199, 204, 205, 2051, 2052, 2053, 206, 208-212 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 219 հոդվածը որոշում եմ`
1. Հաստատել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 45-47, 55, 95, 101, 107, 108-1102, 110, 113, 117, 134, 135, 141-144, 146, 149-156, 160, 162, 1621, 171, 173, 175, 176, 177, 178 և 1791, 181, 183, 184, 186, 190-193, 195-199, 204, 205, 2051, 2052, 2053, 206, 208-212 հոդվածներով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը (կցվում է):
2. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակազմի քարտուղարին (Ս. Աղասյան) մեկամսյա ժամկետում կազմակերպել նշված ձևի տպագրումը:
3. Արձանագրության հատուկ համարակալված ձևերի հաշվառման և օգտագործման հսկողությունը դնել թաղապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
4. Հանձնարարել թաղապետարանի աշխատակազմի քարտուղարի և իրավաբանական բաժնին` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման գրանցումը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարը:
Թաղապետ` |
Ա. Գրիգորյան |
Հաստատում եմ
___ _____________ 2003թ. |
N000000
ՀՀ զինանշանի պատկերը
ԵՐԵՎԱՆԻ ՄԱԼԱԹԻԱ - ՍԵԲԱՍՏԻԱ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ____
(Հաստատված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավարի
2003թ. 16.05 N 81 որոշմամբ)
___ ____________ 200 թ.
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 219 հոդվածով. Ես ____________________________________________________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) ____________________________________________________________________________________________ (վայրը)
հայտնաբերել եմ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի
Հայտնաբերված խախտման փաստի առթիվ կազմված է սույն արձանագրությունը (տեղեկություններ խախտում կատարած անձի մասին) |
____________________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հասցեն) |
Խախտում կատարած անձի բացատրությունը կամ նշում բացատրությունից հրաժարվելու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի ________________________________________ (տեղեկություններ խախտում կատարած անձի մասին) ____________________________________________________________________________________________ նկատմամբ վերը նշված խախտման համար նշանակում եմ վարչական տույժ` ____________________________________________________________________________________________ (վարչական տույժի տեսակը) ____________________________________________________________________________________________ (տուգանքը 15-օրյա ժամկետում ենթակա է գանձման) ____________________________________________________________________________________________ (բանկի անվանումը, հաշվի համարը) ____________________________________________________________________________________________
Տուգանքը չմուծելու դեպքում այն գանձվում է օրենքով սահմանված կարգով: Խախտումը վերացնելու համար տալիս եմ ցուցում ________________________________________________ (ցուցումի բովանդակությունը և կատարման ժամկետը) ____________________________________________________________________________________________ ____________________________________________________________________________________________
Ցուցումը նշված ժամկետում չկատարելու դեպքում, խախտում կատարած անձը սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության: Արձանագրությունը ներկայացվում է ______________________________________________________ (դատարանի անվանումը) ____________________________________________________________________________________________ (տուգանքի գանձումը հարկադիր կատարելու համար կամ ____________________________________________________________________________________________ (դատաքննչական մարմինների անվանումը) սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար: |
Արդյունքների մասին հայտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավարին:
Խախտում կատարած անձին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները:
Արձանագրությունը կազմված է երեք օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է խախտում կատարած անձին, մեկ օրինակն ուղղվում է կատարման, մեկ օրինակը պահվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքում:
_________________________________________________________________________________
(արձանագրությունը կազմող անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
______________________________________________________________________________
(խախտում կատարած անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) |