«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2005 թվականի N 2048-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՇՈՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 789.45 հեկտար հողամասերից 525.78 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության` 498.94 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 11.08 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 9.88 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.22 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 5.66 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Աշոտավանի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավանի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 525.78 հեկտար հողերից 28.04 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 263.67 հեկտարը համարվում է պետական սեփականություն՝ համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավանի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավանի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Աշոտավանի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 2 | |
Աշոտավան գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն ք. Կապանից 114 կմ է։ Համայնքն «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ույծ գյուղական համայնքին, «Բ»-«Գ» հատվածով՝ Տոլորս գյուղական համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Բնունիս գյուղական համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Հացավան գյուղական համայնքին, «Ե»-«Զ» հատվածով՝ Բռնակոթ գյուղական համայնքին, «Զ»-«է» հատվածով` Սիսիան քաղաքային համայնքին, «Է»-«Ը» հատվածով՝ մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Ը»-«Ա» հատվածով` Սիսիան քաղաքային համայնքին։
Ույծ, Աշոտավան գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, անցնում 472.54 մ, հասնում Է Ույծի բնակավայրի եզրագծի մոտ գտնվող թիվ 1 սահմանակետը, որտեղից թեքվում Է դեպի հարավ-արևելք, ապա ջրբաժաններով և թիվ 2-7 սահմանակետերով անցնելով 1195.73 մ` հասնում Է թիվ 8 սահմանակետը։ Թիվ 8 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, անցնում 396.23 մ, հասնում Է թիվ 9 սահմանակետը, ապա կտրուկ թեքվում Է դեպի հարավ-արևելք, անցնում 288.71 մ, հասնում Է Ույծ, Աշոտավան, Տոլորս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետը։ «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2353.21 մ Է։
Աշոտավան, Ույծ, Տոլորս համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, անցնում 484.44 մ, հասնում Է թիվ 1 սահմանակետը, կրկին թեքվում Է հարավ-արևմուտք, հատում Սիսիան-Տոլորս միջհամայնքային ճանապարհը, թիվ 2,3 սահմանակետերով անցնում 817.23 մ, հասնում Է թիվ 4 սահմանակետը։ Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է արևմուտք, անցնում 121.0 մ, հասնում Է թիվ 5 սահմանակետը, որտեղից թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, բլրաթմբային ռելիեֆով, թիվ 6-20 սահմանակետերով անցնում Է 1831.9 մ, հասնում թիվ 21 սահմանակետը։ Թիվ 21 սահմանակետից սահմանագիծը կրկին թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, անցնում Տոլորսի ջրամբարի կողքով, հատում Այրի գետը, Տոլորս-Աշոտավան ճանապարհը և թիվ 22-25 սահմանակետերով անցնելով 592.15 մ՝ հասնում Է թիվ 26 սահմանակետը, որտեղ միանում Է դաշտային ճանապարհին, ապա նրանով թեքվում Է դեպի հարավ-արևմուտք և թիվ 27-36 սահմանակետերով անցնելով 1537.06 մ` հասնում Է թիվ 37 սահմանակետը։ Թիվ 37 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևելք, անցնում 896.37 մ, հասնում Է Աշոտավան, Բնունիս, Տոլորս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետը։ «Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6280.15 մ Է։
Աշոտավան, Բնունիս, Տոլորս համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը դաշտամիջյան ճանապարհով թեքվում Է դեպի հարավ-արևմուտք և հատելով փլվածքներ՝ ջրբաժանային սահմանով, թիվ 1 սահմանակետով անցնում Է 504.86 մ, հասնում թիվ 2 սահմանակետը։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է հյուսիս-արևմուտք և ջրբաժանով անցնելով 480.38 մ՝ հասնում Է թիվ 3 սահմանակետը։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, անցնում 712.75 մ, հասնում Է երկու ճանապարհների խաչմերուկում գտնվող Աշոտավան, Հացավան, Բնունիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետը։ «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1697.89 մ Է։
Աշոտավան, Հացավան, Բռնակոթ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևելք, ջրբաժանային սահմանով, թիվ 1 սահմանակետով անցնում Է 927.2 մ, հասնում թիվ 2 սահմանակետը, ապա թեքվում Է հարավ-արևելք, լանջով անցնում 249.0 մ, հասնում Է Զանգե գետի ափին գտնվող թիվ 3 սահմանակետը։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը գետով՝ հոսանքի ուղղությամբ, թեքվում Է հարավ-արևելք, հասնում Սիսիան գետին, որտեղից թեքվում Է դեպի հարավ-արևմուտք և գետով՝ հոսանքի հակառակ ուղղությամբ, թեքվում Է դեպի հարավ-արևելք, ապա հարավ-արևմուտք, այնուհետև հատում Է դաշտային ճանապարհը, թեքվում հարավ-արևելք և անցնելով 2886.6 մ՝ հասնում Է Աշոտավան, Հացավան, Բնունիս համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետը։ «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4062.8 մ Է։
Աշոտավան, Բռնակոթ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ, անցնում 279.62 մ, հասնում Է թիվ 1 սահմանակետը, ապա թեքվում Է հարավ-արևմուտք, անցնում 588.55 մ, հասնում Է թիվ 2 սահմանակետը։ Թիվ 2 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հյուսիս-արևմուտք, անցնում 267.24 մ, հասնում Է թիվ 3 սահմանակետը։ Թիվ 3 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևմուտք, ռելիեֆային տեղանքով, թիվ 4-11 սահմանակետերով անցնում Է 3107.44 մ, հասնում Աշոտավան, Հացավան, Բռնակոթ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետը։ «Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4242.85 մ Է։
Աշոտավան գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ, անցնում 184.48 մ, հասնում Է թիվ 1 սահմանակետը, ապա թեքվում Է հարավ-արևմուտք, անցնում 483.48 մ, հասնում Է Աշոտավան, Բռնակոթ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային սահմանակետը։ «Զ»-«է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 667.96 մ Է։
Աշոտավան գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Է» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հարավ-արևելք, թիվ 1-4 սահմանակետերով անցնում 1105.98 մ, հասնում է թիվ 5 սահմանակետը, ապա թեքվում Է դեպի արևելք, թիվ 6 սահմանակետով անցնում 103.28 մ, հասնում Է ջրամբարի եզրին գտնվող թիվ 7 սահմանակետը։ Թիվ 7 սահմանւսկետից սահմանագիծը ջրամբարի եզրով, թիվ 8-16 սահմանակետերով անցնում Է 1196.09 մ, հասնում թիվ 17 սահմանակետը այնուհետև թեքվում Է հյուսիս և թիվ 18,19 սահմանակետերով՝ առվին զուգահեռ, անցնում Է 559.32 մ, հասնում թիվ 20 սահմանակետը։ Թիվ 20 սահմանակետից սահմանագիծը թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, թիվ 21,22 սահմանակետերով անցնում 310.84 մ, հասնում Է թիվ 23 սահմանակետը, ապա թեքվում Է դեպի հյուսիս-արևելք, թիվ 24-27 սահմանակետերով անցնում 811.78 մ, հասնում Է Աշոտավան գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ը» հանգուցային սահմանակետը։ «Է»-«Ը» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4405.99 մ է։
Աշոտավան, Ույծ գյուղական և Սիսիան քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 308.28 մ, հասնում է թիվ 1 սահմանակետը, ապա թեքվում է դեպի հարավ, անցնում 406.04 մ, ապա հարավ-արևմուտք, անցնում 300.72 մ, այնուհետև հարավ, անցնում 182.38 մ հասնում է Աշոտավան գյուղական, Սիսիան քաղաքային համայնքների տարածքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ը» հանգուցային սահմանակետը։ «Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1197.42 մ է։ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 | |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 | |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 | |
Ց Ա Ն Կ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 | |
Ց Ա Ն Կ | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7 | |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 8 | |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 9 | |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |