«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2109-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին ստորև նշված նպատակներով սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 330,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով), որից` Գյումրի քաղաքի`
ա) քանդման ենթակա շենքերի տարածքների իրացման նպատակով` 42,000.0 հազ. դրամ,
բ) Գորկու փողոցի N 172 անավարտ բնակելի շենքի` առանց ներքին հարդարման աշխատանքների ավարտման նպատակով` 30,000.0 հազ. դրամ,
գ) հատակագծի մշակման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` 8,000.0 հազ. դրամ,
դ) քաղաքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` 250,000.0 հազ. դրամ:
Սահմանել, որ սույն կետում նշված սուբվենցիայի գումարի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը, իսկ սուբվենցիան հատկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 5.11-րդ կետի պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի պահուստային ֆոնդից հատկացնել`
ա) կառավարական N 2 շենքի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ 112,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով),
բ) «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության շենքի նոր մուտքի բացման, այդ շենքի` Հայաստանի Հանրապետությանը հանձնված 3-րդ, 4-րդ և 6-րդ հարկերի տարածքների պետական բաժնեմասի, ինչպես նաև 1-6-րդ հարկերի տարածքների պետական բաժնեմասի աստիճանավանդակների վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ 66,367.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խումբը |
Ենթա- խումբը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները ներկայացված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) |
տարի | |||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
- |
այդ թվում՝ |
| ||
08 |
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
(508,467.0) | |
|
|
այդ թվում` |
|
|
02 |
Բնակարանային տնտեսություն և բնակարանային շինարարություն |
(508,467.0) |
|
|
այդ թվում` |
|
|
|
07. Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով |
(508,467.0) |
|
|
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
(508,467.0) |
որից` | |||
|
բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով |
(508,467.0) | |
14 |
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
508,467.0 |
|
|
այդ թվում` |
|
|
06 |
Այլ ծրագրեր |
508,467.0 |
|
|
այդ թվում` |
|
|
|
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
508,467.0 |
|
|
ՀՀ կառավարություն |
508,467.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ
ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը նվազեցումները նշված են փակագծերում) | ||
կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը |
այդ թվում` ըստ ծախսատեսակների | |||
խումբը |
ենթա-խումբը |
այլ կապիտալ ծախսեր | ||
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
(508,467.0) |
(508,467.0) |
|
|
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
(508,467.0) |
(508,467.0) |
|
|
այդ թվում` |
||
08 |
02 |
07. Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով |
(508,467.0) |
(508,467.0) |
|
|
այդ թվում` |
||
|
|
Գյումրի քաղաքին բնակարաններ ձեռք բերելու համար սերտիֆիկատների տրամադրում |
(508,467.0) |
(508,467.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ
ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Խումբը |
Ենթա-խումբը |
Ծրագրերի և կատարողների |
Ցուցանիշների |
տարի | |||
|
|
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
(508,467.0) |
|
|
այդ թվում՝ |
|
08 |
02 |
07. Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով |
(508,467.0) |
|
|
այդ թվում՝ |
|
|
|
Գյումրի քաղաքին բնակարաններ ձեռք բերելու համար |
(508,467.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |