«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 97-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-4-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության», իսկ 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին» բառերը` «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին» բառերով.
բ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի առաջին պարբերությունը «խնամքի ապահովումն է» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև անօթևան մնացած մարդկանց ժամանակավոր օթևան տրամադրելը», իսկ երկրորդ պարբերությունը «խնամվող տարեցների» բառերից հետո` «, ինչպես նաև անօթևան մարդկանց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|