«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մարտի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004037
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 փետրվարի 2004 թ. |
N 35-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 281-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՄԵԼՍ) հաշվարկման, հաստատման և հրապարակման կարգում» (այսուհետ՝ կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
1.1. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 61 և 62 կետերով.
«61. Եթե բանկի ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը բացասական մեծություն է, ապա Ե տարրի գնահատականը հավասար է 1-ի:
62. Եթե բանկի ընդհանուր կապիտալը բացասական մեծություն է, ապա Ք, Ա, Ե և Ս տարրերի այն ցուցանիշների գնահատականները, որոնց հաշվարկին մասնակցում է ընդհանուր կապիտալի մեծությունը, հավասար են 1-ի».
1.2. կարգի 6-րդ կետից հանել «օբյեկտիվ» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի |
Տ. Սարգսյան |
|