«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 ապրիլի 2005 թ. |
N 148-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հաստատել «Բանկի ղեկավարների թեկնածուների ու հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաների ցանկը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի, գործադիր տնօրենի տեղակալի, վարչության անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը և այլ խնդիրները,
- ԿԲ կողմից բանկերի վարկավորումը,
- ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը,
- Բանկերի պարտադիր պահուստները:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
- Բանկի և բանկային գործունեության բնորոշումը, բանկերի կազմակերպաիրավական տեսակները,
- Բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները,
- Փոխկապակցված անձինք,
- Բանկի հետ կապված անձինք և նրանց հետ գործարքները,
- Նշանակալից մասնակցություն, բանկում նշանակալից մասնակցության ձեռք բերումը և սահմանափակումները,
- Բանկի կանոնադրությունը, բանկի կանոնադրական հիմնադրամ, կանոնադրությանը ծանոթանալու հնարավորության ընձեռումը,
- Բանկի կառավարման մարմինները և վերջիններիս իրավասությունները: Բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Բանկի ներքին աուդիտ,
- Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը,
- Բանկային գործունեության լիցենզավորման կարգը. բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի լիցենզավորումը,
- Բանկի տարածքային ստորաբաժանումները, վերջիններիս գրանցումը,
- Բանկում փոփոխությունների գրանցումը: Բանկի լիցենզիայի և գրանցված փոփոխությունների անվավեր ճանաչումը,
- Բանկի ֆինանսական գործառնությունները,
- Բանկի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն,
- Շահաբաժիններ բաշխելու և կապիտալի նվազեցման արգելումը,
- Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, վերջիններիս ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու սահմանափակումը,
- Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, սահմանաչափերը, հաշվարկման կարգը, ավելի խիստ և հատուկ տնտեսական նորմատիվներ,
- Բանկերի հաշվետվությունների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության Կենտրոնական բանկ դրանց ներկայացումը և հրապարակումը,
- Բանկերի կողմից պարբերաբար հրապարակվող տեղեկատվություն (նորմատիվների պահպանում, ավանդների ընդունում, վարկերի տրամադրում),
- Բանկի աուդիտային ստուգում,
- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները. օրենսդրության խախտումներ, խախտումների դիմաց կիրառվող պատժամիջոցներ,
- Բանկային գործունեության սահմանափակումները,
- Բանկերի վերակազմակերպումը. մեկ այլ բանկի միացում կամ բանկի վերակազմակերպում,
- Բանկերի լուծարման հիմքերը,
- Բանկերի ինքնալուծարում:
«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք
- Բանկերի անվճարունակությանը և սնանկության,
- Բանկի ժամանակավոր ադմինիստրացիա:
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,
- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք
- Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը,
- Երաշխիքային վճարները:
«Այլ»
- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում,
- Կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,
- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի արժութային գործառնություններ),
- Բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը,
- Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում,
- Ֆինանսական գործակիցներ,
- Բանկի շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,
- Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանները,
- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,
- Համախմբված հաշվետվությունների կազմման դեպքերը,
- Բանկային ռիսկերի գնահատման մեթոդները (GAP, VAR, Դյուրացիա),
- Իրավիճակային խնդիրներ (Պարտատոմսերի եկամտաբերություն, իրացվելության ճեղքվածք, Դյուրացիա),
- Քաղաքացիական օրենսգրքի (Վարկային պայմանագրի սահմանումը, արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),
- Ածանցյալ գործիքներ,
- Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից):
«Հաշվապահական հաշվառում և հարկային»
- Հաշվապահական հաշվառման կարգավորումը,
- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,
- Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքները,
- Ֆինանսական հաշվետվություններ և դրանց տարրերը,
- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,
- Հարկային արտոնությունների ձևերը, ԱԱՀ արտոնությունները ՀՀ բանկերի համար,
- Շահութահարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը,
- Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարների հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը,
- Բանկերի պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար:
Դրամավարկային քաղաքականություն
- Դրամավարկային քաղաքականության տեսակները, նպատակը և գործիքները,
- Ազգային հաշիվների համակարգը,
- Նախորդ տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները,
- Սպառողական գների ինդեքս,
- Ընթացիկ հաշվի դեֆիցիտ:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
- Բանկի գործադիր մարմինը, դրա իրավասությունները և պատասխանատվությունները,
- Ընդհանուր ժողովի, խորհրդի, գործադիր մարմին և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունների և, պատասխանատվությունների բաշխումը, դրանց միջև փոխհարաբերությունները:
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կառավարման մարմինները, գործադիր մարմինը, դրա իրավասությունները և պատասխանատվությունները,
- Ընդհանուր ժողովի, խորհրդի, գործադիր մարմին և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունների և, պատասխանատվությունների բաշխումը, դրանց միջև փոխհարաբերությունները:
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի, ներքին հսկող խմբի ղեկավարի, բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, վերստուգիչ հանձնաժողովի անդամի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
-ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը և այլ խնդիրները,
-ԿԲ կողմից բանկերի վարկավորումը,
-ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը,
-Բանկերի պարտադիր պահուստները:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
-Բանկի և բանկային գործունեության բնորոշումը, բանկերի կազմակերպաիրավական տեսակները,
-Բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները,
-Փոխկապակցված անձինք,
-Բանկի հետ կապված անձինք և նրանց հետ գործարքները,
-Նշանակալից մասնակցություն, բանկում նշանակալից մասնակցության ձեռք բերումը և սահմանափակումները,
-Բանկի կանոնադրությունը, բանկի կանոնադրական հիմնադրամ, կանոնադրությանը ծանոթանալու հնարավորության ընձեռումը,
-Բանկի կառավարման մարմինները և վերջիններիս իրավասությունները: Բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Բանկի ներքին աուդիտ,
-Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը,
-Բանկային գործունեության լիցենզավորման կարգը. բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի լիցենզավորումը,
-Բանկի տարածքային ստորաբաժանումները, վերջիններիս գրանցումը,
-Բանկում փոփոխությունների գրանցումը: Բանկի լիցենզիայի և գրանցված փոփոխությունների անվավեր ճանաչումը,
-Բանկի ֆինանսական գործառնությունները,
-Բանկի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն,
-Շահաբաժիններ բաշխելու և կապիտալի նվազեցման արգելումը,
-Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, վերջիններիս ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու սահմանափակումը,
-Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, սահմանաչափերը, հաշվարկման կարգը, ավելի խիստ և հատուկ տեսական նորմատիվներ,
-Բանկերի հաշվետվությունների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության Կենտրոնական բանկ դրանց ներկայացումը և հրապարակումը,
-Բանկերի կողմից պարբերաբար հրապարակվող տեղեկատվություն (նորմատիվների պահպանում, ավանդների ընդունում, վարկերի տրամադրում),
-Բանկի աուդիտային ստուգում,
-Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները. օրենսդրության խախտումներ, խախտումների դիմաց կիրառվող պատժամիջոցներ,
-Բանկային գործունեության սահմանափակումները,
-Բանկերի վերակազմակերպումը. մեկ այլ բանկի միացում կամ բանկի վերակազմակերպում,
-Բանկերի լուծարման հիմքերը,
-Բանկերի ինքնալուծարում:
«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք
-Բանկերի անվճարունակությանը և սնանկության,
-Բանկի ժամանակավոր ադմինիստրացիա:
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
-Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,
-Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք
-Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը,
-Երաշխիքային վճարները:
«Այլ»
-Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավարման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում,
-Կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,
-Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի արժութային գործառնություններ),
-Բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը,
-Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում,
-Ֆինանսական գործակիցներ,
-Բանկի շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,
-Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանները,
-Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,
-Համախմբված հաշվետվությունների կազմման դեպքերը,
-Քաղաքացիական օրենսգրքի (Վարկային պայմանագրի սահմանումը, արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),
-Ածանցյալ գործիքներ,
-Ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից:
«Հաշվապահական հաշվառում և հարկային դաշտ»
-Հաշվապահական հաշվառման կարգավորումը,
-Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,
-Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքները,
-Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,
-Հարկային արտոնությունների ձևերը, ԱԱՀ արտոնությունները ՀՀ բանկերի համար,
-Շահութահարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը,
-Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարների հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը,
-Բանկերի պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար,
-Հ.Հ.Հ.Հ.Ս.-ները,
-Ֆինանսական հաշվետվություններ և դրանց տարրերը,
-Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչում, չափումը,
-Բանկերի կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները,
-Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթեր,
-Հաշվետու ժամանակաշրջան,
-Գրավոր հաշվապահի իրավունքները և պարտավորությունները,
-Հիմնական միջոցների և մաշվածության հաշվառումը, վերագնահատումը,
-Ակտիվների և պարտավորությունների գույքագրում,
-Ակտիվների և պարտավորությունների գնահատում,
-Եկամուտ և ծախս համարվող տարրերը ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի,
-Բանկում գույքահարկով հարկվող օբյեկտներ:
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
Բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
-
ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը,- Բանկերի պարտադիր պահուստները:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
- Բանկի և բանկային գործունեության բնորոշումը,
- Բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները,
- Փոխկապակցված անձինք,
- Բանկի հետ կապված անձինք և նրանց հետ գործարքները,
- Բանկի կառավարման մարմինները և վերջիններիս իրավասությունները:
- Բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Բանկի ներքին աուդիտ,
- Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը,
- Բանկի տարածքային ստորաբաժանումները, վերջիններիս գրանցումը,
- Բանկի ֆինանսական գործառնությունները,
- Բանկի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն,
- Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, վերջիններիս ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու սահմանափակումը,
- Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, սահմանաչափերը, հաշվարկման կարգը, ավելի խիստ և հատուկ տնտեսական նորմատիվներ,
- Բանկերի հաշվետվությունների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության Կենտրոնական բանկ դրանց ներկայացումը,
- Բանկի աուդիտային ստուգում,
- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները. օրնեսդրության խախտումներ, խախտումների դիմաց կիրառվող պատժամիջոցներ:
«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք
Բանկերի անվճարունակությանը և սնանկության:
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,
- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք
- Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը:
«Այլ»
- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում,
- Կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,
- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում,
- Բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը,
- Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում,
- Ֆինանսական գործակիցներ,
- Շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,
- Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանները,
- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,
- Քաղաքացիական օրենսգրքի (Վարկային պայմանագրի սահմանումը, արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),
- Ածանցյալ գործիքներ,
- Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից):
«Հաշվապահական հաշվառում և հարկային»
- Հաշվապահական հաշվառման կարգավորումը,
- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,
- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,
- Բանկերի պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար:
Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր
Բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաները
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
- ԿԲ կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը:
«Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք
- Բանկի և բանկային գործունեության բնորոշումը,
- Բանկերի և հաճախորդների փոխհարաբերությունները,
- Փոխկապակցված անձինք,
- Բանկի հետ կապված անձինք և նրանց հետ գործարքները,
- Բանկի կառավարման մարմինները, բանկի վերստուգիչ հանձնաժողովը, բանկի ներքին աուդիտ,
- Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը,
- Բանկի տարածքային ստորաբաժանումները, վերջիններիս գրանցումը,
- Բանկի ֆինանսական գործառնությունները,
- Բանկի ինվեստիցիոն և բաժանորդագրական գործունեություն,
- Բանկի կողմից իր բաժնետոմսերը գնելը կամ ձեռք բերելը, վերջիններիս ձեռքբերման նպատակով անձին վարկավորելու սահմանափակումը,
- Բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, սահմանաչափերը, հաշվարկման կարգը, ավելի խիստ և հատուկ տնտեսական նորմատիվներ,
- Բանկերի հաշվետվությունների և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվության Կենտրոնական բանկ դրանց ներկայացումը,
- Բանկի աուդիտային ստուգում,
- Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատժամիջոցները. օրենսդրության խախտումներ, խախտումների դիմաց կիրառվող պատժամիջոցներ:
«Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք
- Բանկերի անվճարունակությանը և սնանկության:
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
- Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը,
- Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի միջև:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենք
- Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը:
«Այլ»
- Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում,
- Կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը,
- Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում,
- Բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումը,
- Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում,
- Ֆինանսական գործակիցներ,
- Շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները,
- Բանկերում ներքին հսկողություն նվազագույն պայմանները,
- Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը, պահպանումը,
- Քաղաքացիական օրենսգրքի (Վարկային պայմանագրի սահմանումը, արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը),
- Ածանցյալ գործիքներ,
- Ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից:
«Հաշվապահական հաշվառում և հարկային դաշտ»
- Հաշվապահական հաշվառման կարգավորումը,
- Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը,
- Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները,
- Հ.Հ.Հ.Հ.Ս.-ները,
- Ֆինանսական հաշվետվություններ և դրանց տարրերը,
- Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչում, չափումը,
- Բանկերի կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները,
- Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթեր,
- Գլխավոր հաշվապահի իրավունքները և պարտավորությունները,
- Հիմնական միջոցների և մաշվածության հաշվառումը, վերագնահատումը,
- Ակտիվների և պարտավորությունների գույքագրում,
- Ակտիվների և պարտավորությունների գնահատում,
- Եկամուտ և ծախս համարվող տարրերը ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի: